Չեմ հավատում ճիչերին ձեր ցնծագին…

* * *


Չեմ հավատում ճիչերին ձեր ցնծագին
Եվ խանդավառ աղմուկներին այդ շփոթ.
Գաղտնի մի թույն կեղեքում է իմ հոգին
Եվ ձեր խինդը սարսեցնում է, որպես բոթ։

Ո՞վ է կանգնել պաշտպան երկրին իմ ավեր,
Ո՞վ է թարգման մեր դարավոր տանջանքին…