Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության տեսակները
Նախադասություններն ըստ իրենց արտահայտած մտքի լինում են պարզ և բարդ: Պարզ է կոչվում մեկ միտք (մեկ ստորոգում) արտահայտող նախադասությունը, իսկ բարդ է կոչվում մեկից ավելի միտք արտահայտողը։ Նախադասություններն ըստ հնչերանգի (բնույթի) չորս տեսակ են՝ պատմողական, հարցական, բացականչական, հրամայական (կարող են լինել նաև խառը երանգի)։ Նախադասություններն ըստ իրենց անդամների առկայության ու զեղչման լինում են լրիվ և թերի, իսկ ըստ գլխավոր անդամների քերականական առկայության՝ երկկազմ և միակազմ, ըստ իրականության հետ ունեցած հարաբերության՝ դրական և ժխտական: