Արցախի արյունոտ գարունը

Սխալ. այդպիսի ինդեքս չկա կրակակետերը, թե ինչպես ճքճքան սառնամանիքին, երբ ցրտից ոտքերն արյունոտվում էին կոշիկներում, հնարավոր եղավ բահերով փորել ու ամբողջացնել պաշտպանական գիծը ռազմաճակատի աղեղնաձև այս հատվածում, թե այն ժամանակ դեռ սառած էին իր տեսած աղբյուրները, քաղաքից հնարավոր չէր ջուր բերել, ու այս նույն տղաները ջուր խմելու փոխարեն ձյուն էին ուտում, որ այդ պատճառով էլ մինչև հիմա ճաքճքված են նրանց շրթունքները։ Պատմում ես այս ամենը, ու ժապավենի նման աչքիդ առջևից անցնում են արդեն անցած օրերը, այն տղաները, որոնցից շատերը արդեն չկան։ Խոսակիցդ մեկ զարմանում է, մեկ ցավում է, իսկ ճանապարհը տանում է առաջ։

ԵՐԿԻՐ, 1992 թ., 15-ը ապրիլի, թիվ 69