Պայքար (Վահան Թոթովենց)
ՊԱՅՔԱՐ
1
Նյու-Յորքում այնպե՜ս արևի կարոտ էի քգում...
Մի՞թե ցանկանում էի շողշողուն, կիզիչ արևի: Ո՛չ: Միայն կարոտում էի մի փոքրիկ լուսամուտի չափ արևի:
Նյու-Յորքի երկնքում շատ արև կար, արև կա և բարձրաբերձ շենքերի կտուրների վրա, բայց այդ շենքերի պարիսպների տակ, էլեկտրական լույսերով սղողված խանութներում, ցերեկվա մութ կինոներում և թատրոններում, ճաշարաններում, կաֆեններում, փակուղիներում, հասարակական դահլիճներում, մյուզիկ հոլերում, ամեն տեղ, ամեն տեղ արգելված էր արևը:
Ինձ համար մեծ երջանկություն էր տեսնել Կալիֆորնիայի նարինջները,որ առատորեն դարսված էին լինում մրգավաճառների վիտրիամերում: Այդ նարիճների միջից տեսնում էի հի՜ն մի արև: Նարինջները մեծանում էին իմ աչքին, մեծանում, դառնում էին վերջալույսի ոսկեվառ արև...ահա այդ արևը թեքվում էր սարի ետև, սարի գագաթն ամբողջ վառվում էր, արտերի հեռուներից զովն էր փչում և ինձ օրորում էր հի՜ն մի օրոր:
Այդ օրորում այնքա՜ն շող կար:
Փնտրում էի իմ մանկության ոսկեծփուն արտերը:
Ես հաճախ հիշում էի, որ մանկության օրերին, երբ քաղաքից գյուղ էինքգնում, մեր գյուղացի ազգականները գյուղական մածուն, սեր և մրգեր էին թափվում մեր առաջ և պինդ.
-Կերե՜ք, երեղանե՜ր, քաղաք գնանք, չկա: Ո՜չ ոք չէր ասել:
--Լաղացեք արևի ալիքներում, մեծ քաղաք գնանք, չկա:
Եվ ահա չկար հին երկնքների արևը, կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինքների արև:
Հին արևը փաթաթվել էր հեռավոր մուգ-կապույտ մշու-շում...
⁂
Երբ ես հոգնում էի Նյու-Յորքի աղմուկից, երկաթյա ժղորից, գնում էի Նյու-Յորքի արվարձներից մեկը՝ Բրուկլին:
Բրուկլինում արև չկար, որովհետև միայն գիշերները կարող էի գնալ: Այնտեղ կար կապո՜ւյտ երկինք:
Բրուկլիում ես ունեի մի հայ բարեկամ , որ վարպետ էր վիմագրության արվեստում; Ամա ամուրի էր նա, անզոր մի կյանք: Բրուկլինում չկար Նյու-Յորքի ճնշող, ծանր մթնոլորտը:
--Թայմզ Սկուարում տարին միայն մի անգամ պետք է լինել,-ասում էր իմ բարեկամ Սուրամյանը:
Սուրամյանր երեկոները մինչև անգամ թատրոն չէր գալիս, որպեզի լավ հանգստանա:
Ինձ դուր չէր գալիս նրա հանգստավետություն որոնելու կատաղի տենչը; Երբ ես վիճում էի նրա հետ այդ բանի մասին՝ նա միայն մի պատասղան ուներ.
-Տակավին երիտասարդ ես, երբ իմ տարիքին հասանես կփնտրես անդորրը:
Իմ բարեկամն հազիվ կիլիներ 40 տարեկան, բայց այն ժամանակ 40 տարին երկար ժամանակ և ծանր բեռ էր թվում ինձ:
-Բրուկիլնում գոնե մարդ կարող է տեսնել կապույտ երկինքը,-ասում էր նա:
Այդ բանում նա ճիշտ էր:
Իսկապես՝ երբ ես բուրս եկա ստորերկրյա տրամվայի կայարանից, քայլեցի մի քանիփողոց Սուրամյանի ապարտմանը գնալու համարև բարձրացրի աչքերս երկնքին տես աստղե՜ր, առատ աստղեր, ծիր-կաթի՜ն: Աչքերս ընկղմվեցին ջինջ կապույտում: Խաղաղ էր գիշերը: Հո՜վ, լո՜ւռ Ցեմենտյա մայթի երկայնքով տարածված ծառերի միջով մի կենսուրախ քամի էր երգում: Սիրտս լայանացավ, ուռչեց, ինչպես նավի վաղուց չբացված սպիտակ առագաստ:
Աստղալույս գիշեր...
Ես կանգ առա մի ծառի տակ և լցրի ծխամորճս: Ես նման էի այն ճամբորդին, որ անապատում հանկարծ կանգ է առնոիում մի սանորակ աղբյուրի առաջ:
Ծիր-կաթին, կապույտ երկինք, ինչքան աստղեր կան այս երկնքում-կարծես հին երկինքը լինի:
Հանկարծ ինձ այնպես թվաց, որ ես մի մութ նկուղից դիտում եմ դրսի աշխարհը: Եվ այդ աշխարհնայպե՜ս հեռավոր է ինձ, այնպես հեռավոր, կարծես մանկությունս է: Երկնքի այդ կապույտ ֆոնոի վրա պատկերացավ իմ մանկությունը, կապուտաչյա իմ մանկությունը, ահա կանաչ մարգագետին այդ ապույտ դաշտի հեռավոր անկյունում, ահա գետը, որի ափերին ես մեծացա: Կարմիր կեռասներ են կախվում երկնքից, լողում են կապույյտ ծափանքում, ինչպես արյան փերուղի վրա: Մի աղջիկ է վազում դեպի ինձ, կարծես Վերոն է, վազում է փերուղյա ֆոնի վրա, այդ փերուզի վրա նրա այտերից քամված նռան կաթիլներ են կաթումբաց է արել թևերը, հեքիաթի թռչունի նման, ուղում է, որ համբերում իրան. մանկության զլացավ համբույրն է: Նրա ցանկությունը վառվում է երկնքում և ահա մի աստղ էլ է ավելանում ցանկության այդ հրդեհից բյուրավոր աստղերի վրա և ջոկվում է նա մյուս աստղերից իր արնավառ լույսով:
Սարալանջումն է Վերոնենց տունը, պատշգամբից ներքև տարածվում են աստիճանավոր պարտեզները: Առաջին պարտեզում մարմարյա փոքրիկ ավազան, հատակում փայլում է մեծ մայրիկի նոր քաշված ատամը, որ պատշգամբից ներքև են նետել երեխաները: Պարտեզների ներքևում ձորն է, ջրի խոխոջ-անվերջ, հավիտենակա՜ն: Լսում եմ ջրի այդ երգը, որ ցեմենտյա մայթի վրա տարածվող ծառերի ստվերով դառնում էլեգիա, կապույտ, փերուզյա մի էլեգի: Վերոնիկան թռչում է դեպի ինձ, անվե՜րջ թռչում է, բայց այնպե՜ս հեռավոր է նա, այնպես հեռավոր, ինչպես այն ձորը, ինչպես այն պատշգամբը, ինչպես մանկությունը: Ես ուզում եմ գրկել նրան, գրկել ամբողջովին, այնքան սեր կա իմ սրտում այնքան մեծ աշխարհ կա նրա համար իմ սրտում։ այնքան մեծ աշխարհ կա նրա համար իմ սրտում: Ես գիտեմ, նրա նուռը կկաթի իմ սրտի մթում, կաթիլները կթոցվառվեն և իմ սրտում կլինի լույս, առավոտ, ուրախություն:
Հզոր էառաջին սերը, ահա նա տիրել է ամբողջ փերուղյա դաշտին:
առաջիննսերն ինչքան հեռանում է, ավեի և ավելիէ կենդանանում: նա հզոր է ինչպես երազը
Քաին երգում է ծառերի միջից և սիրտս ապրում է առաջին սիրո փերուզյա էլեգաիան:
Անվերջ է այս էլեգաիան:
Անվերջ է այս երազը:
⁂
Սուրամյանն ինձ ընդունեց սիրլաիր: Ընդունարանում նա ինձ ծանոթացրեց մի ամերիկացու: Այդ ամերիկացին Նյու-Յորքի մեծ օրաթերթերից մեկի ծաղբանկարիչն էր-մր. Մագինկտոն, որի արվեստին ծանոթ էր:
-Ես ձեզ ճանաչում եմ,-ասաց մր. Մագինկտոնը,-մր. Մագինկտոնը ձեր մասին պատմել է ինձ ձեր գալուց առաջ, դուք գիտեք գույների արվեստը, արևելյան գարգն ինձ համար գույն է, փոթորկոտ գույների հարմոնիա: Ես սիրում եմ խոսել այն մարդկանց հետ,-շարունակեց մր. Մագինկտոնը վրատալով,-որոնք ապրում են գույների աշխարհում, իմ արվեստը, դուք գիտեք, գծերի արվեստ է, գույներով և ստվերներով աղքատ, դրա համար ես կարոտում եմ գույնը և առհասարակ մենք, ամերիկացիներս, մեծ կալորիստներ չունենք: Ես շատ եմ զարմանում այդ մասին:
-Արև չունենք,-պատասխանեցի մր. Մագինկտոնին,-դրա համար չունենք կոլորիստներ:
-Մի՞թե ուրիշ երկրներում արև կա:
-Ինձ սխալ չհասկանաննք, Ամերիկայում նել արև կա, հորդահոս արև, բայց դուք չեք տեսնում: Նկուղները, բարձրաբերձ շենքերը, անվերջ վարագույրները, շենքերի էկոնամիկ կառուցվածքը արգելում են ձեզ արև տեսնելուց, դուք իրերը տեսնում ենք էլեկտրական լույսով, տիրող գույնը ձեր տեսողության առաջ դեղնավունն է, մաղձային դեղինը: Մր. Մագինկտոնը գլուխը թափ տվեց և սկսեց մտածել.
-Երբ ես գյուղ եմ գնում կամ ծովային պտույտի՝ գույներով նկարելն ինձ համար դառնում է անդիմադրելի,-հարցրեց մր. Մագինկտոնըբլռությունից հետո:
Ես հիշեցի, որ մր. Մագինկտոնըմի քանի օր առաջ նկարել էր մի ծաղրանկար, որը ծանր տպավորություն էր գործել իմ վրա: Նա նկարել է մի բանվոլ, որը մուրճը ձեռքին՝ սպառնում է քանդել գոթական ոճով կառուցած հինավուրց մի տաճար: Բանվորի ֆիգուրան այքան մեծ էր, որքան գաթական տաճարը, որի վրա լույս էր ընկել, իսկ բանվորի ֆիգուրայի կեսը կորսել էր մութ ստվերների մեջ:
-Մր. Մագինկտոն, ի՞նչ էիք ուզում ասել այդ նկարով,- հարցրի ևս նրան՝ ծխամուրճս վերանորոգելուց հետո:
Մր. Մագինկտոնը, բացառի կերպով պատասխանեց.
-Ինձ այդպես էին պատվիրել, այդպես էլ նկարեցի:
-Բայց չէ՞ որ...
-Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս էր նկարված,-ընդմիջեց մր. Մագինկտոնը:
-Բայց մի՞թե ձեզ չի հետաքրքրում նկարի միտքը:
-Ո՜չ, թերթը ես չեմ ղեկավարում:
-Դուք նրա՞նց համար եք նկարում:
-Ապա ո՞ւմ համար: Եթե ինձ համար նկարելու լինեմ, երբեք չեմ նկարի:
-Եթե ձեզ ուրիշ թերթերն էլ պատվել տա՞ն:
-Կնկարեմ, եթե New York Call[1]-ը պատվեր տա, նրա համար էլ կնկարեմ:
-Բայց չէ՞ որ դուք քաղաքացի եք, սոցիալական մի կենդանի, նախքան նկարիչ լինելը:
-Այդ նկարները,- նարից կրկնեց մր. Մագինկտոնը,- ես ինձ համար չեմ նկարում, նկարում եմ օրաթերթի համար, պետք է այս բանը լավ իմանաք, իսկ նախքան սոցիալական կենդանի լինելը, ես պարզապես կենդանի եմ, այսինքն՝ հարկավոր է ուտել, հագնել, զվարճանալ և վայելել: Ես գտա, որ արվեստագետ մր. Մագինկտոնը և ես շատ հեռու էինք իրար համոզելուց, ուստի լռեցի:
-Համեցե՜ք Հավանայի սիգար,- հարեց մր. Մագինկտոնը:
Պարզ էր, որ մր. Մագինկտոնը ղնդրում էր ինձանից չղոսել այդ նյութի մասին: Նա անմիջապես խոսակցությունը դարձրեց ուրիշ մի հարցի շուրջը.
