ՈՐԴԻ ՈՐՈՏՄԱՆ

(Պահպանված հատված)

1. ՄԵՐ ԾԱՆՈԹԸ

Գիշերվա այն ժամն էր, երբ պոստի միլիցիոները չի կարողանում հաղթահարել հոգնությունը և նիրհում է ամայի փողոցում։ Քամուց դժժում են հեռագրալարերը և լապտերներն օրորվում են, կարծես փողոցը թեքվում է մեկ մի կողքի, մեկ մյուս, ինչպես լույսերը հանգցրած նավը։ Այդ ժամին ձիերը պառկում են և վիզերը երկարում գետնի վրա։

1O Քաղաքի վրա սառը լուսինն էր, նրա ցուրտ լույսն աննշմար էր էլեկտրական լապտերների լուսեղեն լճում։ Միայն բարձր տների տանիքների թիթեղն էր անպտուղ շողշողում լուսնի լուսով։ Այդ ժամին նիրհում էին և կատուները, նրանց ոչ մի զույգ չէր մլավում գազանային կրքից։ Լուսնին մնում էին քաղաքամերձ բանջարանոցները, որտեղ սպիտակին էին տալիս կաղամբի հասուն գլուխները, որովհետև արդեն աշնան դեմ էր,- և ջրերը, որոնք տխուր խոխոջում էին հնձած արտերի ամայի դաշտերում։ Կարող էր պատահել, որ հեռվից մթնում մի սայլ ճռնչար ու սելվորն ուրախ լիներ, որ 20 լուսնյակ գիշեր է և ուրախությունից տխուր երգեր.- գուցե սառը լուսինը ողողում էր գետափնյա եղեգնուտը, որտեղ բադերը մրսում էին հովից և խոր թաղվում տաք ճլկուտներում,- բայց այդ ամենը քաղաքամերձ էր, քաղաքից դուրս և ոչ քաղաքի ներսը, որտեղ, ինչպես ասացինք, լուսադեմի խաղաղությունն օրորվող փողոցներ և փողոցի ծայրին նիրհող պահակը, ինչպես արագիլը քամուց շարժվող բարդու գլխին:

Մարդը, որի անունը և ով լինելը մենք հաջորդ գլխում կասենք, ահա այդ ժամին նայեց ժամացույցին, ուսն առավ պայուսակը, լույսը մարեց և դռան բանալին գլորեց գրպանը։ Հետո նա իջավ մաշված սանդուղքով, անցավ բակը, որ անձև էր, որովհետև երկու կողմից բաց էր, և գնաց դեպի անորոշություն, այսինքն աղիքի նման ծալվեծալ նեղ փողոցով, որ սկիզբ էր առնում հենց այդպիսի անորոշ բակերից և կայարան տանող փողոցին մոտենալով մի քիչ շտկվում, մի քիչ 10 լայնանում, դառնալով ճանապարհանման մի փողոց, որտեղ տները համազգեստով են, այսինքն նոմեր ունեն և պատշաճ լապտեր, ոմանք նույնիսկ ցուցանակներ և ամենևին նման չեն այն խառնիխուռն հողակույտերին, որտեղից ելավ մարդը և որտեղ մի փոքրիկ լապտեր լույս է տալիս չորս-հինգ բակի, որտեղ խսիրով ծածկած արտաքնոցի կողքին հավաբունն է և անխուսափելի մոխրակույտը, ուր ցերեկը խաղում են երեխաները, իսկ գիշերը թազնում են մրսկան շները։

Մինչև կայարան նա համարյա ոչ ոքի չհանդիպեց։ Մի տնից երեխայի լացի ձայն լսեց և օրորոցի թրխկոց։ Լավաշի 20 փռից մխի և հասած խմորի հոտ առավ։ Նա նույնիսկ գլուխը բարձրացրեց և տեսավ ծանոթ թիթեղյա լավաշը, որ կախված էր ձողից՝ ցուցանակի փոխարեն և վրան կապույտ ներկով գրած՝ «Հաց կա», «Հաց չկա»։ Փողոցին նայում էր «Հաց կա» երեսը։ Դիմացը գալիս էր մի կառք։ Ձիերը քայլում էին դեպի գոմը, նա տեսավ կառապանին, որ գլուխը կախել էր կրծքի վրա, փաթաթվել մուշտակի մեջ։ Կարծես անգլուխ էր կառապանը, ձիերը քաշում էին մի խորհրդավոր մարմին։

Կայարանի հրապարակում նա շարժում տեսավ։ Գիշերային կառապանները հավաքվել էին իրար մոտ։ Նրանք թեթև 30 կրակ էին արել և շուրջը նստել։ Ձիերը խժռում էին հարդը։ Մի քանի հոգի դուրս եկան կայարանից, գնացին քաղաքի կողմը։ Մեկը նրանցից բաժանվեց և բաժանվելիս կանչեց՝ «Ալյոշ, էքվան թեզմ արի»։

Քթին խփեց վակզալի հոտը։ Նա անցավ հանդարտ դահլիճով, որտեղ նստարանների վրա փռվել էին ուղևորները, որոնք ստիպված էին գիշերել։ Նա անտարբեր նայեց շուրջը, ահա մեկը խուրջինը գլխի տակ, ոտքերը փռել է և քնի մեջ քորում է մարմինը։ Մի ուրիշը կռթնել է չեմոդանի վրա և դիրքն այնպես է, կարծես խոր միտք է անում. երրորդը գլուխը դրել է պատուհանին, չորրորդը ո′չ գետնին է փռվել, ո′չ գլուխն է դրել պատուհանին և ո′չ էլ խոր միտք է անում, այլ պարապությունից, թե ձանձրույթից հագեցնում է քաղցը և ուղտի նման չոքած, բացել է պաշարը, ուտում է ձու, պանիր, հաց, խաշած միս և ով գիտե ինչ բարիքներ, որ հոգատար մի 10 ձեռք եփել է, թխել, փաթաթել, կապել։ Հինգերորդի քունը չի տանում և նստել չի ուզում, տասն անգամ կարդացել է չվացուցակը, քսանվեց անգամ մոտեցել ժամացույցին և հիմա հետաքրքիր նայում է, թե ինչպես է չոքած ուղտը լավաշները կլանում ։

Մեր ծանոթը, որի հետ դեռ մենք պիտի գնանք և ականատես լինենք նրա գլխով անցած դեպքերին մինչև եղերական վախճանը և նրա շնորհիվ ծանոթանանք շատ մարդկանց և մի պառավ ձիու հետ,- մեր ծանոթը բոլորովին անվրդով անցավ այդ տեսարանների կողքով և դուրս եկավ պերրոնը, 20 ստուգելու ժամացույցը։

Այստեղ էլ խաղաղություն էր։ Ռելսերի զույգերը շողշողում էին, և երբ լապտերները օրորվում էին, թվում էր, թե ռելսերը շարժվում են, օձաձև գալարվում, ուռչում և փոս ընկնում, ինչպես ջրի մակերեսը։ Մի շոգեմեքենա մանյովր էր անում, կարծես պարապությունից ման էր գալիս գծի վրա, աննպատակ հետ ու առաջ գնում։ Հեռվում մի քանի շոգեմեքենա հանգցրել էին ճրագները և շար ընկել։ Կանաչ լապտերով մի մարդ նրանց անիվների արանքում ինչ-որ բան էր սարքում։

Մեր ծանոթը գոհունակությամբ նկատեց, որ իր ժամացույցը 30 ճիշտ է աշխատում և վերադարձավ մյուս դահլիճը, որտեղից լսվում էին աղմուկի խուլ ձայներ։ Տոմսերի կասսի առջև խռնվել էին 40—50-ի չափ գյուղացիներ, որոնք իրար հրում էին, սեղմում երկաթե ոլոր-մոլոր այն միջնորմների արանքում, որ, ինչպես հայտնի է, կառուցված է հերթ սպասելը դյուրացնելու համար։ Գյուղացիները բոլորն էլ տղամարդիկ էին, կային երիտասարդներ։ Տիրապետողը գորշ գույնն Էր, որ իշխում էր նրանք պատառոտած զգեստների և հողագույն դեմքերի վրա։ Հերթում սպասելը դժվարանում էր և նրանով, որ յուրաքանչյուրն իր ձեռքին ուներ իր կապոցը` մեշոկ, ջուալ, փայտե սնդուկ և կամ նույնպիսի հողագույն քաթանի վերմակի մեջ պարանով կապված պաշար։ Նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր ազատվել հարևանի բեռան անախորժ ծանրությունից, որ իջնում էր ուսերի վրա, կամ հրում էր մեջքը, ծակում էր, եթե հարևանը վերմակի մեջ փաթաթած ուներ «սալդաթի վախտը» բերած պղնձե թեյամանը (մեկի տոպրակի միջից երևում էր կացնի կոթը),- միաժամանակ 10 յուրաքանչյուրն աշխատում էր կապոցը հարմար տեղ դնել։ Բայց գլխավորը հերթն էր, և այն սպասումը, թե երբ պիտի բաց անեն կասսը, որի համար ոմանք բռունցքի մեջ պինդ բռնել էին տոմսակի մի քանի անգամ հաշված գինը։

