ՈՐՍՈՐԴ
Ձորերու մեջեն գետակ կը սողար, Գետակին մեջը բադիկ կը լողար. Բադիկը մայր է, ձագերը չորս դին Ճըչալով ջըրի մեջ կըոստոստին։ Որսորդը տեսավ բադն ու ձագերը, Կապարճեն հանեց սուր-սուր նետերը, Աղեղան լարը քաշեց ... ու հանկարծ Խղճաց ձագերուն. նետը ընկավ ցած: