25. ՉՈՓՉՈԻ ՀԵՔԻԱԹԸ

Մի հատ Չոփչի կար՝ ինքն էր, մի մեր. էթըմ էր ցախ հավաըքմ, տանըմ բազարըմը ծախըմ, աշխատանքը տանըմ էր տալի հացի, ապրըմ ին։

Օրերի մի օրը էտ Չոփչին ցախ հավաքելիս շամադան քթավ։ Էտ օրը դա չոփ չհավաքեց, էտ շամադանն առավ ու ետ դառավ տուն։

Մերն ասեց. ― Ա՛յ որթի, դու ըսօր չոփ չես ծախե, բա մենք ընչո՞վ պըտի ապրենք, էտ շամադանը մեզ հաց ու ջուր չի տա։

― Ա՛յ մեր,― ասեց,― ըսօր մեր ղսմաթն էս էր՝ էս եմ բերե, էլ հեչ մի խոսա։

Էտ տղեն գնաց մի մում առավ, ասեց,― էս մումը ըսօր պըտի փորցեմ, ― բերեց կպցրեց էտ շամադանիցը։

Շամադանիցը որ կպցրեց, էտ տղեն տեհավ, որ ինչքան արաբ կար՝ լցվեցին դրա տունը։ Արաբներն ասին.― Ա՛յ տղա, աշխարը քանդե՞նք, թե շինենք։

Ասեց. ― Ո՛չ քանդեք, ո՛չ շինեք։

Էտ մումը ըտիան պոկեց թե չէ՝ արաբները ալբիալը քաշվեցին։ Ետո կպցրեց էն մի ճխկին թե չէ՝ սաղ աշխարն ինչքան հուրի-փերի կային՝ սաղ թոփ էլան ըտե, իրանց ղավալներովն ու ամեն մի սարքովը։ Ըտիան էլ պոկեց թե չէ՝ ըտոնք էլ քաշվեցին. ետո կպցրեց էն մի ճխկիցը. ետո կըպգրեց էն մի ճխկիցը․ էտ վախտն էլ ընենց մի սուփրա բացվեց ըտե, որ ասսու իրան ֆոքին էլ միչին կար։ Ըտան էլ պոկեց, սուփրեն էլ քաշվեց։

Մնաց էքսի իրիկունը, նորից կպցրեց արաբների ճխկիցը. չունքի ինքը շամադանի ամեն հունարն էլ իմացավ։

Արաբներն էլի էկան, ասին.— Ա՜յ տղա, ի՞նչ անենք՝ շինե՞նք թե քանդենք։

― Ո՛չ շինեք, ո՛չ քանդեք. ձեզանի ուզըմ եմ, որ ըստիան մինչի թաքավորի դուռը ընենց պալատներ քցեք, որ իմ պալատների շվաքը թաքավորի պալատին ծածկի։

Է՛հ, էտ արաբներն ին՝ ցերեկը չէ, քշերները շինեցին ու քառասուն օրըմը կաննացրին էտ Չոփչու պալատները։

Թաքավորն էքսի օրը վե կացավ թե չէ, ի՞նչ՝ Չոփչու խարաբեքանց տեղը ընենց պալատներ են կաննած, որ իրա պալատին շվաք են անըմ։

― Ասեց.― Ա՜յ հա՛յ, էս Չոփչին մի քյասիբ մարթ էր, յարաբ. աստվա՛ծ, սա ո՞րդիան քթավ դդդար հարստութունը, որ ըսենց պալատներ կաղնացրեց։

Պալատները շինվելուց ետո էտ տղեն մումը էլի արաբների ճխկիցը կպցրեց. արաբներն էկան, ասին.— Հը՜, շի՞նենք, թե քանդենք։

— Ո՛չ շինեք, ո՛չ քանդեք, էս պալատներիս ամեն մի սարքը ինչպես որ կարքն ա, կպատրաստեք։

Էտ մի քշերն էլ ըտոնք էտ պալատի ամեն սարքն ու կարքը հազրեցին, պրծան։

Էքսի իրիկունը Չոփչին մումը կպցրեց հուրի-փարըքոնց ճխկիցը. հուրի-փարիքն էկան տեհան, որ տղեն իրենց լայաղին մի բան ա պատրաստել, ըտեղ նորից կպցրեց արաբներինը. էկան.— Ա՜յ տղա, շինե՞նք, թե քանդենք։