Աղմուկը բարձրանում էր ոչ միայն նրանից, որ վերջինները հրում էին առաջիններին, և լսվում էին ահեղագոչ աղաղակներ, թե մեկի ոտքը տրորվեց կամ մյուսի թևը մի բանի տակ մնաց,- աղմուկն ավելի անսովոր վիճակից էր. անասնական երկյուղից, թե կարող է մի բան պատահել, ինքը կմնա, իսկ Օննիկը կերթա պովեզով։ Կային և անհանգիստ 20 երիտասարդներ, որոնք աննպատակ հրում էին և բոռում, ինչպես ջահել բուղան, երբ քթովն է ընկնում հողի առաջին խոնավությունը։ Նրանք բոռում էին և ծիծաղում, իսկ նրանք, որոնք սեղմվում էին մարդկանց և իրերի միջև, սեղմվում էին երկաթե միջնորմի արանքում, հուսահատությունից թափում էին հայհոյանքների քարե կարկուտ և կատաղության սև ջուր։

Եվ ահա բացվեց այս տեսարանը մեր ծանոթի աչքերի առաջ, երբ նա պերրոնից ներս մտավ։ Նայեց նա, ինչպես նկարիչը կնայի փրփրած ծովին։ Սակայն նկարիչ չէր մեր ծանոթը, այլ կարգի և միօրինակության մոլեգին երկրպագու։ 30 Եվ շատ վրդովվեց նրա սիրտը, երբ տեսավ, որ գորշ բազմությունը երկաթե միջնորմի մեջ, ինչպես անտառի գազանները վանդակների մեջ, աննպատակ հրմշտում են, բոթում, բոթբոթում, աղմկում, այնինչ դեռ մի ժամ և քառորդ կար մինչև կասսը բացվեր և մի ժամ էլ մինչև առաջին զանգը։ Եվ որոշեց սանձահարել հողմը։ Այն խոսքը, որով նա դարձավ հերթի կանգնածներին, կարճ եղավ, և մի պահ հանդարտվեց աղմկահույզ ծովը։ Նա առաջարկեց իրենից նոմերներ ստանալ այն կարգով, ինչպես կանգնել են, ապահովել հեռանալ ու հանգստանալ մինչև տոմսերի վաճառելը։ Նրա խոսքից հետո նախ տիրեց լռություն, որի ընթացքում հերթի կանգնածները կասկածախառն զննեցին նրան, ապա վերջինները աղմկելով համաձայնություն հայտնեցին. միջինները տատանվեցին, իսկ կասսային մոտ կանգնածները համառեցին։ Մարդը հաստատ և հավասար 10 քայլերով, ինչպես զինվորական, մոտեցավ նրանց և հարցրեց ամենաառաջինին, որը երկու ձեռքով ամուր գրկել էր կասսի դուռը.- հարցրեց նրա ազգանունը, հանելով բլոկնոտը։ Միջինները միացան վերջիններին. այնտեղից մի քանիսը պոկվեցին և եկան հանդիմանելու առաջիններին։ Րոպեն վճռական էր։ Մեր ծանոթը համառությամբ կրկնեց իր պահանջը և մարդը վերջապես ասաց ազգանունը՝ հողագույն և հասարակ, ինչպես ինքը՝ Գրիգոր Կարապետյան, ինչպես պատի աղյուսներից մեկը։ Նա տարիքով էր, աշխարհ տեսած չէր և այն հաստատ համոզմանն էր, թե ով հարցնի իր անունը և ազգանունը, նա «օրենքի 20 մարդ է», այսինքն բարձր է իրենից։

Նա ասաց իր ազգանունը և ստացավ «պերվի նոմերը»։

Մեր ծանոթը մտադիր չէր ազգանունները գրելու, նա միայն ուզում էր նոմերներ բաժանել, բայց առաջինի համառությունը պատճառ եղավ, որ բլոկնոտի շատ թերթեր սևանան։ Երբ գրվեց վերջին 47-րդ ազգանունը (43-րդը ավելացրել էր «կոմսոմոլ», իսկ 19-րդը՝ «հինգ նաֆարից բաղկացած չքավոր եմ») և հանձներ 47-րդ նոմերը, ոչ ոք դեռ տեղից չէր շարժվել, միայն աղմուկը և հրմշտելը հանդարտել էր։ Նա առաջարկեց ցրվել և հանգստանալ։ 43-րդը, որ իր ազգանվան դիմաց ավելացրել 30 էր «կոմսոմոլ», առաջինը դուրս եկավ։ 5-րդ նոմերի տերը առարկեց։

- Չի՞ եղնի, որ համ մեր տեղեն չհեռանանք, համ էլ նոմերը պահենք...

Այս առաջարկը կասկածներ ծնեց, և որովհետև կարող էր գործը քանդվել, մեր ծանոթը երկրորդ անգամ խոսեց. այս անգամ դառնությամբ, դեմքը խոժոռելով միայն 5-րդ նոմերի կողմը։ Ազդեցությունը փայլուն եղավ։ 5-րդ նոմերի տերն էլ նոմեր առաջինի պես մտածեց, թե ո՞վ գիտե, ինչ կարող է լինի, ինչու՞ վատամարդի լինել ուրիշների համար, գուցե այն մարդը, որ գրեց իր ազգանունը, «մենձավոր» էր։ Նրան հանդիմանեցին հարևանները, որոնք դեռ շարունակում էին պինդ բռնել միջնորմի երկաթներից։ Մեկը նույնիսկ 5-րդ նոմերի հասցեին բղավեց, թե նա «քյալարեցի» է, իսկ քյալարեցիք իբրև թե «իշու ախպեր են»։ Իհարկե իզուր ասաց, որովհետև 6-րդ, 9-րդ և 10-րդ նոմեր ունեցողները ևս քյալարեցի էին, 10 որոնց սաստիկ վիրավորեց «կախ շալվար» հոռոմեցին։ Միջնորդությամբ մյուսների, որոնք ոչ քյալարեցի էին և ոչ հոռոմեցի, այլ դանաղռանցի, քավթառքոսեցի, քուլլուբուլաղցի և Մեծ Օքուզյաթաղ գյուղում բնակված գաղթականներ՝ ջուրը պարզվեց, որը պղտորելու նպատակով էր հոռոմեցին «շոշափել» քյալարեցու «պատիվը»։ «5 նաֆարից բաղկացած չքավորը» աղմուկի մեջ մի խոսք շպրտեց բոլոր «եռլականների» հասցեին և ապա ձայնակցեց նրանց, որոնք չեզոք մարդու լրջությամբ հանդիմանում էին կռվող կողմերին։

Սակայն այս միջադեպը մեր ծանոթի առաջարկի օգտին 20 եղավ։ Դիմադրության բոլոր միջոցները սպառված էին, չէր կարելի ոչ նոմերը ձեռքին տեղը կանգնել և ոչ էլ դիմանալ այն հանդիմանություններին, որ անում էին հետինները և միջինները։ Եվ 5-րդ նոմերի տեր քյալարեցին կատաղի վճռականությամբ իրեն գցեց հերթից դուրս, կարծես ամեհի ցավով պոկվեց մի արյունոտ ող հերթի երկար ողնաշարից։ Ապա նա հետ եկավ և սկսեց մյուսներին հանել հերթից։ Նրան միացան ուրիշները, որոնք հռհռոցով քաշքշեցին մարդկանց և նրանց իրերը, միջնորմի երկաթների արանքում մի անգամ էլ ճխլելով (մեկի ձեռքից փողերը զրնգալով թափվեցին, գլորվեցին 30 արծաթները և պղինձները և բազմաթիվ գլուխները կռացան, սրա-նրա ոտքերի արանքով անցան, գտնելու փողը, որի տերը լեղապատառ բղավում էր)։ Բայց և այնպես կասսի առաջն ամայացավ, և նոմերները պինդ բռնած մարդիկ օրհնության և շնորհակալության անձրև թափեցին մեր ծանոթի գլխին։ Իսկ նա այդ աղմկահույզ իրադարձությունների ժամանակ անշարժ նույն տեղն էր, որպես մի քարե սյուն, որի ստորոտին զարնվում են պղտոր ալիքները և ամոթով հետ փշրվում:

Ի՞նչ էր մտածում նա, երբ հերթից դուրս եկածներից մեկը բարձրաձայն հայտնում էր իր գովքը մեր ծանոթի հնարագիտության կամ ինչպես ինքն էր ասում, «ֆահմի» հանդեպ, մյուսը իղձ էր հայտնում ուտելու նրա ուսումի այն մասը, որ, ինչպես հայտնի է, ուսումը չունի և միայն ոչխարի այդ մասն է համեղ, երրորդը խորհրդածություններ էր անում այն մասին, թե «էշ ապրած, էշ մեծացած» են իրենք և դեռ չգիտեն «զակոնի 10 պռավիլը»։ Այս կարգի միտք զարգացնում էին և մյուսները, որոնք քիսաներից, «կութիներից» և ո՞վ գիտե որպիսի տուփերից հանում էին թութուն ու խորը ծխում, որովհետև հերթի հրմշտկոցը նրանց չէր թողել այդ պահանջին հագուրդ տալու։ Սակայն ի՞նչ էր մտածում մեր ծանոթը, երբ նրա շուրջը քյալարեցիների, դանաղռանցիների, քուլլուբուլաղցիների, քյավթառքոսեցիների և Մեծ Օքուզյաթաղ գյուղում բնակված գաղթականների բերանից ծխի հետ դուրս էին ելնում օրհնության, գովեստի և երախտագիտության քուլաներ...

