***

Ուզո՞ւմ եք արբել,
Դուք Արարատյան գինի ըմպեցեք,
Որ ամբարում է ողջ թնդությունը այս աշխարհադաշտի
Եվ մաքրությունը հավերժ ձյունեղեն լյառն Արարատի,
Որ մոտիկ է միշտ
Մեզանից պոկված Նոյյան տապանին ու Նախիջևանին:
Եվ եթե հայ եք, ձեր նախահոր պես` Հայկ Նահապետի.
Գինի ըմպեցեք լոկ Արարատյան:
Այլապես, եթե բռնել եք ճամփան` պանդուխտ հեռացման,
Ձեր ուրախ ժամին պիտի արտասվեք Արաքսի նման
Ու կորչեք անհետ` որպես ալյակքը նրա բյուրավոր,
Կամ օտար գինուց արբելուց հետո
Կթռչեք ինչպես թռչուն միաթև:
Արբելու համար գինի ըմպեցեք լո՛կ Արարատյան: