Բատոնո Մորիս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Որդեգիրները)

Վարդան Հակոբյան

Հանդես
***

ՈՐԴԵԳԻՐՆԵՐԸ

Ես նայում եմ...
Եվ որպեսզի հայացքներս
չանհետանան,
հավաքում ու պահում եմ ես՝
էջավորած մի գրքի մեջ։
Իմ անցյա՞լն ես
ուզում կարդալ՝ բացիր գիրքը,
իմ ներկա՞ն ես
ուզում կարդալ՝ բացիր գիրքը։
Ամենից շատ ես նայում եմ
                 ապագային,
գտիր ցանկը,
էջը բացիր,
գրքի միջից, տես, ժպտում է
                        եւ գալիքը։
Գրքերի մեջ - իմ օրերն են,
                        իմ սերերն են,
                        իմ դարերը։
Ոչ մի հայացք չի խունանում
գրքերի մեջ -
դրանք շունչ են, կյանք են, ոգի...
Ես խնդրում եմ.
երբ անցկացվի մարդահամար,
մի մոռացեք լավ գրքերին,
որդեգրվա՜ծ,
լո՛ւյս գրքերին...