Սիրուն ուռենի, Կանաչ ուռենի, Ճյուղերդ կախ-կախ, Ինչու չես ուրախ: Սի՞րտդ է ծարավել, Արև՞ն է վառել, Որ էդքան ջահել Գլխիկդ ես ծռել, Վշտոտ ես դառել, Ծնկիդ ես խփում, Արցունք ես թափում: