Հնազանդություն Չկա ոչինչ, որ այնքան

Վահան Տերյան

Կապույտ ծածկոցն իջավ ցած


Չկա ոչինչ, որ այնքան


Չըկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական․․․

Խորն է կյանքն այս երեկո,֊
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո․

Եվ հայացքդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր

Լույսն է փռում իմ վրա․․․