-Ի միջի այլոց,- շարունակեց նա,- Գոդբաուտ տեղական գորգերի ընկերությունը ուզում է արևելյան գորգերի բաժանմունք բաց անել: Մր. Գոդբաուտը և ընկերության մենեջերը (վարիչ) ինձ անձնապես ծանոթ են: Անցյալ օրը մենջըրն ինձ ասում էր, որ արևելյան գորգերի մասնագետի է որոնում, որպեզի կարողանա բաց անել բաճանմունքը, լավ չէ՞ր լինի, որ ես ձեզ ծանոթացնեի նրան և դուք...
-Դժբախտաբար,- ընդմիջեցի,- մտադրություն չունեմ երկար ժամանակ մնալու Նյու-Յորքում:
-Վստահ եղեք, որ մեծ դրամ կարող եք ստանալ,- հավաստիացրեց ինձ մր. Մագինկտոնը:
-Առհասարակ պատվեր ընդունող մարդկանցից չեմ,- կծեցի:
-Որքա՞ն ժամանակ կարող եք մնալ Նյու-Յորքում:
-6-7 ամիս միայն:
-Բավական է, 6-7 ամսվա մեջ գործը կազմակերպված կլինի:
-Եթե ժամանակն այդքան կարճ է ես կարող եմ իմ ծարայությունը չզլանալ ձեր բարեկամին,-ասացի:
Մենք պայմանավորվեցինք մր. Մագինկտոնի հետ հաջորդ օրն, իսկ գնալ Գադբաուտ ընկերության մենեջըրի մոտ և համաձայնության գալ:
Հանկարծ հեռախոսի զանգը տվին: Սուրամյանը, որ խոհանոցում ընթրիքի պատրաստություն էր տեսնում, վազեց դուրս և վերցրեց հեռաղոսի ընդունարանը:
-Հըլո՜, հա՜, հա՜, հա՜... իհարկե, ես միշտ տանն եմ և պատրաստ եմ ընդունելու, ինձ մոտ կան և ուրիշները:
Սուրամյանը, բավական կատակելուց հետո՝ ձեռքով փակեց տելեֆոնը և հարցրեց մր. Մագինկտոնին:
-Ազա՞տ ես: -Իսկ դո՞ւ:
-Ես ազատ չեմ,- պատասխանեցի:
-Հըլո՜, Մագի՜,- սկսեց նորից խոսել Սուրամյանը հեռախոսով,- արի՜: Լսի՜ր, Մագի, անցյալ օրվանը չբերես հետդ, մի ուրիշին վերցրու այս անգամ, մր. Մագինկտոնն է ինձ հետ, դու գիտես, նա գիրուկներ չի սիրում:
Մր. Մագինկտոնը մոտենալով հեռախոսին՝ բարձր ձայնով աղաղակեց.
-Բայց շատ լղար չլինի՜...
Սուրամյանը և Մագինկտոնը սկսեցին հռհռալ: Հետո Սուրամյանը հեռախոսով մի համույր չփչփացրեց և կախեց ընդունարանը:
-Մագին լավ աղջիկ է:
Մր. Մագինկտոնը համաձայնվեց:
Մագին պարզապես մի պոռնիկ էր, որ հեռախոսում էր իր մշտական հաճախորդներից մեկին՝ տեսնելու համար, թե ազա՞տ է արդյոք, կարո՞ղ է իրեն ընդունել: Ուրիշ ոչինչ:
Սուրամյանն ինձ խնդրեց, որ անպայման մնամ իր տանը այդ գիշեր և մասնակցեմ իրենց «ուրախության»:
-Շուտ համաձայնվիր, որպեսզի Մագիին հեռախոսեմ, մի աղջիկ ավելի վերցնի հետը,-ասաց Սուրամյանը:
Բայց ես շնորհակալություն հայտնեցի Սուրամյանին, պատճառաբանելով, որ այդ գիշեր խաղացվում է Շեքսպիրի «Հուլիոս Կեսարը» Շեքսպիրյան ռեպերտուարի հայտնի դերասան Ռոբերտ Մանտելի կողմից և ես տոմս եմ վերցրել և անպայման ցանկանում եմ գնալ:
Նախքան իմ մեկնելը, դռան զանգը տվին: Սուրամյանը դնաց դուռը բաց անելու:
Մր. Մագինկտոնը նստել էր օջախի առաջ և սիգար էր քաշում, իսկ եթե թերթ էի կարդում, երբ Սուրամյանը դուռը բաց արավ թատրոնական ձևով և ներս մտան երկու կին, գրեթե մերկ: Դրանք այն պոռնիկներն էին, որոնք կանչվեցին հեռախոսով, նրանցից մեկը հենց Մագին էր: Նրանք ներկայացվեցին ինձ իբրև օրիորդներ: «Օրիորդների» հետ ծանոթացնելուց հետո՝ ես ներողություն խնդրեցի և դուրս եկա Սուրամյանի ապարտըմանից, եզրակացնելով, որ թե՜ մր. Մագինկտոնը և թե՜ այդ կանայք պատվերներ էին ընդունում հավասար «պատվով» և սոցիալական համանման հասկացողությամբ: մր. Մագինկտոնը և թե՜ այդ կանայք պատվերներ էին ընդունում հավասար «պատվով» և սոցիալական համանման հասկացողությամբ:
2
–Դուք գործը կազմակերպեցիք և մեզ սովորեցրե՛ք արևելյան գորգեր ծախելու յուրահատուկ մեթոդները, այնուհետև ազատ զգացեք ձեզ,– ասաց ինձ Գոդբաուտ ընկերության վարիչը։
–Արևելյան գորգեր ծախելու յուրահատուկ մեթոդներ չկան, արևելյան գորգն էլ ծախվում է այնպես, ինչպես ուրիշ ապրանքներ են ծախվում,– պատասխանեցի։
–Ուզւում եմ ասել այն խարդախ ձևերը, որ գործ են ածում արևելքցիները արևելյան գորգ ծախելիս,– հարեց Գոդբաուտի վարիչը։
–Արևելյան գորգ ծախելու առևտրական խարդախությունը հար և նման է ամերիկյան գորգ ծախելու առևտրական խարդախության։
–Ո՛չ, ո՛չ,– բացականչեց վարիչը,– ամերիկացիները արևելյան գորգ ծախելու մեջ շատ անճարակ են։
–Ես առհասարակ վաճառող չեմ,– հայտարարեցի,– ես միայն արևելյան գորգի արվեստին եմ հմուտ, եթե դուք ցանկանում եք օգտվել այդ հմտությունից, ես պատրաստ եմ ձեզ ծառայելու։
