Չորցած վարդը
Չորցած վարդը
Վարդ մը ունիմ դեղնած ու չոր,
զոր կը պահեմ գիրքերուս մեջ,
Եվ որ գարնան անչափ աղվոր
շքեղ փայլեր լուսանցքին եզր:
Ու՞ր են հիմակ իր ճոխ թերթեր
բոսորագույն և թավշագեղ,
Լոկ իր տեսքով իսկ կը դյութեր
ամեն ակնարկ հաճոյասեր:
Հիմակ խանձած չոր ու դժգույն
կծկած կմախք մ՛է գրքիս մեջ,
Գացին գեղը ու թարմություն,
ու ակնարկներն զինք չեն փնտրեր:
Գերեզմանին մեջ այս սակայն
ան որ բուրե իր հոտն անույշ.
(Անոր հեշտանքն անմահական,
որով պահեմ միշտ զինք զգույշ):