ՉԵՐՔԵՋԻ ԵՐԳ

(Սկիզբը)

Պուշկինից

Գետը գնում է կատաղած
Ու խռոված հորձանքով.
Սարերի միջում հոգնած
Քնեց զինվորը գիշերով,
5 Թիկնը տված նիզակին,
Որ Աթենասն էր տվել.
Զինվո′ր, մի՛ քնիլ խավարում,
Չեչեն կա մոտումդ զարթուն։

Զինվորը լողում է մակուկով,
10 Ուռկանը ձգած գետի տակ.
Զինվո′ր, կըխեղդվես դու գետում,
Չեչեն կա մոտումդ զարթուն։
Շոգ օրումը լողալիս
ինչպես խեղդվում են տղերքը.
15 Գետի էն կողմը ման է գալիս
Քո թշնամի չեչենը։

Նվիրական ջրի եզերքում
Ծաղկում են հարուստ ավաններ,
Թե քաջ զինվորն է պահապան,
20 Այնտեղ կա խաղ, պար ու երգեր.
Ապա եթե հեռացած է,
Փախե′ք, քաղցրաձայն երգիչներ,
Սիրուննե′ր, տուն շտապեցե′ք,
Ման են գալիս չեչեններ։