Ոչ, լավ է կորչիլ…
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Ոչ, լավ է կորչիլ…
Ո՛չ, լավ է կորչիլ, չըքանալ անհետ,
Քան սիրել խավար, հաշտվել չարի հետ.
Քան եղբոր անկման չարախինդ վըկա՝
Նայել անհաղո՜րդ. նայել անըզգա՛։
Ո՛չ, լավ է, որ մարդ իր հետ անբաժան
Վաղաժամ տանե մըթին գերեզման—
Ե՛վ սըրտի բորբոք, և՛ հոգու հույզեր,
Եվ լո՜ւյս-անուրջներ, ոսկի երազներ.
Քան փոխե զվարճ քընի հետ անհագ
Ե՛վ ազնիվ կըռիվ, և՛ ազնիվ վաստակ.
Ե՛վ ողջ էությամբ թաղվի աննշմար
Ժաժահոտ տըղմում, ցեխի մեջ իսպա՜ռ…