Ոչինչ, ոչինչ չի հովացնի․․․

Ոչինչ, ոչինչ չի հովացնի․․․

Հակոբ Հակոբյան

***
Ոչինչ, ոչինչ չի հովացնի այն վերքը խոր,
Որ այրվում է քո վաղահաս մահի վշտից,
Ոչինչ, ոչ ոք փոխարինել քեզ չի կարող,
Էվելինա, ծաղիկ բալա, ծաղկանց դաշտից։

Էդ ո՞նց եղավ, որ գնացիր, իմ խենթ աղջիկ,
Կայտառ աղջիկ, մշտագարուն, մշտածիծաղ,
Էդ ո՞նց եղավ, ա՜խ, ո՞նց եղավ դժբախտ աղջիկ,
Որ հեշտությամ մեզ թողեցիր, վայ ինձ․․․ ա՜խ․․․ ա՜խ․․․

1922