–Բայց վաճառող է հարկավոր։
Ես անմիջապես գլխի ընկա, որ Գոդբաուտի մենեջըրը որոնում էր այն հայ կամ սիրիացի ժուլիկներից մեկին, որ կարող էր համոզել ցերեկ ժամանակ՝ թե գիշեր է։
–Ես կարո՛ղ եմ գտնել ձեր ցանկացած մարդկանց,– պատասխանեցի, մտածելով որ այդպիսիններին գտնելը շատ հեշը է – բավական էր մտնել մի հայկական ճաշարան և գտնել այդ կարգի ժուլիկներին։
–Բրավո՜, բրավո՜,– աղաղակեց մենեջըրը և ձեռս սեղմեց ջերմագին։ 3
Դեռևս հարկավոր չէր և ոչ էլ նպատակահարմար հատուկ մարդ ուղարկել Արևելք՝ ապրանքի համար։ Ես Նյու–Յորքի արևելյան գորգի մեծաքանակ վաճառատներից մոտ 250.000 դոլլարի ապրանք գնելուց հետո, որոշեցի գնալ մի հայկական ճաշարան և որոնել Գոդբաուտ ընկերության ցանկացած վաճառական–մասնագետներին։
Երբ մտա Լեկսինգտոն ավընյուի և 14–րդ փողոցի մոտերքում գտնված մի հայկական ճաշարան՝ ոչ մի հաճախորդ չկար տակավին։ Մի քիչ վաղ էր։ Ճաշարանի սպասարկուներից մեկը, որ Ամերիկայի համար անսովոր մեծ բեղերով մի մարդ էր, մոտեցավ իմ սեղանին․ առաջս դրեց ճաշարանի մենյուն և կոկորդը հիմնականորեն մաքրեց։ Մենյուն անգլերեն էր։
«Երևի ինձ ամերիկացի կարծեց»,– մտածեցի։
Ես էլ անգլերենով պատվիրեցի մի թաս քեբաբի։ Սպասարկուն, փոխանակ խոհանոց գնալու և պատվերը տալու, բարձ և կոպիտ բղավեց․
–Թաս քեբաբի մը՜․․․
Ճաշարանի ձախ կողմի պատի վրա գտնված մի ծակից, էլի մեծ բեղերով, մորուսավոր, աչքերն ուռած և կարմրած մի մարդ գլուխը դուրս հանեց և իր կարգին բղավեց․
–Ինչ կվըռվըռա՞ս։
–Թաս քեբաբի մը ըսինք, հայտե՛։
Սպասարկուի երկրորդ գործը եղավ մի բաժակ ջուր դնել սեղանի վրա և հացի երկու շատ նուրբ շերտ։ Հացի շերտի նրբությունից ես կատարելապես համոզվեցի, որ նա իսկապես ինձ ամերիկացու տեղ էր դրել, եթե ոչ ամբողջ մի հաց պետք է բերած լիներ, եթե հայ լինելս իմացած լիներ։
Իհարկե թաս քեբաբին ստանալուց հետո՝ ամնիջապես սրբեցի հացի շերտերը և խնդրեցի նորից բերել։ Էլի երկու նուրբ շերտ։Երբ երկրորդ անգամ հաց խնդրեցի, այս անգամ սպասարկուն բղավեց դեպի ծակը․
–Մեկ հատ թամամ հաց ղրկե՛, իշուձագը հայու պես հաց կուտե կոր։
Ճաշը վերջանալուց հետո՝ թրքական սուրճը հայերենով խնդրեցի։ Սպասարկուն, տեսնելով որ հայերեն եմ խոսում, ապշեց և բոլորովին շփոթվեց, որովհետև ո՛չ ես և ո՛չ էլ ինքը չէինք մոռացել «իշուձագը»։
–Հայ ես եղել, ախպա՛ր, ատոր համար այդքան հայ կերար,– չքմեղեց սպասարկուն։
–Հայ լինելը միայն հաց ուտելո՞վ է բնորոշվում,– հարցրեցի։
–Է՜հ, մասսամբ, ալ հաց ուտելով,– պատասխանեց սպասարկուն։
Հետզհետե ճաշարանի հաճախորդները շատացան և ես գտա, որ այդ «իշուձագը» մի բացառիկ երևույթ չէր, այլ շատ սովորական, ընտանի մի ոճ, մինչև անգամ փաղաքշական։
Ճաշարանում սեղանների շուրջը նստողներից և ոչ մեկը գազանի խոսակցություն չուներ։ Բոլորն էլ բարձր էին խոսում։ Տիրում էր տհաճելի աղմուկ, կատարյալ արևելյան բաղնիք․մեկը ծիծաղում էր, մյուսը՝ հայհոյում, մի ուրիշը պատմում էր նախորդ իրիկվա հանրատանը անձնական արկածների մանրամասնությունները ամենավուլգար ռեալիզմով, պատմում էր այնպես, ինչպես որևէ մեկը կպատմեր թատրոնի կամ մի դասախոսության մասին, իսկ հեռավոր անկյունում նստած մի մարդ էլ պատմում էր իր կնոջը թողնելու մանրամասնությունները՝ վերջացնելով․
–Վերջապես ազատվեցա բողե մը։
Երկար մնալ այդ դժոխային ճաշարանում անկարելի էր, որովհետև սարսափելի աղմուկին խառնվում են նաև արևելյան յուղոտ կերակուրների գարշելի, ծանր հոտը։ Չէ՞ որ ես արդեն կերել էի։ Իմ որոնած մարդկանց հետ ջանացի շուտով գործս վերջացնել և դուրս գալ։ Իմ գտած մարդկանցից մեկին, գործի հեշտությունը ցույց տալու համար,– ասացի։
–Լավ ապրանք ունենք, հեշտ կարող եք ծախել։
–Լավ ապրանքը ավելի՛ դժվար կծախեմ, դուն գեշ ապրանքն ըե, իմ փրոֆեշըճըս գեշ ապչանք քշելն է,– հպարտությամբ պատասխանեց դիմացինս։
Մտածեցի, որ Գողբաուտ ընկերության ցանկացած մարդն էլ հենց այս մարդն էր։ Պայմանավորվեցի նրա հետ և դուրս եկա Հայկական ճաշարանից։ 4
Գոդբաուտ ընկերությունը կոչվում էր իր տիրոջ՝ մր. Հերբերտ Գոդբաուտի անունով: Գոդբաուտը համարվում էր Նյու-Յորքի միլիոնատերներից մեկը: Տեղական գորգերի, կարպետների, վարագույրների, ձեռագործների, կահկարասիների, պատի թղթերի, կլյոնկաների և զանազան այլ ապրանքների նրա մեծ վաճառատունը 5-րդ ավընյուսի վրա՝ նրա հարստության միակ ապացույցը չեր: Մր. Գոդբաուտը մի քանի բանկերում (նահանգային և ֆեդերալ) շահաբաժիններ ուներ: Նյու-Յորքի շուկայի կենտրոնում բազմաթիվ մեծ և փոքր խանութներ, որոնք տարեկան հսկայական գումարներ էին բերում մր. Գոդբաուտին: Ասում էին, որ նրա ֆինանսի մեծագույն մասը պառկած է երկաթուղային և Նյու-Յորքի ստոր երկրյա տրամվայների շահաբաժիններում:
Մոտ երեք ամիս էր ինչ ես ծառայում էի Գոդբաուտ ընկերության նոր բացված արևելյան գորգերի բաժանունքում, բայցերբեք չէի տեսել մր. Գոդբաուտին, չէի էլ հետաքրքրվել տեսնելու, կածելով որ նա երբեք էլ չէր լինում մեր վաճառատանը:
Բայց մր. Գոդբաուտի մասին պատմություններ շատ լսեցի: Ասում էին, որ նա հարստացել է սարսափելի խարդախ միջոցներով: Ասում էին՝ 30 տարի առաջ վախճանվել է մր. Գոդբաուտի հարևաններց մեկը, Դուգլազ անունով մի մարդ, որը թողել է մի որդի,10 տարեկան հասակում, առանց որևէ խնամակալի և բարեկամի: Փոքրիկ Դուգլազը հոր մահվանից հետո մնում է բոլորովին անպաշտպան, թեև բավականին հարուստ, որովհետև ծերունի Դուլլգարը փոքրիկ մանկան թողել է նաև տուն և խանութներ: Մր. Գոդբաուտը, խորամանկությամբ, փոքրիկ Դուգլազին առել է իր խնամքի տակ, մեծացրել է, դպրոց դրել և մի օր էլ «գնել է» Դուգլազի տունըև խանութները ի փոխարեն այն «հսկա» ծախսերին, որ նա արել է փոքրիկ Դուգլազի համար 10-12 տարվա ընթացքում: Դուգլազի տան և խանութների արժեքը մի քանի տարվա մեջ տասնապատկվում է, և Գոդբաուտն այդ դրամագլխով հասնում է այսօրվա դիրքին:
Մր. Գոդբաուտի մասին պատմում էին, որ նա կողոպտել է այրի կանանց, առևտրական դժվարությունների հանդիպած փոքր խանութպաններին, իրենց հերթական վճարումներին չհասնող փոքր առևտրականներին, կողոպտել է, բացի Դուգլազից, նաև տասնյակ ուրիշ անխնամակալ և ժառանգություն ունեցող մանուկների։ Մր. Գոդբաուտի մասին պատմում էին, որ նա կողոպտել է այրի կանանց, առևտրական դժվարությունների հանդիպած փոքր խանութպաններին, իրենց հերթական վճարումներին չհասնող փոքր առևտրականներին, կողոպտել է, բացի Դուգլազից, նաև տասնյակ ուրիշ անխնամակալ և ժառանգություն ունեցող մանուկների։
Այս պատմությունները պատմում էին Ընկերության հին ծառայողները, պատմում էին ոչ թե անգոսնելու նպատակով, այլ իբրև գովասանք․ ցույց տալու համար, թե մր․ Հերբերտ Գողբաուտը ի՜նչ վիճակից ի՜նչ վիճակի էր հասել։
–Առևտուրը առևտուր է,– ասում էին բոլորը և այս առևտրական գարշելի լոզունգով արդարացնում էին անլուր խարդախություններ։
5
Գողբաուտ ընկերության մոտ ծառայելու 4–րդ ամսում սկսվեց Նյու–Յորքի քաղաքի Մեյըրի(քաղաքագլուխ) ընտրական պայքարը։
Նյու–Յորքի քաղաքի քաղաքական պատմության մեջ աննախընթաց պայքար էր սկսվել այդ ընտրության շուրջը։ Ամբողջ Նյու-Յորքը խառնվել էր իրար։ Սարսափելի ուժեղ և կեղտոտ պայքար էր մղվում նախկին հանրապետական Մեյըրը փոխարինելու դեմոկրատական թեկնածուով"
Դեմոկրատական կուսակցության թերթերը պաշտոնի վրա եղող Մեյըրին, Հիբըն Ֆուլլըրին մեղադրում էին անլուր ավաղակությունների մեջ։ Դեմոկրաըական թերթերը գրում էին, որ Հիբըն Ֆուլլըրը կողպտել է քաղաքի ջրային տնտեսությունից հազարավոր դոլլարներ։ Կաշառել է Նյու–Յորքի դատավորներին, որպեսզի իր ցանկացած մարդկանց նպաստավոր վճիռներ և որոշումներ կայացնեն, իր պաշտոնի ուժը գործ է դրել և բուադատել ստորադաս պաշտոնյաներին իր ուղած ձևով գործերը վարելու։ Բոլոր հասարակական գողերը դիմել են Հիբըն Ֆուլլըրին, խոստացել են նրան անսահման կածառքներ և նա կանչել է դատավորներին իր տունը և թելադրել նրանց դատավճիռները, հենց իր տանը, առանց «դեմոկրատական» դատավորության։ Հըրստի[2] թերթերը հրատարակեցին մի սենսացիա, որ Հիբըն Ֆուլլըրը 1 միլիոն դոլլար կաշառք է վերցրել Նյու–Յորքի մի խումբ կապիտալիստներից և, ընտրության պարագային, Հըրստըն գետի տակով տրամվայ անցկացնելու մենաշնորհը խոստացել է նրանց ի վնաս քաղաքի շահերին։ Հըրստի թերթերը մինչև անգամ հրատարակեցին Հիբըն Ֆուլլըրի և կապիտալիստների գրավոր բանակցությունների պատճենները։ Դեմոկրատական կուսակցությունը ուղղակի ոռնում էր այդ չարաշահությունների և հասարակական սրիկայությունների անհերքելի փաստերով ոգևորված։