— Ո՛չ շինեք, ո՛չ քանդեք, արաբներ,— ասեց,— ես ձեզանի ուզում եմ թաքավորի ախչկանը իրա կառավաթովը, շամադանովն ու իրա ամեն սարքովը ըստեղ։

Է՜հ, արաբներն ին՝ գնացին թաքավորի ախչկանն ընենց բերին, որ ոչ մի մարթ չիմացավ, թե ոնց տարան իրան։ Նորից էտ տղեն կպցրեց սուփրեքինը՝ սուփրեքը բաց էլան։ Ըտե հուրի-փարիքն սկսեցին քեֆ անիլը. էտ քեֆի լավ վախտը բիրղան թաքավորի ախչիկը զարթնեց․ մոլորվեց մնաց, ասեց.— Յարաբ, աստված, էս է՞րազ ա, թե ճշգրիտ։

Հուրի-փարիքը էտ ախչկանը վե կացրին, շորերը հաքցրին ու նստացրին իրանց կուշտը․ ախչիկը գրուստ ա՝ նստել էր, հըմա մլորված էր, ասեց.— Յարաբ, աստված, տենաս իմ վերչը ո՞նց պըտի ըլնի։

Կերան, խմին, հուրի-փարիքը քաշվին գնացին, ըտե մնացին Չոփչին ու թաքավորի ախչիկը։ Թաքավորի ախչիկն էր՝ գնաց մըլորված մտավ իրա տեղը. Չոփչին էլ գնաց մտավ էտ ախչկա ծոցը։ Խեղճ ախչիկն ինչ պըտի աներ, հավատարիմ չուներ, տեր չուներ, ինքն էր, էտ տղեն։


Թաքավորի ախչիկն ասեց.— Ի սեր ասսու, ինչ էլավ՝ էլավ, ինձ ոնց բերել ես, ընենց էլ ղրկի իմ տեղը, թե չէ թաքավորն իմացել ա՝ քեզ քյալլա կանի։

Տղեն էլ վե կացավ կպցրեց արաբներինը, էկան թե.— Տղա՛, ի՞նչ անենք, շի՞նենք, թե քանդենք։

— Ո՛չ շինեք, ո՛չ քանդեք, էս ախչկանը ոնց բերել եք, ընենց էլ տարեք իրա տեղը։

Տարան դրին իրա տեղը։ Մի քանի քշեր ըսենց տարան, բերին։

Թաքավորն էլ մի օր տեհավ, ի՞նչ տենա՝ կասես իրա ախչիկը չըլնի, ռանդը քցե, մի խոսքով՝ տենըմ ա՝ որ օ՜ հ, իրա ախչիկը հրես էրկուֆոքիս ա։

Կանչեց իրա կնկանը՝ թաքուհուն, ասեց․ — Ա՛յ կնիկ, ախր էս ի՞նչ բան ա։

Թե․— Ես էլ եմ իմ գլխի վրա մոլորվե, մնացե։

Թաքավորն ասեց․– Ա՛յ կնիկ, մի գնա իրա կուշտը, մի տես ախր թե էս ի՞նչ նաղլ ա։

Թաքավորի կնիկն էր՝ վե կացավ գնաց ախչկա կուշտը, ասեց.— Ա՛յ որթի, ախր էս ի՜նչ բան ա, բա դու ըսկի ահ ու երկյուղ չունե՞ս, ըսկի քու հոր անըմը չե՞ս լսե, նրա պատվի հըմար չե՜ս մտածում։

Ասեց․— Ա՜ յ մեր, ես բերանացի չեմ կարա պատմի. դու էս քշեր արի իմ տեղըմը քնի, աչքովդ տես, նոր հավատա։

Մերն էր՝ էտ քշերը գնաց ախչկա տեղըմը քնեց, ախչիկն էլ գնաց մտավ մոր տեղը։ Էտ քշերն էլ արաբներն էկան, համա չէին իմանըմ, թե մերն ա, հենց գիդային թե էլի ախչիկն ա, վե կալան տարան։ Արաբները, որ քաշվան, էտ տղեն կանչեց հուրի-փարքանցը. դրանք էլ ամեն վախտվա ղայդա ածելով, թռվռալով էկան: Սուփրեն էլ որ բաց արեց, սկսեցին քեֆ անիլը։ Ընտե նոր թաքավորի կնիկը զարթնեց, տեհավ ի՜նչ տեհավ։

