ՊԱԼԷՍՏԻՆՈԻ ՈՍՏ

Ասա՛ ինձ, ոստ Պալեստինյան,
Ո՞ւր բուսար կամ ո՞ւր ծաղկեցար,
Ո՞ր բլուրների կամ ո՞ր հովտի
Դու զարդ եղար գեղեցկության։

5 Հորդանանու իստակ ջրի մոտ
Արևու ելքը քեզ փաղաքշեց,
Լիվան լերանց գիշերվա հողմը
Քեզի այդպես բողբոջեց։

Սալեմի դժբաղդ որդիքը
10 Երբ քո տերևքը հյուսում էին,
Հուշիկ աղոթք արդյոք նոքա
Կամ հին տաղեր երգեցին։

Միթե կա՞ դեռ արմավենին՝
Շոգ օրերում լայնատերևը.
15 Նա գանչո՞ւմ է դարձյալ յուր մոտ
Անապատի անցավորքը։

Անմխիթար բաժանմա՞ն մեջ
Թառամեցավ նա, որպես դու,
Թե ցրիվ ընկան կտորները
20 Դեղնած տերևների վերա։

Իմացի՛ր, ջերմեռանդ յուր ձեռքովը
Ո՞վ քեզ այստեղ բերել է,
Տխրեցա՞վ նա շատ քեզ վերա,
Արտասվաց հետք սրտումդ կա՞։

25 Աստուծո սիրած քաջ զինվորն էր
Այնպես պայծառ ճակատով,

Ինչպես դու, միշտ երկնից արժան,
Մարդերի և աստուծո առաջ։

Ծածկյալ խորհրդի հոգսերով՝
30 Սուրբ պատկերի առջևը
Կանգնած ես դու, ոստ Սալեմի,
Սրբության լուրջ պահապան։

ճրագի վերջին պայծառ լույսը
Տապանակ, խաչ, սուրբ հանգանակ,
35 Աստվածային խաղաղություն
Լի են միշտ, լի քո կողքումը։