Ուղտաբելա

Ուղտաբելա



(ժողովրդական)



— էլավբելա,
— Ուղտաբելա,
Լոխմա կտամ,
Չամչաբելա...
Վիզդ ձիգ-ձիգ՝
Ասես մի ծառ,
Մեջքդ կուզիկ՝
Բլուր ու սար։
Ոտներ ունես
Մի գազ ու կես,
Պոչդ պստիկ,
Չի սազում քեզ։

— Էլավբելա,
— Ուղտաբելա,
Լոխմա կտամ,
Չամչաբելա...
Անապատի
Նավակ ես դու,
Համբերության
Զավակ ես դու,
Ուր որ քշեն,
Նոխտեդ քաշեն՝
Լոլոզ-լոլոզ
Կերթաս անխոս։