Ուլիկ


Չալ ու չալտիկ իմ ուլի՜կ,
Համ պստիկ ես, համ ճստիկ,
Պոզեր ունես սլուլիկ՝
Համ գեղեցիկ, համ կարճլիկ։

Ականջներդ խլշկան,
Աչիկներդ պսպղան,
Մկմկոցդ կմկման՝
Մորդ լեզվին է նման։

Բոժոժներով զարդարուն
Վզնոց կառնեմ քեզ համար,
Երբ վազվզես դաշտերում՝
Կզնգզնգա անդադար։

Զալ ու չալտիկ իմ ուլի՜կ,
Անգին ընկե՜ր, սիրունիկ,
Արի գնանք, մեր պարտեզ,
Մինչև մերդ հասնի քեզ։