Որքան էլ խուզարկու աչքով դիտում ենք նրա երեսը, չենք 20 նկատում մի նոր կնճիռ կամ մկանի որևէ շարժում։ Աչքերը նույնպես սառն են, հայացքը խոժոռ, այնպես, որ մենք ինքներս երկար չենք կարողանում նայել նրան, առանց խոնարհելու մեր սեփական աչքերը։ Եվ մի կասկած է ծնվում մեր մեջ, թե չլինի՞ նրա աչքերից ելնում են ահռելի հզորության քիմիական ճառագայթներ, որոնք չեզոքացնում են մեր տեսողությունը և ենթարկում իրենց, ինչպես օձի աչքերը երկչոտ գորտին։ Ուրիշը նրա փոխարեն կապրեր հաղթանակի հաճույքը. գոնե անբարբառ կշոյեր և կմեծարեր ինքն իրեն շրջապատված բարերարված բազմությամբ, որոնցից ամեն 30 մեկը իր ձեռքին բռնել էր նրա նշանը, նրա դրոշմը, ինչպես հպատակները թագավորական պասպորտը։ Գուցե մի ուրիշը առիթից օգտվելով նոր քարոզ կարդար կամ թե մի քննադատ բարձրանար միջնորմի մեջքին և հմայված բազմությանը գերեր «ընդհանուր ակնարկներով» կամ «ներածական երկու խոսքով»- բայց այդպես կաներ քննադատը կամ մի ուրիշը, մի երկրորդ ուրիշը, և ոչ թե մեր ծանոթ քարե սյունը։ Սակայն չի կարելի ասել, որ նրա գլխում այդ րոպեին մտքերը անշարժ և հանդարտ էին, ինչպես գլխի՝ խնամքով սանրած դեղին մազերը։ Նրա սառը հայացքը միջնորմի կողմն էր, կասսի ուղղությամբ։ Նա նկատել էր, որ ոմանք շատ են մոտենում միջնորմներին, իսկ երկու հոգի փողերը որոնելու պատրվակի տակ չեն հեռանում կասսի առաջից, կարծես դրամները գլորվել են այն կողմը՝ տոմսակի համար։

- Հեռացե′ք,- և մեր ծանոթի ձեռքը թրի նման օդը ճեղքեց, կարծես յաթաղանով գլուխ կտրեց։ Այս կանչի վրա վազեցին նրանք, որոնք կապոցները թողած դուրս էին եկել պերրոն, 10 դահլիճ, փողոց։ Եվ բոլորը հարձակվեցին դրամ որոնող երկուսի վրա և նրանց, որոնք շատ էլ չէին հեռանում միջնորմից։ Այս լուրջ ընդհարում էր։ 5-րդ նոմերի տերը իբրև տրիբուն մի կրքոտ ճառ ասաց նրանց «մուխաննաթ» և ծուռ միտք լինելու մասին։ Նույնիսկ կասկածներ հայտնեցին, որ ոչ մի փող չի ընկել, գրպանումն է զրնգացել։ Իսկ փող կորցնողը կրկնակի վիրավորված բղավեց, որ «բլեթի» փողն է կորսվել և դեռ չի գտել երկու «աբբասի» և մի թաք շահանոց։ Բայց և այնպես նրանց հեռացրին այդտեղից, և էլ ոչ ոք չկար կասսին մոտիկ։

20 Մեր ծանոթը հանեց ժամացույցը։ Գնացքը պիտի դուրս գար մոտակա կայարանից։ Հանկարծ հնչեց դրսի զանգը և նրա ղողանջը խլացավ մի զարհուրելի աղմուկի մեջ։ Պերրոնից, դահլիճներից, փողոցից հետ եկավ բազմությունը, որպես պղտոր հեղեղ։ Թռան նստարանների վրայով, թռան բագաժի կշեռքի վրայով, թռան նույնիսկ իրենց շալակի կապոցների վրայով։ Իբրև թե հրդեհվում է պերրոնը, դահլիճները, փողոցը, բոլոր պատուհաններն ու դռները, և մխի ու ծխի ալիքների մեջ իբրև փրկության փարոս կանչում էր միայն կասսի փոքրիկ դռնակը, որտեղով միայն պիտի դուրս գնար այդ 30 բազմությունը։ Եվ ով արագ թռավ, եղավ առաջինը, ով ճխլեց մեկի ոտքը, մյուսի փորը, եղավ երկրորդը, ով խուրջինը բռնեց ատամներով, որ թևերը ազատ լինեն, եղավ երրորդը, ով իբրև սառցահատ կտրեց թևեր ու թիկունք, եղավ չորրորդը, և իրար հետևից մյուսները իբրև բարժ, բարկաս, առագաստանավ, նավակ և հասարակ տախտակ, որպիսին եղավ 5-րդ նոմերի տերը։

Եթե ութնյակով գրած պոեմ լիներ այս գործը և ոչ արձակ պատմություն, հեղինակը այստեղ ութ տող կամ ավելի բազմակետ կշարեր և ընթերցողին կթողներ հերթն էլ, աղմուկն էլ, մեր ծանոթին էլ, և ինքը մի կողմ կքաշվեր։ Թող ընթերցողը պատկերացներ, թե ինչպես խառնվեց սահմանված կարգը, ինչպես հետինները եղան առաջին և առաջինները վերջին, ինչպես հարևան սենյակներից վրա հասան ուղևորներ, որոնք 10 մինչև այդ ուղտի պես չոքել էին լավաշի առաջ և կամ քնել էին չեմոդանների վրա, եկան և գրավեցին տեղերը և իբրև նվաճողներ չճանաչեցին ոչ մի կարգ, ոչ մի կանոն, որ սահմանել էին նրանից առաջ, հերոսական ջանքերով սահմանել էր մեր ծանոթը և նրանով հմայված բազմությունը։ Նվաճող բարբարոսներին միացան և դանաղռանցի, քավթառքոսեցի և քյալարեցի դավաճաններ, որոնք ոտնակոխ արին հայրենի կարգը, այսինքն մեր ծանոթի բաժանած նոմերները և պոչում թողեցին միամիտներին, որոնք ուշացան, ինչպես Հիմար կույսերը։

Ընթերցողը նաև թող պատկերացնի այն ժխորը, որ բարձրացավ, 20 երբ հնչեց չարաբաստիկ զանգը։ Կանչում էին, որովհետև նոմերները խառնվել էր, կանչում էին, որովհետև կատաղությունից ավելի անգութ էին իրար սեղմում (մեկի կացինի կոթը արդեն մտել էր դիմացինի շեքի մեջ։ Վերջապես կանչում էին իրար, որովհետև անակնկալի հետևանքով մեկի փողը մնացել էր մյուսի ձեռքին, կապոցներն էին խառնվել, և թվում էր թե թիփի բորան էր և թանձր մառախուղ, ու կռնչում են իրար կորցրած կռունկները։

Ու կանգնել էր իբրև քարե սյուն մեր ծանոթը։ Քունքերի մոտ միայն դեղին մազերի երկու փունջ շարժվում էին, կարծես 30 այդտեղից պիտի դուրս գային եղջյուրներ կամ ով գիտի ինչպիսի չտեսնված բան և նորից պիտի սանձահարեր հողմը։ Նա ուզեց մի քայլ անի դեպի առաջինը և հանեց բլոկնոտը, որ կարդար ազգանունները, երբ հանկարծ անեծքի, հայհոյանքի, ատելության և նախատինքի մի ամբողջ ծով տրաքեց նրա կողմը։ Կարծես ժխորի առաջին պահին նրան չէին տեսել, և բլոկնոտը եղավ կարմիր փալաս, և ծառս եղան գազազության ցուլերը։

Անհնար է մի առ մի գրել նրանց ասածները, որովհետև բոլորը միանգամից էին գոռում, և լսվում էին միայն առանձին բառեր, ինչպես օրինակ՝ «Դժոխքի շուն, Կայենի կոտոշ», և զանազան թիկունքներից ցցվում էին բռունցքներ։ Մեկը պինդ թքեց և ասաց, որ իբր թե նրա ուսումի վրա է թքում։ Այդ նա է, որ կես ժամ առաջ իղձ ուներ ուտելու նրա ուսումի «որոշ մասը»։ Հայհոյում էին և նրանք, որոնք հուսախաբվել էին նրա «մենձըվոր» լինելու մեջ, սակայն դեռ պինդ բռնել էին նրա 10 բաժանած նոմերները, իբրև թալիսման։

- Քո կուշտ կերած օր զատկի իրիկուն էղնի,- ասաց «հինգ նաֆարից բաղկացած չքավոր գաղթականը», որը բավական հետ էր ընկել։

- Իշալլահ հետ չդառնա...

- Խաբարըդ քոռ ակռավը բերի...

- Դաստեմ քուքուրդ դնեմ հոգուդ, դժոխքի կոճ, ա՜յ օղուլ... էսման էլ բոզութեն,- խանձված հոգով մղկտաց 5-րդը, որը այժմ այդ հսկա ողնաշարի ամենավերջին ողն էր, մի չնչին կճիպ։

20 Եվ ո՜վ հրաշք... Մեր ծանոթը հաստատ քայլեց դեպի առաջինը, որ տիզի նման փակչել էր կասսի դռանը։ Ամբոխը գազազեց, ոռնաց՝ «հեռո՜ւ, հեռո՜ւ...»։ Ներս մտավ միլիցիոները, որ մինչ այդ դուրսը ֆայտոնչի Հաջի Գևոյի հետ «ուսուլ խորաթա» էր անում։

Միլիցիոները մոտեցավ մեր ծանոթին, որովհետև միայն նա էր հերթից դուրս։

- Քաղաքացի,- և թևը բռնեց,- օչերեդ կայնի... նրանք նայեցին իրար՝ կարգի և միօրինակության ուխտյալ զինվորը և կարգապահության զինվորը։ Նախկին 5-րդ նոմերի 30 տերը չարախինդ քրքջաց, երբ մեր ծանոթը դարձավ վերջին ողը։

- Էլի քեզնեն առաջ եմ...

Կասսը աղմուկով բացվեց։

2․ ՎԱԳՈՆ ՄԻ ԺԱԺ ԳԱՐ

Սլուժբի պռավիլ է, հանաք մասխարութեն չի.․․ Կոնդուկտոր Արտաշ

Չորրորդ ռայո՜ն, «Հայոց ռայո՜ն.․.»

Ընթերցող, եկե՞լ եք դուք հեռու վայրերից արագընթաց գնացքով՝ կապույտ շոգեշարժը գլուխը, և չքնաղ, ապակեպատ վագոններով, որտեղ ամեն մի նստարան խնդրում է, որ մի քիչ նստեք և մաքուր պատուհանից դիտեք սլացող դաշտերը, ստանիցները և սարաֆանով աղջիկներին, որոնք 10 արծաթահնչյուն ծիծաղով ճանապարհ են գցում ձեզ։ Տեսե՞լ եք այն զուսպ ու կիրթ ձևերը, որով խոսում է ձեզ հետ վագոնավարը, և ապա հետո մտե՞լ եք այն մյուս գնացքը, որ ձեզ տանում է չորրորդ ռայոնի սահմաններով դեպի Երևան, դեպի Չսլֆա...

Չորրորդ ռայո՜ն, «հայոց ռայո՜ն.․.»։

Որքան էլ պախարակեն քեզ վագոններիդ համար, որքան էլ ասես, թե երբեմն ապակիները ջարդված են, և կպատահի, որ էլեկտրական լամպի փոխարեն ճրագուի մոմ վառեն, որքան էլ խիստ կոշտությամբ հրեն կոնդուկտորները 20 մթնում վագոնները փնտրող պասաժիրներին և խոսեն նրանց հետ անրմբռնելի ժարգոնով- այնուամենայնիվ, քո երաժրշտությունը չունի ոչ մի էքսպրես։ Հողի՞ցն է, օդի՞ց, թե՞ այն ջրից, որ խմում է շոգեշարժը,- չգիտեմ, միայն թե քո վագոնները հագեցված են մի բույրով, որ հիշեցնում է քամուց և արևից խանձված կավահողը։

Գուցե այդ բույրը ոչ հողիցն է, ոչ ջրից և ոչ էլ շոգեշարժի խմած ջրից, այլ այն յուղից, որով օծում են անիվները, սռնիները, որոնք այնպես, «ազգային հանգով», ներդաշնակ ճլվստում են, ճռճռում, սիրտ մաշելու չափ տնքում և մղկտում։

30 - Տա՜նում են, ադե ջան, տա՜նում են..

Ահա խոր մրափի մեջ է անպլացկարտ մի վագոն։ Ալագյազը ամպերի մեջ է, և դուրսը անձրև է մաղում, և անձրևը թմբկահարում է վագոնի թիթեղյա կտուրը, և ջուրը նովդաններից թափվում է, ինչպես գյուղի աղբյուրի ծորակից։ Լուսադեմ է, լուսադեմի քաղցր քուն, այն էլ չորրորդ ռայոնի սահմաններում։ Քնել են այնպես, կարծես մայրենի օդան է գլորվում ամայի դուրանում։ Մեկը խուրջինը դրել է գլխատակը, պարաններով կապկպել և պարանի ծայրը սեղմել բռունցքում։ Կուպեների կիսամթնում երևում են գլուխներ, առանց իրանի, որովհետև իրանը թաղված է կապոցների, սնդուկների, բալուլների, մաֆրաշների, բարձերի, տաշտերի և էլ ինչպիսի ամանների և բեռների կույտի տակ, ազդրեր՝ ոտքերով և առանց ոտքի, իրաններ առանց գլխի, որովհետև գլուխը կապոցների արանքում մի տեղ է կոխել և խռռացնում է՝ թևերը 10 փռած իրերի վրա։ Ահա մայրը կերակրում, է երեխային, օրորում է ճոճքը և մի տխուր երգ է դնդնում, մի ուրիշը փռել է լվացքը, իսկ մի խաթուն մարե, որ անքուն է մնացել ամբողջ գիշերը, միտքը դրել է սամավարը գցի։

Սակայն դեռ լռություն է և խոր մրափ։ Եթե կան արթուն պահակներ, որոնք հսկում են իրերը, նրանք ճակատները հենել են պատուհանի սառն ապակուն և նայում են դուրսը, ամպի մեջ կորած լեռներին, ամայի դաշտերին, ուր անձրևը մաղում է ցուրտ տխրությամբ։ Միայն մի քանի հոգի, որոնց սիրտը մորմոքել է ինչ-որ հիշատակ, թախիծ և անձկություն, 20 կանգնել են տամբուրների վրա և փակ դռների ետևը, անիվների միալար չափով բա՜րձր-բա՜րձր երգում են խեղճ երգեր...

Եվ ահա ներս է մտնում ինքը, կոնդուկտորը, ներս է մտնում և բղավում.

- Վաշ բլեթ...

Վերջացավ լռությունը, քունը, նիրհը, անիվների օրորը։ Երեխան բերանը պոկեց մոր կրծքից, խաթուն մարեի լյարդը ցամաքեց, քնաթաթախ վեր թռան նրանք, որոնք քնել էին կտուրի տակ և հանկարծ արթնանալուց գլուխները թրխկացրին կտուրին։

30 Սակայն ցավ չզգացին, որովհետև ներքևը կանգնել է ինքը, ֆանառով մարդը և կանչում է՝ «վաշ բլեթ...»։

Ահա շարժվեցին կապոցների կույտերը, գլուխները նստկցին իրանների վրա, և իրաններին միացան ոտքեր և ձեռքեր, որոնք հուզված սկսել էին փնտրել տոմսերը, որ մի հատ չէ, երկու հատ չէ։ Ահա մեկը ներկայացրեց, և կոնդոլկտորը քննում է տոմսը ֆանառի լույսով, նայում է ասեղով ծակծկված թվերին և տոմսի տիրոջը, կարծես ստուգում է, թե արդյոք նա չի ծակծկել։ Իսկ տոմսի տերը հլուհնազանդ նայում է, կարծես գլխին կախվել է մի փորձանք, որ եթե անցնի, նա հանգիստ շունչ պիտի առնի և բաց անի ճանապարհի պաշարը։ Մի ուրիշը փնտրում է բոլոր գրպանները, ստիպում է, որ կինը, մայրը ևս փնտրեն. շարժում են ծանր կապոցները, կիսամթնում ձեռքերը քսում են գետնին, և բոլորի 10 հուզմունքը բարդանում է, կոնդուկտորն անհանգստության նշաններ է ցույց տալիս, և հանկարծ երեխան հիշեցնում է, որ հայրը բլեթները շափղայի մեջն է կոխել։

Կոնդուկտորն անցնում է մյուս կուպեն և այնտեղ մի կին ուրախությունից բարձր կանչում է, որ կոնդուկտորն իր եղբոր հարսի եղբայրն է և թոթվում է ձեռքը։

-Քա կեցի՜, հաց կե՜, Արտաշ...- թախանձում է կինը։

Այդ լուրը տարածվում է ամբողջ վագոնում, և հանգստություն է իջնում մարդկանց հուզված հոգիների վրա, և իրար հաղորդում են, թե Արտաշը մեր եգանի հորեղբայրն է, Արտաշը օթաքիլիսեցի 20 սև Յագորի միջնակ տղան է, մայրը մաստարեցի։ Իսկ Արտաշը կարծես դժգոհ է, որ միամիտ կինը պատռեց նրա խորհրդավորության վարագույրը, և նույն լրջությամբ շարունակում է ստուգել տոմսերը։ Ահա նա անցնում է մյուս կուպեն և կինը, որ շտապ բաց է արել սուփրեն, նորից է կանչում ։

- Չի եղնի, խնամի... Պռավիլը պազվոլիտ չի էնի... Սլուժբա է, հանաք մասխարութեն չի։

- Քա մի թիքամ...

Չորրորդ ռայոն, «հայոց ռայոն.․․»։

30 Որքան էլ սիրենք քո գնացքները, քո պասաժիրներին և «պռավիլը» պաշտպանող կոնդուկտորներին, այնուամենայնիվ, այստեղ մենք հրաժեշտ պիտի տանք բոլորին և մոտենանք միայն մի պասաժիրի, որ վաղուց է անշարժ նստել անկյունում, և չի իմացվում, քնա՞ծ է, թե արթուն, որովհետև, ինչպես ասաց Արտաշը, մերն էլ «սլուժբա» է, հանաք մասխարութեն չի», և չի կարելի այսպիսի լիրիկական զեղումներ ունենալով հեռանալ մեր ծանոթից, որին մենք վերջին անգամ տեսանք կասսի առաջ, իսկ այժմ ահա նստած է մի մութ անկյունում և չի իմացվում քնա՞ծ է, թե արթուն, լսո՞ւմ է, որ դուրսը մաղում է անձրև։

Վակզալի պատահարը նրա հիշողությունից ցնդել էր։ Մեր ծանոթը, որին վերջին անգամ ենք այդպես կոչում, որովհետև մեկի հետ ծանոթանալու և նրա ով լինելը իմանալու ամենահարմար վայրն առհասարակ ճանապարհն է, մանավանդ չորրորդ ռայոնի երկաթուղին, որտեղ սրտակից 10 բարեկամաւթյան շատ դաշինքներ են կնքվել,- մեր ծանոթը վերլուծել էր ամբողջ պատահարը և որակել իբրև «կազմակերպչական թերություն», գտնելով նաև «սկզբունքային տարաձայնության որոշ տարրեր» (5-րդ նոմերի դիրքը)։ Բանն այն է, որ նրա համար այդ երկու բաժանումների վրա էին կռթնում աշխարհի, նրա շրջապատի և նրա գլխով անցած բոլոր իրադարձությունները։ Նա ոչ միայն երկրպագու էր կարգի ու միօրինակության, մոլեգին սիրահար պատրաստի սխեմայի, այլև ուներ մտածողության մի առանձին ընթացք, իրերը և երևույթներն ըմբռնելու մի յուրահատուկ ձև։ Նա չէր մտածում, 20 այլ առաջարկում էր և կամ առաջարկը կատարում։ Նա մեծ երկրպագու էր վերջակետների, պարագրաֆների, թվերի և դիագրամների և մանավանդ ստորագրությունների։ Եվ եթե պատահեր, որ ինքը ստորագրեր, մանավանդ այնպիսի թուղթ, որ սկսում է «սույնն ստանալուց առաջարկվում է ձեզ անհապաղ» և վերջանում «ժամկետ 3 օր» բառերով,- միայն այդ դեպքում նրա դեմքը պայծառանում էր և երկար ժամանակ ցցված էին մնում երկու քունքերի դեղին մազերը։

Բայց ո՞վ է նա, անունը, ազգանունը, սոցիալական դիրքը, հասարակական ծագումը և ո՞ւր է գնում, ինչո՞ւ համար,- 30 կհարցնի ընկ. Քիթիպիոսը և լուսանցքում նշան կդնի, որպեսզի հանի այստեղից մի մեղադրական ցիտատ ի պետս իմաստավորման և արժեքավորման։ Մի րոպե, և մեր պատմության նավը կանցնի աչառության Խարիբդայի և անտաղանդության Սցիլլայի արանքով։ Ահա բարձրացավ նա և հանեց ժամացույցը, հաշվեց հեռագրասյուները և որոշեց գնացքի արագությունը, հետո նայեց անկարգ նստած պասաժիրներին, իրերի խառնափնթոր կոշտերին և հանեց բլոկնոտը։ Ինչու՞ այս մեկը պետք է փռվի, իսկ մյուսը նստի կրունկների վրա, ինչու՞ մեկը բաճկոնը հանած հանգիստ զրուցի, իսկ մյուսը կուչ գա շինելի մեջ։ Եվ նա որոշեց կարգ սահմանել։ Սակայն հազիվ էր մի քայլ արել, երբ կտուրի տակ պառկած մեկը գոռաց.

- Էլի չխրատվեցի՞ր.․․

10 5-րդ նոմերն էր։ Մյուս կուպեից մեկը ձայն տվեց․

- Մացո, վե՞վ է...

- Էս գիշերվա փեզեվանգը։

Երկու քյալարեցի իջան թախտերից։

- Կճանչե՞ս,- գոռաց նրանցից մեկը և նոմերը հանեց։- էսիկ էլ աշե,- և մեկնեց պատռված թևը։ Քյալարեցին ուզում էր ասել, որ բլուզի թևը պատռել էր հերթի մեջ։

- Ընչի՞ հանեցիր դավթարը,- հարցրեց մյուսը։

Մարդը հետ քաշվեց և նստեց տեղը։ Այստեղ կար և՛ «սկզբունքային տարաձայնություն», և՛ «կազմակերպչական 20 թերություն»։ Իսկ նրանք սկսեցին կուպեում պատմել, որ նա խաբեբա է, կարող է և ջիբկիր է, առհասարակ մութ մարդ է։ Խաթուն մարեն այս խոսքի վրա վեր կացավ և համրեց բոլոր կապոցները։

- Պզտի մաֆրաշը չեմ տեսնի, մանչս,- և մարեն ձեռքերը ծնկներին խփեց։ Իսկույն լուրը տարածվեց, որ վագոնից երեք մաֆրաշ և երկու սնդուկ գողերը տարել են։ Բոլորն սկսեցին իրերն ստուգել, ոմանք նույնիսկ սնդուկները բաց արին։

- Քա տակդ է, մարե,- կանչեց մանչը։ Պառավն ուրախությունից օրհնեց «Յոթ վերքի» զորությանը։ Մի ուղևոր, որ 30 պատահաբար անցնում էր այդ վագոնով, լուրը տարավ մյուս վագոնները և ավելացրեց, որ իբրև թե շորերի մեջ քնած է եղել մի երեխա և նրան էլ տարել են իրերի հետ, որ իբրև գողերից մեկին արդեն բռնել են։ Եվ պասաժիրները պահանջում էին սոցիալական պաշտպանության գերագույն պատիժը։

Վերջապես եկավ ինքը, Արտաշը, որ վերջացրել էր «աբխոդը», եկավ և նստեց Խաթուն մարեի՝ իր խնամու սուփրի մոտ։ Խորհրդավոր պասաժիրի մասին նրան տեղեկացրին։ Խաթուն մարեն Արտաշի ականջին կամաց փսփսաց, թե չի՞ լինի նրան մի հանգով մյուս վագոնը կորցնի, որովհետև գիշերը վատ երազ է տեսել ինքը, և սիրտը կասկածավոր է։ Արտաշն ասաց.

- Չի էղնի, խնամի ջան... Սարիտ չի էնե, բլեթը թամամ, ուրիշ նարուշեննի պռավիլ չունի, պրիչինմ չկա, որ էնեմ...

Ինչպես ցեխը չի կեղտոտում մարմարը, այնպես էլ այս խոսակցություններին անուշադիր էր ընկեր Իգնատիոս Պեդեյանը, մետրիքական անվամբ Իգնատիոս Մատթևոսյանը կամ 10 «ինքնահոս Մաթոսը», ինչպես կոչում էին նրան դասընկերները այն վաղնջական ժամանակներում, երբ վտիտ երեսը միշտ պեպենոտ և պզուկապատ մի տղա էր ինքը, առանձնությունների, խորհումների և պատանեկան մեղքերի երկրպագու։ Նաև հայտնի է, որ նրա հայրը եղել է դագաղագործ, թե մեռելաթաղ, «արհեստավոր», ինչպես գրում է իր անկետաներում Իգնատ Պեդեյանը։ Բերանացի ավանդվում է, թե իբրև նա եղել է հանդուգն աշակերտ և իր ուսուցչի կողմից անվանվել է «Որդի որոտման», դասերը չսովորելու և դասադուլ քարոզելու համար։

Բայց այդ բոլոր տեղեկությունները մութ անցյալին են 20 պատկանում։ Ստույգ է, որ դեռ պատանի հասակում նա քայլում էր գլուխն ամպերի մեջ, չէր ծիծաղում, չէր ժպտում, լաց չէր լինում և չէր սիրահարվում, չէր կարդում, աշխատանք չէր սիրում և միայն քամի էր կուլ տալիս։ Ստույգ է նաև այն, որ դեռ շատ փոքրուց նա վարժվում էր մարդկանց հպատակեցնելու և հպատակվելու նրանց առաջ, որոնք կարող են օգնել իրեն մտքում դրած նպատակների համար։ Նրա աոաջին հպատակը եղել է պառավ շունը, որ օր ծերության նրա հրամանով անցնում էր հատուկ ձողի վրայով, կանգնում էր ետևի թաթերի վրա և աոաջհն թաթով զինվորական պատիվ տալիս։ Հետո եղան աղավնիները, 30 ապա թաղի մարդիկ, և մի օր էլ տեսավ, որ չորս-չորս շարքերով մի բազմություն ինչ-որ տեղ է գնում, որ վերջի շարքում մեկի տեղը պարապ է, և ինքը՝ «ինքնահոս Մաթոսը», Որոտման որդին, անխոս գրավեց այդ տեղը, և այդ օրից փշրվեցին նրա բոլոր հին անունները, և նա դարձավ Իգնատ Պեդեյան։ Երկար կլիներ պատմել նրա ամբողջ կյանքը, թե ինչպես աղվամազը կոշտացավ, գլխի մազերն ավելի դեղնեցին, ինչպես նեղ ճակատի վրա շարվեցին բազմաթիվ կնճիռներ, որոնք նույնիսկ իջան քթի ուղղությամբ, և ինչպես այդ բոլոր արտաքին ավերածությունների և փոփոխությունների հետ անփոփոխ մնաց նրա ներքինը, ավելի ճիշտ, ամրացավ նրա մեջ այն համոզումը, թե մարդիկ նույն թվերն են․ 9-րդն ունի 8 հպատակ և խոնարհվում է 10-րդի առաջ, որ ավելի հեշտ է հրամայել, քան մտածել, «միջոցառումներ կիրառել», քան համառ աշխատել։

10 Ահա մոտենում է այն կիսակայանը, որտեղ նրան սպասում է մի պառավ ձի, և նրա տերը՝ Եթիմ Մանգասարը, որին այդ մասին կարգադրել էր «Ստավրապոլի» լիազորը։ Ինչու՞ է գնում Որոտման որդին այն գյուղը, որ ընկած է շատ հեռու և որին հասնելու համար պետք է մի ձմեռվա օր ճանապարհ գնալ։ Հողաչա՞փ է նա, բժիշկ, ագրոնոմ, ագիտատոր, ուսուցիչ,- ամենևին ոչ։ Նա «կցված է սույն գյուղին աշխատանքները աշխուժացնելու», ինչպես ասված է նրա վկայականի մեջ։

Եվ գնում էր նա հեռվի գյուղը, գլխի մեջ պլաններ, թվեր, առաջադրանքներ և կազմակերպչական եզրակացություններ, 20 տախտակներ տոկոսներով և առանց տոկոսի։ Նրա գլխի մեջ պտտվում էր «միջոցառումների» մի չարխ, որ կառուցել էր ինքը մասերի դաժան միօրինակությամբ։ Եվ այդ զարմանալի մի չարխ էր։ Նրա յուրաքանչյուր ձողիկը կարթ ուներ, որ կարող էր միայն մի երևույթ կամ մի խնդիր դուրս հանել կյանքի աղմկոտ ծովից։ Ձայն էր հանում ձողիկը, ինչպես բառաչում է ձուկը, և այդ ձայնից նա հասկանում էր անելիքը։ Միայն երկու դեպքում ժխորաձայն աղմկում էին Իգնատ Պեդեյանի չարխի բոլոր ձողիկները, երբ կարթը հանդիպում էր «կազմակերպչական թերության կամ «սկզբունքային տարաձայնության»։

30 Նրա հռչակավոր բլոկնոտի մեջ, եթե կարելի է ասել, Պեդեյան համակարդությամբ դասավորված էին բոլոր խնդիրները և նրանց լուծումը, ինչպես սրվակները դեղատան դարակներում։ Եվ չի կարելի ասել, թե անօգուտ էր այդ սրվակների պարունակությունը. նրանց մեջ կային և բուժիչ միջոցներ։ Սակայն փորձված ճշմարտություն է, որ ամենաթույլ հաբը մահաբեր է, եթե ընդունվի ձիու դոզայով։ իջավ գնացքից, սառը նայեց ձիատիրոջը և, երբ գնացքը կիսակայանի վրա թողեց ծխի բարակ շերտ և հեռացող անիվների խուլ դղրդոց, Որոտման որդին ձիու գլուխը դարձրեց դեպի հեռվի լեռը և ասպանդակից ձին։

3․ ՍՏԱՎՐԱՊՈԼԸ ԵՎ ՆՐԱ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Տեսե՞լ ես դյուզը հովտի մեջ մենակ

Ու շուրջը փռված հին աղբակույտեր...
Հովն. Թումանյան

Ծովի մակերեսից 2337 մետր բարձրության վրա ընկած է այն գյուղը, որի, տեղը Շոպենի ժամանակվա քարտեզի վրա 10 նշանակված է Քյառա-Հեյդար-Ուշաղի անունով։ Այդ մասին կա և մի ավանդություն, թե իբրև առաջին բնակիչը եղել է Հեյդար անունով մեկը, որի ականջը կտրել է խանը և թաղել կուրգանի տակ, իբրև հողերի սահման։ Եվ որպես թե այդ «Քյառա», այսինքն ականջը կտրած Հեյդարի սերունդն են գյուղի բնակիչները։ Այս պատմությունը ստույգ կլիներ, եթե ընդունենք, որ Հեյդարը հայ է եղել, որովհետև դեռ Շոպենի ժամանակ այդտեղ հայեր էին ապրում։ Սակայն մոտակա գյուղացիք այդ բնակավայրին անվանում են Զկռուտ, իսկ բնիկները՝ Սովեր։ Սակայն մեզ հաճելի է նրա մյուս անունը, որ տրվում է 1917 թ. հետո՝ 20 «Ստավրապոլ», որի դրդապատճառը եղել են տեղացիներից մի զինվորի անվախճան կրկնվող պատմությունները Ստավրապոլ քաղաքի մասին, որ նա պատմել է մյուս գյուղերում ևս։ Իսկ հայտնի է, որ գյուղերում իրար հանդեպ մնացած սովորություն կար՝ ավելացնելու ծաղրական «փակ անուն» կամ «մականուն», որի մի օրինակին մենք պատահմամբ հանդիպեցինք առաջին գլխում, երբ ականատես էինք «իշու ախպեր» քյալարեցու և «կախ շալվար» հոռոմցու բանակռվին։ Ինչևէ, կարելի է այս բոլորը մոռանալ, միայն հարկավոր է հիշել, որ «Ստավրապոլ» անվան տակ թաքնված է Բովեր գյուղակը, ծովի մակերեսից 30 2337 մետր բարձր։

Բովերը՝ գյուղ, գյուղակ... Մենք գրեցինք այս տողերը և զգացինք մի ներքին խայթ, որ ճիշտ չենք կատարում մեր «սլուժբի պռավիլը», ինչպես կասեր օրթաքիլիսեցի Արտաշը, և թաքցնում ենք այն ճշմարտությունը, թե այժմ չկա այլևս «Ստավրապոլը», այսինքն՝ Բովերը, բոլորովին չկա աշխարհի երեսին։ Բայց մեզ հանգստացնում է այն, որ այն երեկոյան, երբ ընկեր Իգնատ Պեդեյանը, նույն ինքը Որոտման որդին, մտավ այս գյուղը՝ հեծած Եթիմ Մանգասարի ձին, դեռ շեն էր «Ստավրապոլը», և նրա 21 երդիկից ծխի հորդ քուլաները ողջունեցին նրա մուտքը՝ ձգտելով դեպի երկինք։

Այդ մի սքանչելի ժամ էր, երբ ներքևի խոր հովիտների վրա 10 նստել էր աշնան ամպը, իսկ լեռների գագաթները ոսկով ողողել էր արևը։ Հովիտի բնակիչները ամպերի միջից չէին տեսնում արևը, իսկ լեռան մարդիկ տեսնում էին, թե ինչպես է ծխում և ծփում ամպերի ծովը և շարժվում, իբրև հրդեհվող անտառ։ Այս և նման հրաշալի տեսարաններ այժմ էլ կրկնվում են և հավիտյան կլինեն, քանի մնա արևը, լինեն բարձրագագաթ լեռներ և անդնդախոր հովիտներ։ Այժմ էլ կարելի է բարձրանալ Բովերի սարը և այնտեղից դիտել արևածագը, տեսնել, թե ինչպես դաշտն ընկղմված է լուսաբացի խավարի մեջ, և եղեգնուտների արանքում լույս է տալիս Արաքսի արծաթ գոտին, այնինչ 20 Արարատի սառույցներն արդեն հրդեհվում են արևից, գագաթը որպես պղնձաձույլ վահան արտացոլում է արևի կրակը հալվող աստղերի վրա, ինչպես հնոցի բոցը մութ երկնքում։ Այդ ժամին գուցե հանդիպեք մի լեռնային նապաստակի, սակայն էլ չեք տեսնի այն բարակ իրան և բարձր հասակ ծերունիներին, որոնք շվացվում էին առվի ջրերում և փառք տալիս ծագող արևին, ինչպես հին արևորդիներ։

Հեռու տարավ մեզ քմահաճ գրիչը, և եթե նրա շնորհիվ գլխապտույտ արեց մեր միտքը, թող ներվի մեզ ի սեր արևի և 2337 մետր բարձրության, որի գագաթին անվարժ մարդը միշտ 30 զգում է հաճելի գլխապտույտ։

Ահա մայր մտնող արևից հուզվել են «Ստավրապոլի» աքաղաղները և «հին աղբակույտերի» գագաթից փչում են հավաքի ժամը։ Գերեզմանատանը մի կաղ ոչխար շշմած կագնել է և չգիտե վերադառնա փարա՞խը, թե՞մի քիչ էլ արածի։ Արդեն լվանում են կովկիթները երեկոյան կիթի համար, և վերջապես մանր աղջիկները ավլում են տները,- սակայն երկու ծերունի պառկել են արևադարձ պատի տակ, պառկել են իրրև հին գերաններ։ Նրանցից մեկը նայում է ներքև, դեպի ձորը, իսկ մյուսի մարմինը ցնցվում է ծիծաղից և աչքերը ջուր են լցվում։ Այն մեկը, որ նայում է ձորին՝ Ղուրգի Իսոն է, նրա կողքինը Առչանց Սիմոնը, որ Հավել» անունով հայտնի է նաև Շալվարի Սիմոն։ Իրրև թե Սիմոնի հայրը ասել է, թե երբ ինքը խնձոր ուզի, ուրեմն մահն է։ Ու մի օր հայրը գալիս է վարատեղից, եզների առաջ խոտ գցում և որդուն ասում․

- Սիմոն, հե՜յ... էգուց մի շելակ խնձոր բեր․․․ 10 Տնեցիները լաց ու կոծ են անում, մազերը քանդում, երեսներն արյունլվա անում, իսկ նա անվրդով հանում է տրեխները և պառկում։ Լուսաբացին Սիմոնը գնում է խնձորի։ Սարի գագաթ և խնձորի կարոտ... Գնում է Սիմոնը դաշտի գյուղերը, մի ծանոթի բաղ։ Խնձորն առնում է, բայց որովհետև պարկը մոռացել էր հետը տանելու, հանում է բրդի շալվարը, փոխքերը կապում, լցնում խնձորով և բարձրանում սարը։ Գյուղի մոտ նրան հանդիպում է հոր թաղման թափորը։ Լացախառն գոռում է Սիմոնը։

- Ապի հե՜յ,․․․ Բш շլվարինս ո՜վ կոտի,- և անունը այդ 20 օրից մնում է Շալվարի Սիմոն։

Այդ երկու ծերունիները' Ղուրդի Իսոն և Շալվարի Սիմոնը, Բովերի հին բնիկներից էին։ Արդեն վաղուց նրանք անաշխատունակ էին, մահը մոռացել էր նրանց, ինչպես ասում էր Ղուրդի Իսոն, և իրենց օրը անձանձրույթ մթնեցնում էին հին պատերի տակ՝ քանի արև կար և թոնրի կողքին՝ երբ սարերում ոռնում էր բուքը։ Նրանք երկրորդ մանկությունն էին ապրում, և հին օրերի միամիտ պատմությունները լցնում էին նրանց խաղաղ առօրյան։

Քիչ առաջ այդպիսի մի դեպք էր պատմել Ղուրդի Իսոն իր 30 ընկերոջը և ծիծաղից Սիմոնը թուլացել, ցնցվում էր, թեև երևի հազար անգամ լսել էր այդ դեպքը հենց իր՝ կուրդի Իսոյի բերանից։

Դեպքը եղել էր առաջ, Իսոյի չոբան ժամանակ։ Իսոյի շունը խեղդում է հարևանի կյոճուն՝ խոզի ձագին։ Գործը հասնում է պրիստավին։ Իսոյին կանչում են, հարցնում դեպքը։ - Աղա,- ասում է Իսոն,- դու որ մեր Բողարը լինես, ես էլ մի փափուկ կյոճի, առաջովդ անց կենամ, համփ չէ՞ս անի...

Այս է դեպքի եղելությունը, որից այնպես թուլացել էր Սիմոնը։ Երբ ծիծաղը բարակեց, Սիմոնը կռթնեց արմունկի վրա և ծոր տալով հարցրեց.

- Իսո, յանի ղորթ ասեցի՞ր...

- Բա չասեցի...- և լռելուց հետո երանության հառաչով հիշեց իր շունը։

- Լա՜վ հեյվան էր մեր Բողարը,- և աչքերը, որ ձորի 10 կողմն էին նայում, փոքրացան, նա լարեց իր տեսողությունը նշմարելու ձորի այն կողմը երևացող ձիավորին:

- Սիմոն, հե՜յ...

-Հե՜յ...

- Գեղը հրե ձիավոր ա գալի...

- Աղբրի փոսի է՞ն կողմն ա, թե էս:

- Հրեն կախ ընկավ Աղբրի փոսի վրա:

- ճանապարհը շիլ ընկած չլինի՞:

- Քանի՜ շիլ գցեն, է՜... Մենք ժողովուրդ չենք, օրենքի դավթարում չկա՜նք։

20 Ղուրդի Իսոյի այս դառնությունն ուղղված էր Օրթոցի դեմ, որտեղ «նստում էր» նրանց գյուղխորհուրդը, որովհետև Բովերը միայն լիազոր ուներ, որ հենց Իսոյի թոռն էր, Ավագը: Օրթոցը մեծ գյուղ էր և գտնվում էր Բովերից ձախ, 11 վերստի վրա։ Եվ ի՜նչ 11 վերստ, անվախճան ձոր ու ձորակ, քար ու քարափ․ Օրթոցի բնակիչները նեղում էին Բովերին։ Գոնե այդ համոզմանն էր Ղուրդի Իսոն, որը թոռանը միշտ հորդորում էր «բաժանվել» նրանցից: Երբ Սիմոնը աոարկեց, թե ձիավորը կարող է «շիլ» ընկած լինի, նա ակնարկում էր այն մասին, 30 թե ձիավորը պիտի գնար Օրթոց և սխալմամբ է Բովերի ճանապարհը բռնել: «Աղբյուրի փոսը» վճռական տեղ էր, այստեղ էր ճանապարհը բաժանվում: Սակայն փոսի այս կողմը ձորից դուրս եկան ձին ու ձիավորը։

- Արա Սիմոն, էս հո մեր Եթիմի ձին ա, էն էլ հրեն Եթիմը,- և հանկարծ ձեռքը գլխին խփեց այնպես պինդ, որ Սիմոնը տեղից վեր թռավ, կարծելով թե փորձանք պատահեց ձիավորի հետ։ Նրանք այնքան մոտեցել էին, որ Սիմոնն էլ ճանաչեց Եթիմ Մանգասարի ձին։ Բայց Ղուրդի Իսոն չլսեց նրա վկայությունը և գլխին նորից խփելով ասաց.

- Այ հուշ եմ ասել հա՜... Մեր րեխան երեկ իրա բերանով ասաց՝ պապի, գեղը մարդ ա գալու։ Էս ա որ կա... Հմի, որ գլխի եմ,- ասաց և փայտին հենվելով վեր կացավ։

- էդ ա, քո ասածն ա լինելու...

- Իմ ասածը ո՞րն ա, որ հենց էդ ա...- և Ղուրդի Իսոն պատի հետևն անցավ, կարճ ճանապարհով, այսինքն կտուրների վրայով հասնելու տունը, որպեսզի կտրի գլխից կանչի մոտակա բոստանում կարտոֆիլը փորող Ավագին։

Մինչև Սիմոնն էլ վեր կենար, ձիավորը հավասարվեց նրան։ Եվ սանձը պահելով հարցրեց.

- Ո՞վ եք։

- Բարի օր, գալուստդ բարի,- և Սիմոնը ձեռքը մեկնեց։

- Ձեռք սեղմելը արգելվում է,- պատասխանեց ձիավորը,- որովհետև Լարխի մի ձողիկը զրնգաց այն ազդը, որը փակցված էր առբաժնի գրասենյակում։ Սիմոն ապերը լավ չլսեց, ավելի ճիշտ չհասկացավ, և նրա մեկնած ձեռքը իջավ ձիու քրտնած բաշին։

- Ա՞յս գյուղից եք...

- Հրամմեր ես. էս գյուղից ենք, էս էլ մեր բինագարանը։- Լեզուն փոխեց Սիմոնը, փայտը մեկնելով մոտակա խրճիթի կողմը, որի կտուրին ինչ-որ կարմիր բան էր փռած։

- Այն ի՞նչ է,- և ձիավորը զարմանքով տեսավ, որ մյուս կտուրներին էլ կան փռված։

- Էն վյուլուկ ենք ասում, էն էլ հուն ա։

- Արդյունաբերական նշանակությո՞ւնը...

- Դե էսպես ա դրա նշանակությունը, որ ձմեռը շորվա ենք եփում, վյուլուկը սխտորում ենք, ապրում է ժողովուրդը, 30 թե չէ դա ինքը մի ոչնչություն է, ոչ թե մի նշանակություն։

Սակայն այդ ժամանակ մի ուրիշ ձողիկ ազդարարեց, թե գյուղացիների հաղորդած տեղեկությունների ճշտությունը կախված է նրանց որ խավին պատկանելուց։ Եվ ձիավորը հարցրեց։

- Ո՞ր կատեգորիայից եք...

- Կատեգորիայից...- և Սիմոնը ժպտաց,- դե քո ասմունք հողը մեր կողմերը չկա... Հողը Օրթոցի հողն է, էստեղ քար երկիր է, բայց շնորհակալ ենք, էլի ամեն կատեգուրուց տվել են, բայց դե էլի քարը...

