Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Լրացման լրացումներ
Գոյական ու բայական լրացումները՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ, խնդիր, պարագա, կարող են ունենալ իրենց լրացումները՝ կոչվելով լրացման լրացումներ (շատ գեղեցիկ ծաղիկ, փոքրիշատե ծանր քար, այսպիսի գրագետ երեխա, իմ որդու գրքի կազմը, Մոտեցա հսկա քաղաքին, Վերցրի կարմիր խնձորը, Խուսափի՛ր անազնիվ մարդուց, Մեծ քաղաքում ապրող մարդը, Վաղ գարնանը գնալու եմ գյուղ, Վաղուց արդեն գնացած մեքենայի ձայնը չէր լսվում...)։