Ասեց․— Ա՛յ հարա՜յ, ախչկանս էլ են բերե ըստե, որ էն օրն ա ընկե։

Թաքավորի կնիկն էր՝ նստեց ըտե ու դրանց ամեն արարմունքին թամաշ արեց։

Ըտոնք[1] ըտե կերան խմին ու քաշվին գնացին. մնացին Չոփչին ու թաքավորի կնիկը մենակ։

Թաքավորի կնիկն ասեց.— Ա՛յ տղա, դո՞ւ ես ըսենց ամեն քշեր իմ ախչկանը բերըմ ըստե։

Ասեց.— Այո՛, մայրի՛կ ջան, ե՛ս եմ, քեզ էլ մեղա, քու ասսուն էլ։

Ասեց.— Ա՛յ տղա, ի՞նչ կըլներ, որ դու մարթավարի գայիր իմ ախչիկն ուզեիր, մենք էլ տայինք քեզ։

Ասեց.— Մայրիկ ջա՛ն, եթե ես գայի ուզեի, թաքավորն իրա ախչիկը ինձ չէր տա, ես ընենց մի բան եմ արե, որ հըմի թաքավորըն իրա ախչիկը ուրախութունով ինձ կտա։

Կնիկն ասեց.— Ես իմ բաժինը տվի, աստված շնորհավոր անի հըմի մնաց որ թաքավորն էլ տա, հըմի դե դու ոնց ինձ բերել ես ընենց էլ ղրկի իմ տեղը։

Արաբներն ալբիալը էկան թաքավորի կնկանը տարան:

Էտ առավոտը թաքավորը կանչեց իրա կնկանը, հարցրեց.— Ա՛յ կնիկ, բա դու ըսկի բան չիմա՞ցար մեր ախչկանիցը:

Ասեց.— Ա՛յ մարթ, ինչ գլուխդ ցավացնեմ, ինչ ես եմ տեհել իմ քյաֆուրը չտենա։ Հըմի որ ես բերանացի ասեմ, դու չես հավատա, պըտի քու աչքովը տենաս, որ հավատաս։

Ասեց.— Բա ես ո՞նց կարամ տենա, ա՛յ կնիկ։

Ասեց.— Որ ուզում ես տենաս, պըտի էս քշեր էթաս ախչկանդ տեղըմը քնես, որ նոր հավատաս։

Էտ քշեր թաքավորը իրա ախչկա տեղըմը քնեց. քշերը արաբները դրան էլ տարան՝ չիմանալով, որ թաքավորին են տանըմ։ Ըտե նոր հուրի-փարիքն էլ էկան իրանց ղալմաղալներովը, սուփրեն բաց էլավ, նոր բառնք սկսեցին իրանց ուտիլ-խմիլը: Նոր ըտե թաքավորը զարթնեց, տեհավ, ի՜նչ տենա: Ըտա ըտե նստեց թամաշ արեց մինչի հուրի–փարիքն իրանց քեֆը պրծան, թողին գնացին: Մնացին ըտե մենակ թաքավորն ու Չոփչին:

Թաքավորն ասեց.— Ա՛յ տղա, դո՞ւ ես իմ ախչկանը ըսենց բերըմ քու կուշտը,— ասեց, թուրը հանեց ու հասավ Չոփչուն: Չոփչին գայրաթ արեց մումը արաբների ճխկիցը կպցնիլը․ արաբներն էկան իրանց թրերը սրփած ձեռներին, ասին․— Հը՜, ի՞նչ անենք:

Ասեց.— Էլ ի՞նչ պըտի անենք, հավատար քաշեք ինձ:

Ըտոնք հասան դըբա թաքավորը ասին․— Հը՜, թաքավոր, ախչիկդ տա՞լիս ես Չոփչուն. թե չէ գլուխդ թռցրինք:

— Է՜հ,— ասեց,— ա՛յ տղա, տվեցի, ինձ տարեք,— ասեց,— իմ տեղը:

Ըտոնք դրան տարան իր տեղը:

