Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության վերաբերական բառեր

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության վերաբերական բառեր
ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ ԲԱՌԵՐ

Ինչպես տեսանք, նախադասության քերականական անդամները լինում են գլխավոր և երկրորդական։ Կան շարահյուսական միավորներ էլ որոնք մտնում են նախադասության կազմի մեջ, սակայն, ունենալով իրոք երկրորդական դեր, դրսևորում են ավելի շատ ոճական արժեք։ Բանն այն է, որ առանց դրանց էլ նախադասության միտքը մնում է անխաթար ու որոշակի։ Բայց դա չի նշանակում, թե դրանք լիովին ավելորդ են և չունեն իրենց յուրահատուկ դերը։ Ամենևի՛ն։ Նման միավորները կապվում են խոսողի վերաբերմունքի հետ և այդ պաաճառով կոչվում են վերաբերական բառեր: Նախադասության վերաբերական բառերն են կոչականն ու միջանկյալ բառերը՝ իրենց ենթատեսակներով: