Շաշխըն հեղինակին

1885

ՇԱՇԽԸՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ


Շատ ճըգնեցար, նըպատակիդ դու հասար,
Որ իսկապես մունջ ես դու ու խելագար.
Այժմ ի՞նչու նորինորո կըճըգնիս,
Իբր՝ ճարտար լեզու ու խելք դու ունիս:

5 Ձեռքիդ մեջը դու գիտես թե գրի՞չ է,
Աչքըդ սրբե՛, լավ նայե՛ այդ բրիչ է.
Այդ բըրիչով, խեղճ մարդ, դու փոս կըփորիս,
Որ նորա մեջ ինքդ քեզի գըլորիս։

Կոյանոցի մեջ ձգելու նյութերը,
10 Ընդունում են մեր լրագրի թերթերը,
Այն պատճառով հայ ընթերցողք քիչացան,
Որ քեզ նըման թուղթ մրողներ շատացան։