Չալ աքլորը
Չալ աքլորը
— Ծու-ղրու-ղու-ո՜ւ, լուսացավ,
Վեր կա՛ց, թառից ցած արի՛,
Երնե՞կ քեզ պես քնուկ հավ՝
Մեր նանն էլի կճարի՞.
Եվ հավերը սուսուփուս՝
Թռան մեկ-մեկ բնից դուրս։
— Ծու-ղրու-ղու-ո՜ւ, ճաշ դառավ,
Շողեր նանի, դուրս արի՛,
Դեռ էնքան էլ չես պառավ,
Որ ոտներդ բեզարի։
Ու մեր նանը դուրս եկավ,
Չալ աքլորին կուտ տվավ։