Հըրստի թերթերը, սակայն, սրանով չբավականացանն։ Հըրստի մամուլում հանդես եկավ մի կին, որը սկսեց պատմել Հիբըն Ֆուլլըրի գիշերային օրգիաները քաղաքի «բարձր դասի» պոռնկանոցներում։
Այդ կինը, ինչ–որ մադամ Արլինգտոն, չքաշվեց հայտարարելու, որ ինքը եղել է հին պոռնիկ և կորցնելով իր հրապույրը, վերջին երկու տարվա ընթացքում բաց է արել մի հանրատուն, որ կոչվելիս է եսել «Տղամարդկանց կահավորում»։ Մադամ Արլինգտոնն առիթ էր ունեցել մր, Հիբըն Ֆուլլըրին հյուրասիրելու իր հանրատանը։
Մադամ Արլինգտոնի պատմությունը լեցուն էր ամենադռեհիկ մանրամասնություններով– Հիբըն Ֆուլլըրի ճաշակը լղար կամ գեր կանանց վերաբերյալ, նրանց հագած շորերի գույնը, որակը, քղանցքների կարճությունը, ո՜ր օրերում և ժամը քանիսի՜ն առհասարակ հաճախելը, օրգիտների ժամանակ Ֆուլլըրի սիրած երաժշտական հատուկ համարները, կանանց տարիքների մասին նրա ունեցած չափազանց բծախնդրությունը։
—Մր․ Ֆուլլըրը զարմանալի ճաշակ ուներ, ես մինչև վերջն էլ չկարողացա նրան բավարարել 17 տարեկանից բարձր որևէ աղջիկով, մինչև անգամ եթե նրան տրամադրեի հայտնի գեղեցկուհի, նա դժգոհ էր մնում, եթե 17 տարեկանից վեր էր,– գրում էր մադամ Արլինգտոնը։
Ամբողջ դեմոկրատական կուսակցությունը հռհռում էր այս քողազերծումներով։
Երբ հանրապետական կուսակցությունը դիմեց օրինական միջոցների Հըրստին պատասխանատվության ենթարկելու համար՝ մադամ Արլինգտոնն անձամբ ներկայացավ՝ օրինավոր դոկումենտներով։ Հանրապետական կուսակցության Նյու–Յորք քաղաքի կազմակերպությունը մատնվեց ժամանակավոր լռության։
Դեմոկրատական կուսակցությունն իր քաղաքական բարոյական շենքը հիմնեց այդ պոռնիկի հեղինակավոր տվյալների վրա։ Քաղաքական պայքարին մասնակցող շրջանները զարմանում էին, որ մադամ Արլինգտոնը միայն 50.000 դոլլար էր վերցրել իր տվյալների համար։ Նրանք կարծում էին , որ այդ տվյալները կարելի էր վաճառել առնվազն կես միլիոնով։ Այնուամենայնիվ, մադամ Արլինգտոնին 50.000 դոլլարն էլ բավական էր, որ փակեր իր «Տղամարդկանց կահավորումը» և գնար մի ծերունի ամուրու «պատվավոր» կինը դառնար, անդամագրվելով բարձր դասու եկեղեցիներից մեկին, իբրև ամենամաքրակրոն նրան։
Ճշմարտությունն այն էր, որ Հիբըն Ֆուլլըրը եղել էր մադամ Արլինգտոնի հանրատանը, բայց սա եղել էր մի շատ սովորական երևույթ։ Այդ սովորական երևույթև դեմոկրատական կուսակցությունը դնում էր բարոյական հողի վրա, որովհետև Ֆուլլըրի ընտրական քվեում մեծ դեր էին խաղում այսպես կոչված մաքրակրոն հասարակության քվեները։
Մադամ Արլինգտոնի մերկացումները ավելի վատ կերպով անդրադարձան մր․ Ֆուլլըրի ընտանեկան կյանքի վրա։ Մր․ Ֆուլլըրը չկարողացավ հերքել մադամ Արլինգտոնի փաստերը։ Տիկին Ֆուլլըրը դիմեց դատարանի և պահանջեց իր օրինական ամուսնալուծումը։ Ընտրական պայքարի ամենաեռուն շրջանում՝ դատարանը լսեց տիկին Ֆուլլըրի գործը մր․ Ֆուլլըրի բացակայության և տվեց տիկնոջ ամուսնալուծման իրավունք՝ ամուսնու հարստության կեսը շնորհելով նրան։
Նյու–Յորքի թե հանրապետական և թե դեմոկրատական թերթերը սկսեցին զբաղվել և այս հարցով: Լուսանկարներ, ընտանեկան նամակագրություններ, անթիվ, անհամար ծաղրանկարներ, վկաների ցուցմունքներ, ֆելիետոններ և հոդվածներ էին լույս տեսնում: Դեմոկրատական լրագրերը մինչև անգամ առաջնորդողներ գրեցին «ընտանեկան խայտառակ կյանքը»: Հանրապետական կուսակցության Նյու-Յորքի ընտրական պայքարի ղեկավար շրջանները ավելի ուրախ էին, որ Հիբըն Ֆուլլըրի անունը հռչակվեց ամբողջ Միացյալ Նահանգներում, իսկ Նյու-Յորքում չկար մի մարդ, որ նրան չճանաչեր, տեղյակ չլիներ այդ բոլոր սենսացիաներին: Այդ բոլորը հսկայական նշանակություն ունեին իբրև ռեկլամ: Հիբըն Ֆուլլըրը շատերի աչքում մինչև անգամ մարտիրոս դարձավ:
Նյու-Յորքի եկեղեցիներում հանդես եկան պաստորներ ապացուցելու, որ Հիբըն Ֆուլլըրը եղել է բարոյական մարդ, որ տարածված լուրերը սուտ են: Հանդես եկան և պրոֆեսորներ, ականավոր քաղաքական գործիչներ, գրողներ, արվեստագետներ վկայելու, որ Հիբըն Ֆուլլըրի մասին տարածված լուրերն արդյունք են դեմոկրատական քաղաքական մեքենայի սադրանքներին: Բոլորն էլ ներկայացնում էին Ֆուլլըրին մի սրբագույն մարդ, իսկ դեմոկրատական թերեթերը օգտագործում էին ամեն մի առիթ, ամեն մի պրովոկացիա, ամեն կատեգորիայի և տիպի մարդկանց վկայություններ` վարկաբեկելու հանրապետական թեկնածուին:
