Որոշում
Կ'ուզեմ երթա՜լ ես նորեն
Հին օրերու Աղբյուրին.
Ահ, որքա՜ն քաղցր էր, դյուրի՜ն,
Ըմպել այդ ջուրը լըռին,
Ծունկի վըրա, համրորեն...
Կ'ուզեմ ըլլալ ես նորեն
Այդ Աղբյուրեն, ահ, գինո՜վ,
Կ'ուզեմ բանալ, քովե քով,
Հիվանդ ձեռքերըս, ժամերո՜վ
Ըմպելու ցուրտ այդ ջուրեն...
Երթա՜մ Աղբյուրը նորեն...