Է՜, թաքավորի կնիկն էր՝ քշերով ափալ-թափալ էկավ իրա մարթի կուշտը, հարցրեց.— Հը՜, պատմի տենամ, ի՞նչ ես տեհել էս քշեր:

— Ա՜յ կնիկ,— ասեց,— էլ ի՜նչ ասեմ, հըմի ինչ տեհել եմ՝ տեհել, մի բան որ ախչիկս տվել եմ Չոփչուն:

— Դե լավ,― ասեց,— մի ախչիկ ա, մի տղա, լավ ես արել, որ տվել ես։

Էտ Չոփչուն կանչել տվին իրանց ամարաթը: Բերին իրանց բարեկամ մարթկանցր կանչել տվին, բերին ախչիկը տվին Չոփչուն, նշան դրին։ Ախչկանը հրսանիք արին, օխտն օր, օխտը քշեր քեֆ, ուրախութուն արին ու ախչկանը տարան Չոփչու տուն:

Ախ քանի որից ետը թաքավորը իրա ախչկանը տարավ ղոնաղ. կանչեց ախչկանն ասեց.— Ա՛յ որթի, բա դու չե՞ս իմանըմ թե քու մարթը ինչ հունարով հարստացավ, ախր նա դառն ախքատ էր:

— Ա՛յ հեր,— ասեց,— իմ մարթի հարստութունը որ կա՝ մի շամաղան ա:

— Է՜,— ասեց,— ա՛յ որթի, տես կա՞րաս,— ասեց,— էտ շամաղանը մի իմ ձեռը քցի:

Էտ ախչիկն էր՝ գնաց, վե կալավ շամաղանը, բերեց տվեց հորը:

Ախչկանն էլ նստացրեց կողքը, ասեց.— Էլ մի՛ էթա նրա տունը, ես դրա հախիցը պըտի գամ: Հերը բերեց մի հատ մում կպցրեց հուրի–փարըքանց ճուխկը-դրուստ փարիքն էկան, համա սաղ սուր ու թրով էկան:

— Հը՜,— ասին,— թաքավոր, էս հրոպպին քու հոքին պըտի առնենք,

— Լա՛վ,— ասեց,— սպասեք մի քիչ, էլի ֆոքիս առեք:

Եննա կպցրեց արաբներինը։ Է՜հ, արաբներն էլ էկան, ամա ինչ գալ, էտ թավուր գալուն դուշմանս էլ ռաստ չգա. սրանք հուրի-փարըքանցից դհա բեթար սրերով էկան:

— Հը՜,— ասին,— թաքավոր, էս հադաղը քեզ պըտի թիքա–թիքա անենք։

— Լավ,— ասեց,— սպասեք մի քիչ, մի մարթ ունեմ տենալու՝ տենամ, նոր էլեդ սըպանըմ եք՝ սըպանեք։

Մարթ ղրկեց՝ Չոփչին էկավ. Չոփչին գալուն պես՝ բիրադինն էլ դառան դբբա Չոփչին, ասին.— Ա՛յ, մեր տեր, ի՞նչ անենք, քանդենք, թե շինե՞նք։

Ասեց.— Ո՛չ քանդեք, ո՛չ շինեք։

Չոփչին ըտե մումը պոկեց, բիրադի էլ քաշվեցին։

Նոր թաքավորն ըտի խնթրեց Չոփչուն, որ նա իրա ձեռովը կպցնի, ուզըմ էր տենար, թե հըմի ո՞նց կգան։

Կպցրեց՝ հուրի-փարիքն էկան, էն սարքովը, ընչով որ գալիս ին։ Եննա կպցրեց, սուփրեն բաց էլավ. կպցրեց՝ արաբներն էկան անսուր ու թուր ընդե կաննեցին։

Նոր ըտե թաքավորն ասեց.— Ո՜րթի,–ասեց,– էս գոնուջ հաստատ տվի քեզ, ըստուց ետը դու իմ հալալ ժառանգն ես, աստված իմ թաքավորութունն էլ քեզ բաշխի, իմ ախչիկն էլ, էն շամադանն էլ։

Թաքավորն էր՝ տեղիցը վեր էկավ, Չոփչուն նստացրեց իրա տեղը թաքավոր։

Ըստոնք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Ասսուց իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անգաջ դնողին:


  1. Դրանք։ (ծանոթ․ բանահավաքի)։