Շուտ անցան…

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Շուտ անցան…


Շո՛ւտ անցան, ընկե՛ր, պատրանքներն անուշ,
Սիրո, հույսերի և հըպարտ փառքի
Որպես ծուխ, որպես վաղորդյան մըշուշ,
Չըքացան խաղերն մեր ծաղիկ կյանքի։
Բայց դեռ եռում են մեր մեջ վառ իղձեր.
Եվ կանգնած ճընշող ուժի առաջին,
Մենք ունկնդիր ենք անհագ, անհամբեր,
Հայրենի երկրի սըրբազան կոչին։
Մենք սպասում ենք անձուկ, հուսավառ,
Ոգեշունչ ժամին սուրբ ազատության.
Սպասում, որպես մատաղ սիրահար,
Թովի՜չ րոպեին ջերմ տեսակցության։
Քանի ապրում ենք, քանի վառվում ենք
Մենք ազատության և պատվի սիրով,
Ընկե՛ր, հայրենի երկրին նվիրենք
Մեր սիրտն ու հոգին վեհ ձըգտումներով։
Հավատա՛ — կը գա, կը գա՛, անկսակած,
Շոգավառ այգը բախտաբեր գարնան,
Եվ հայրենիքը քընից սթափված,
Ինքնակալ ուժի բեկորների վրա
     Կը դրոշմե, ընկե՛ր,
     Անունները մեր։