Եթիմ Մանգասարի ձիու քթովն ով գիտե ինչ հոտ ընկավ, գուցե լսեց գոմի դռան ձայնը և հանկարծ պոկվեց դեպի փողոցը։ Սիմոնը նրա հետևից կանչեց, որ ձին աղբյուրը չտանի, որովհետև ձին քրտնած է, բայց ձիավորը չլսեց, ավելի ճիշտ չկարողացավ լսել, իսկ ծարավից նեղված ձին գլուխն առավ դեպի աղբյուրը։

Աղբյուրի մոտ հարս ու աղջիկ մի կողմի վրա քաշվեցին։ 10 Նրանք աչքի տակով դիտեցին օտարականի բոլորովին օտարոտի կերպարանքը, պայուսակը, որ մեջքին կապած էր այն րոպեից, երբ տնից դուրս եկավ, և նրանցից ոմանց ամոթխածությունը զգացվեց, երբ տեսան արագ և անվարժ քշելուց մինչև ծնկները վեր քաշած շալվարը, վարտիքի տուտը և բրդոտ սրունքները։ Հանկարծ այն կողմից մի տղա վազեց և ձիու գլխին խփեց այն րոպեին, երբ ձին ծարավից տոչորված մռութը կոխել էր սառը ջրի մեջ։ Ձին հետ-հետ քաշվեց, ձիավորը, որ թույլ էր նստած մեջքի վրա, ծռվեց, ապա ամբողջ մարմնով կախվեց մի կողմի վրա։ Եվ բղավեց․

10 - Ի՞նչ ես անում,- բայց տղան շրջվեց և նրան բարձրացրեց։ Կանայք ակնհայտ կերպով իրենց համակրանքը ցույց տվին ճարպիկ տղային։ Ձիավորը ձեռքը տարավ բլոկնոտին՝ նշանակելու ներկաների թիվը, գուցե և ազգանունը, բայց տղան սանձից բռնեց և ձիու առաջն ընկավ։

- Սատկած, հրես ապին գա կողերդ ջարդի...

Իսկ ապին, այսինքն Եթիմ Մանգասարը իր հորեղբայր Սիմոնին այդ րոպեին գանգատվում էր, թե ինչպես վազեվազ է եկել, ինչպես «էն ընկերը» ձին քշում էր և չէր թողնում, որ ինքը ձորը բարձրանալուց ձիու պոչից կախվի։

30 -Չէ, զորբով մարդ է երևում, Մանգասար... Լավն էդ ա, թող մի քիչ չար լինի, դրանից վնաս չկա։

Ձիավորը, նույն ինքը Իգնատ Պեդեյանը, այնքան էր հոգնել ճանապարհից, բազմաթիվ տպավորություններ այնպես էին խռնվել նրա գլխում, որ խոսել անգամ դժվարացավ։ Տղան ձին պահեց մի դարպասի առաջ, իջեցրեց նրան և ձին քաշեց։ Հետո հևիհև մոտեցավ մեկը և նրա ձեռքը թոթվեց։ - Ո՞վ եք...

- Ես գյուղխորհրդի լիազորն եմ.․.

- Ավագն ա, մեր թոռը,- կտուրից կանչեց Ղուրդի Իսոն։

- Վերջապես,- մտքում ասաց Որոտման որդին։ Ահա նա, այն օղակը, այն պաշտանական օղակը, որից բռնած կարող է վեր բարձրացնել, շտկել, ուղղել, լրացնել կազմակերպչական ձեռնարկումների և միջոցառումների գլխավոր շղթան։ Եվ նա մեկնեց իր վկայականը։ Ավագը սրտնեղեց.

- Ներս մտեք, հանգստացեք... Մենք ձեզ վաղուց Էինք 10 սպասում։

Վկայականը ձեռքին ներս մտավ Իգնատը մի մութ օդա, և ներս մտնելուց թվաց, թե գլխին իջավ մի ծանր հարված։ Նա հազիվ բռնեց գլուխը և հենվեց պատին։ Դող անցավ մարմնով, և մթնած գիտակցության մեջ մի կասկած հանկարծ զարթնեց, թե չլինի՞ իրեն ուրիշի տեղ են ընդունում կամ ինքն է կայարանում սխալմամբ նստել այն պառավ ձին և ոչ թե մի ուրիշը, որ, ով գիտե, նրան բոլորովին ուրիշ ուղղությամբ պիտի տաներ։ Ապա կասկածն այլ ձև առավ, և թվաց, թե բոլորը սարքովի է, նախօրոք կանխամտածված սխեմայով, և կա 20 այստեղ դավադրական պլան. որ այն ծերունին պարզապես լրտես էր և հետևից կանչեց, որ դուրս գա այն տղան, որ գուցե նրան աղբյուրի մոտ ուզեց սպանել, բայց երկյուղելով բերեց այս մութ որջը և շեմքի վրա փայտի բութ հարված իջավ գլխին։

- Ճրագ վառեք,- լսվեց մի ձայն...

- Էն անտերը մի քիչ տաշեիր... Տասն անգամ ասեցի,- հանդիմանեց Ղուրդի Իսոն, թեև առաջին անգամն էր հյուրի գլուխը տրաքում իր դռան սեմին։

- Դուք լիազո՞րն եք,- հարցրեց հյուրը։

- Էհ, ինչ լիազոր, փոքր գյուղ է, էլի, կառավարում ենք..․

30 - Ախչի, շոր քցեք...

Մութ անկյունից դուրս եկան երկու կին, մեկը փրչոտ ավելով սրբեց ցածլիկ և լայն թախտը, մյուսը փոշոտ թաղիքը այնպիսի թափով փռեց, որ ճրագի լույսը նվազեց։ Հետո բերին հաստ և պողպատի ծանրության ներքնակը։ Հյուրը թիկնեց։

- Ախչի, բարձ դրեք,- կարգադրեց ծերունին։

- Կներեք, է, ընկեր...- և Ավագը կմկմաց. - Ինձ անվանում են Իգնատ Պեդեյան։

- Ընկեր Պետոյան։

- Պեդեյան։

- Հա, ասում եմ տեղներս մի քիչ անհարմար է... Հեռու տեղ է, ամեն բան չի ճարվում,- արդարացավ Ավագը։

- Ուրեմն օբյեկտիվ պատճա՞ռ,- և տեղը շտկվեց։

Չարխը ֆռռաց, և մի ձողիկ զրնգաց. «անհուսալի հիմար է նա, ով ընդունում է օբյեկտիվ պատճառ»։

- Պատճառը նա է, որ սարի գլուխ է,- բացատրեց Ավագը։

10 Տիրեց լռություն։ Ղուրդի Իսոն, որ միամիտ խորամանկությամբ ամեն կերպ աշխատում էր սիրաշահել հյուրին, համոզված էր, որ դրանից օգուտ կստանա իր թոռը՝ Ավագը, իր մոտիկ բարեկամները, որոնցից մի քանիսը արդեն ներս էին եկել և ողջունելուց հետո պատի տակ նստոտել։ Ղուրդի Իսոն խոսքը դարձրեց Օրթոցի կողմը, գանգատվեց, որ Օրթոցի կոոպերատիվն ամեն ինչ ստանում է, իսկ իրենց բաժին չի հանում, որ այնտեղ «հակահոգի» մարդ շատ կա, իսկ իրենց գյուղում ամենքը «ասսու գառներ» են՝ անհովիվ, անլեզու, և որ իրենք շատ ուրախ են, որ կառավարությունը Բովերը չի մոռացել և ուղարկել է «քեզ պես» մարդու։

20 - Նեղություն էլ կտեսնես, աղքատություն էլ․․․ Արդար աչքով նայի մեր ապրուստին, ևս գյուղի բոլոր հանգամանքներին և եղիր դու մեզ բարի դատավոր։

Սիրտ առնելով իր բարեկամների խրախուսանքի խոսքերից, Ղուրդի Իսոն իր ողջույնը վերջացրեց առակով։

- Չոբան կա, որ ոչխարը հետևից գնում է, թեկուզ ծովն էլ թափի։ Չոբան էլ կա, որ աղ էլ տա, ոչխարը չի մոտենում, որովհետև իծի պոզին խփել է... Ավագ, քեզ էլ եմ ասում...

- Է, պապի, ասել եմ էդ հին խոսքերը թող,- և Ավագը զայրացած նայեց պապի երեսին։ Վերջինս, որ արդեն ոգևորվել 30 էր և ուզում էր «երկու վագրի և Շահ Հյուսեյինի» առակն էլ ասի, սրտնեղեց և գնաց մութ անկյունը, որտեղ կանայք ընթրիքի պատրաստություն էին տեսնում։

Ամբողջ այս միջադեպի ընթացքում Իգնատ Պեդեյանը ոչ մի ձայն չարձակեց։ Նա պայուսակից հանել էր ընդարձակ հարցացուցակը, ինչ-որ անկետաներ, մի գրքույկ, որի վերնագիրն էր «Հրահանգներ գյուղաշխատավորի», վերջապես՝ բլոկնոտ և ուշադիր ընթերցում էր այն բոլոր հարցերը, խնդիրները, որ պիտի իրագործեր դաժան համառությամբ, պիտի քններ, աշխուժացներ, թարմացներ, շեշտ դներ, իմաստավորեր և այլն, և այլն։

Հոգնությունի՞ց էր, թե այն հարվածից, որ ստացավ գլուխը սեմի փայտից, գուցե և տան գաղջ օդից, որ ավելի էր ծանրանում պատի տակ շարված գյուղացիների կծու ծխախոտից,- գուցե մի ուրիշ պատճառ կար,- համենայն դեպս Իգնատ 10 Պեդեյանի աչքերը փակվում էին, զգում էր մի անսովոր վիճակ, ինչ-որ խորհրդավորություն էր տեսնում մարդկանց շարժումների և խոսքերի մեջ, և թվում էր, թե տեսնում է անիրական երազ կամ երազախառն իրականություն։

Այլևս չէր դառնում չարխը։

Ահա այստեղից էլ սկիզբ են առնում այն դեպքերը, որ նկարագրված են հաջորդ գլխում և որտեղ որպես իսկական հերոս հանդես են գալիս Որոտման որդին ու տանտիրոջ հորթը։