Ոռնում է խելառ քամին դժնդակ

Ոռնում է խելառ քամին դժնդակ

Ոռնում է խելառ քամին դժնդակ


Ոռնում է խելառ քամին դժնդակ,
Բուերն են վհատ, մռայլ ողբերգում.
Ա՛խ, սերըս մերժված, անտուն ու մենակ՝
Հեգ հեծեծում է անհամբույր ցրտում...

— Դու, արև-արքա՛, կատարյա՛լ, վսե՛մ,
Գերազոր աստված՝ լույսերի բոլոր.
Տե՛ս ծաղրվածիս մարդկանցից նսեմ՝
Մենակ ու մռայլ, թափառ ու մոլոր...

1908