Ոչ յօրինակ այլոց...
«ՈՉ ՅՕՐԻՆԱԿ ԱՅԼՈՑ»
Ազատ, համարձակ բարձրացի՛ր, արատ,
Քո պատվանդանի վերա ոսկեղեն,
Բարձրացի՛ր, իշխի՛ր... թող մարդիկ անպարտ
Հորդ արտասուքով ոտքդ ողողեն։
5
Դո՛ւրս արի, հանցա՛նք, մեծատան շեմքից.
Խեղդի՛ր, խորտակի՛ր անմեղ տըկարին,
Մի քաշվիր տիրոջ փառավոր միրքից—
Նա ընկեր է քո առած ավարին։
Եվ քաջալերված լրբենի բազուկ,
10
Ճեղքիր ճակատը ճշմարտախոսի,
Արդեն արծաթով վաճառվեց ծածուկ
Եվ ճշմարտության խոսքը Հիսուսի։
Դու, սեղանավոր, ձեռքդ տարածիր
Դեպի սեղանը մարդոց սրբության...
15
Մի՛ վախիր,— ամեն բողոք ու խնդիր
Պիտի սին օդում անկատար մնան։
1890