Իմ կյանքում
Անվայելք,
Կա կանգուն
Մի վերելք՝
Շավիղով նեղ, անձուկ…

Ուր ես միշտ,
Անվհատ
Գրկած վիշտ՝
Անընդհատ
Քեզ հետ, ո՛վ տառապանք,
Շրջում եմ թևանցուկ…


Ապրիլի 11, 1909