Իսկ, ըստ հանրապետական մամուլի հրատարակությունների, դեմոկրատական կուսակցության թեկնածուն մի ահավոր մարդ էր:
Դեմոկրատական թեկնածու մր. Հարրի Գրինը ներկայացվում էր մի հին ավազակ: Նա եղել էր, տարիներ առաջ, մի շարք պետական պաշտոններում և այդ բոլոր պաշտոնների միջոցով էլ կողոպտել էր հասարակությանը և պետությանը: Մր. Գրինը 30 տարի առաջ եղել էր նյութապես ոչ նախանձելի դրության մեջ, ամբողջ 30 տարի չէր զբաղվել առևտրով, բայց նա հարստացել էր «պետական ռոճիկով:» Երբ ես երկու կողմի թերթերը կարդում էի` շփոթվում էի թե` գրված, հրատարակված հասարակական կեղտոտության պատմությունը ու՞մ էր պատկանում– մր․ Ֆուլլըրին, թե մր․ Գրինին։
Մր․ Հարրի Գրինը համարվում էր 30 տարի առաջ Նյու–Յորքում գոյություն ունեցող մի շայկայի տաղանդավոր առաջնորդը։ Այդ շայկան ոչ թե գոյություն էր ունեցել և մր․ Գրինը առաջնորդ էր հանդիսացել, այլ ինքն էր կազմակերպել այն և առաջնորդել և հետո էլ ցրել էր, իր շայկայի անդամներին տեղավորելով պետական ապարատում։ Ցրումից հետո էլ շայկան գոյություն ունեցել էր դե ֆակտո։
Շատ զարմանալի և կեղտոտ դրվագներ էին պատմում մր․ Գրինի հին հերոսություններից։ Մր․ Գրինը եղել էր, այսպես ասած, ինչպես Օ․Հենրին է բնորոշում, ամերիկյան առաջին տիպի գողերից– սպիտակ օձիքով և թևնոցով, ցիլինդրով և ֆրակով։ Մր․ Գրինը, պտմում էին, այն տիպերից էր, որ մուտք էր գործել Նյու–Յորքի բարձր շրջաններում։ Մտնելիս է եղել մի մագնատի ապարանքը իբրև հյուր։ Այնտեղ է Նյու–Յորքի բարձր դասը։ Կերուխում, պար։ Մր․ Գրինի շայկան պաշարում է մագնատի ապարանքը։ Ձեռքերը վեր։ Կողոպտում են բոլոր ներկաներին, ինչպես նաև մր․ Գրինին, մի քանի ժամ հետո Նյու–Յորքի հյուրանոցներից մեկում ետ ստանալու իրանից հափշտակվածները և խոշորագույն բաժինը վերցնելու ընդհանուր կողոպուտից։
Մր․ Հարրի Գրինը երկար ժամանակ քաշվել էր հասարակական–քաղաքական կյանքից, բայց դեմոկրատական կուսակցությունը դուրս քաշեց նրան մր․ Ֆուլլըրին տապալելու նպատակով, իբրև քաղաքական մեքենայի ամենահմուտներից մեկը։
Այս բոլոր այլանդակ պատմությունների փոթորկում՝ հասարակությունը պետք էր ունենար մի իրավունք– հավատալ երկու կողմերին և երկուսին էլ դեն շպրտեր քաղաքական կյանքից, բայց կողմերը կատաղել էին, կրքոտել, կուրացել, խելագարվել։ Յուրաքանչյուր կուսակցականի բերանից թույնի փրփուր էր թափվում, յուրաքանչյուր կողմի մամուլ հայհոյում էր ատրաշեկ։
Ընտրական պայքարում կար և հակաալկոհոլիստական կազմակերպությունը, որի թեկնածուն էր մի պաստոր–ռևերանտ Դուդլին, որի մասին առհասարակ երբեք չէին գրում, իսկ ընտրական պայքարում այդ լռությունը մահ էր։ Նախընտրելի էր, որ պաստոր Դուդլինի մասին էլ կեղտոտ պատմություններ հրատարակվեին, որովհետև լռությունը քաղաքական պայքարում ավելի քան անցանկալի էր։ Պաստոր Դուդլին մի քանի անգամ հանդես եկավ, բայց մամուլը գրեթե լռություն պահպանեց։ Ոչ մի սենսացիա։ Հազիվ լուրը արձանագրվեց։
Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը թեկնածու չուներ, թեև հայտարարված էր, որ բոյկոտի են ենթարկում ընտրությունը, բայց ճշմարիտն այն էր, որ կուսակցության ներսում համաձայնություն գոյություն չուներ, միայն Աշխարհի արդյունաբերական բանվորներ կազմակերպությունն էր, որ առանց թեկնածուի՝ երբեմն դուրս էր գալիս հանրախետական և դեմոկրատական կուսակցությունների էությունը պարզաբանելու համար։ Այդ ելույթները զսպվում, ճնշվում էին Նյու–Յորքի ոստիկանության կողմից։
Ընտրական պայքարի ամենահրաբորբոք վայրերը գինետներն էին։ Կոկտեյլի, վիսկիի և գարեջրի բաժակներում վառվում էր ընտրական պայքարը, վառվում էր ինչպես ձուլարանի հնոցը․ ճառեր, հայհոյանքներ, ինտրիգներ, կռիվ, ծեծ, սպանություն, ատրչանակ, մթի մեջ հետապնդումներ, ոստիկանության միջամտություն, կաշառք, պոռնիկներ։ Դոլլարը հոսում էր, ինչպես Հըդսըն գետը։ Ոստիկանները և ոստիկանատները լիացել էին դոլլարով։ Հարբեցողությունը հասել էր իր ամենակեղտոտ գագաթնակետին։ Գինետներում այնքան ծխախոտ էին խամում, ծխում, խմում և թքում, որ հատակի վրա գարշահոտ թուքը հոսում էր փոքրիկ առվակի նման։ Գինետները աննախընթաց առևտուր էին անում։
Թե հանրապետական և թե դեմոկրատական կուսակցությունների պատկանող հարուստները լայն էին բաց արել իրենց քսակների բերանները կուսակցական ընտրական պայքարի ֆոնդերը լցնելու, ուռճացնելու։ Բոլորն էլ հույս ունեին ապագա քաղաքագլխի ընտրությունից ձեռք բերել մեծամեծ մենաշնորհներ, շահել հարյուրապատիկ ավելի, քան տալիս էին։
Ամբողջ Նյու–Յորքը լցված էր պլակատներով, անճոռնի նկարներով, սուտ թվերով, անվերջ, անպատկառ, ամենալկտի խոստումներով։
Հրապարակ էին եկել կուսակցական ագիտատորներ։ Այդ ագիտատորների մեջ ամենագլխավորներն էին իրենք՝ թեկնածուները։ Չկար քաղաքի բանուկ փողոցի մի անկյուն, որտեղ երեկոները հանդես չգային ճառախոսներ։
Թայմզ Սկուարում ամեն երեկո հանդես էր գալիս մի դեմոկրատական ագիտատոր աներևակայելի բարձր և անհատնում ձայնով, կանգնում էր ավտոմոբիլի վրա և ճառում էր մր․ Գրինի առաքինություններից։
–Մր․ Գրինը,– ասում էր այդ ագիտատորը,– ամերիկյան դեմոկրատայի սիմվոլն է, մր․ Գրինում խտացած են ամերիկյան լավագույն տրադիցիաները։
Ագիտատորներից հետո հանդես էր գալիս ինքը՝ մր․ Գրինը, որին իր կողմնակիցները դիմավորում էին խելագար օվացիաներով։ Հակառակորդները հայհոյում էին, իրար հրմշտում, ոստիկաններն անմիջապես հասնում էին, խառնաշփոթության մեջ ձերբակալում ով որ կար այնտեղ, մասնակցող կամ չմասնակցող, լցնում ավտոմոբիլներում և տանում։
Մր․ Գրինը կոպիտ կազմվածքով մի մարդ էր։ Առաջին անգամ տեսնողի վրա այն տպավորություննէր թողնում, որ նա եղել է բռնցքամարտիկ։ Լայնաթիկունք էր նա, կոպիտ ձեռքերով, խոր դիմագծերով, կարճ կտրած և ցցված մազերով։ Նրա նայվածքը նման էր այն մարդու նայվածքին, որ կարծում է, թե պետք է շուտով ձերբակալեն իրեն" Մր․ Գրինի ծնոտը արտակարգ կերպով լայն էր, երեսները տափակ և մեծ, այտոսկրերը ցցված, աչքերի տակից սկսվում էին երկու խոր գծեր, որոնք մահիկաձև իջնում էին ներքև և միանում բերանին։ Հեռվից այդ գծերը դաշույնի հարվածների տպավորություն էին թողնում։ Մր․ Գրինի մեծ և կոպիտ գլխի վրա՝ աչքերն արտակարգ փոքր էին։ Ծաղրանկարիչները նրա աչքերի տեղ դնում էին միայն երկու սև կետ։
Մր․ Գրինը գլխարկով բարևում էր բոլորին և սկսում էր խոսել․
–Եթե Նյու–Յորքի հասարակությունը ինձ քաղաքագլուխ ընտրի, ես պետք է ջանամ, մինչև անգամ արյան գնով, զսպել հարուստների ախորժակները, Նյու–Յորքում պետք է սահմանափակեմ տրեստների իրավունքները, շատ ընկերություններից պետք է վերցնեմ ապօրինի մենաշնորհները և վերադարձնեմ ժողովրդին: Այս հանրապետությունը և այս հանրապետության մեծագույն առևտրական և արդյունաբերական քաղաքը պատկանում է, պե՜տք է պատկանի ժողովրդին։
–Ուռա՜ա՜ա՜, ուռա՜ա՜ա՜․․․
Հսկայական ամբոխը ոգևորվում էր և ոռնում, առանց հասկանալու, որ այդ «ժողովուրդ» բառը շատ անորոշ նշանակություն ուներ։ Ծափեր, գլխարկներ նետել, թաշկինակներ թռցնել, օդում պայթում էին հրթիռներ, գույնզգույն, աստղաձև հրթիռներ։ Օրկեստրը նվագում էր հանրապետության հիմնը։
Այս տրեստները և այն կապիտալիստներն ու մագնատները, որոնց դեմ ճառում էր մր․ Գրինը, ուռցնում էին մր․ Գրինի ընտրական կամպանիայի ֆոնդը։
Գեթ մր․ Հիբըն Ֆուլլըրն այդպիսի կեղծավորություն չուներ, նա բացարձակապես ջատագովում էր տրեստային, մենաշնորհային սիտեմը, բայց մր․ Ֆուլլըրի կեղծավորությունը Երևան էր գալիս մաքրակրոնության պաշտպանության ասպարեզում։ Գոռնկանոցի այդ դյուցազնը պաշտպանում էր «ընտանիքի բարոյականը», «հասարակության բարոյականը», եկեղեցին, քրիստոնեական բարոյականը, նա հայտարարում էր, որ քրիստոնյա եկեղեցին պետք է հիմք ծառայի պետական, քաղաքական և սոցիալական կյանքի։
Մի օր, առավոտյան ժամը 10–ին, Գողբաուտ ընկերության առևտրական տան բոլոր ծառայողներին շրջաբերականներ ցրվեցին, որ այդ իսկ երեկոյան, վաճառատան 3–րդ հարկի դահլիճում, մր․ Գողբաուտը մի դատախոսությունն է կարդալու գալիք մեյորի ընտրութոյւնների շուրջը։ Իհարկե շատ պարզ էր, որ մր․ Գողբաուտը մեծ դեր էր կատարում ընտրական պայքարում, բայց գեթ ես երբեք չէի լսել և չէի էլ կարծում, որ նա ճառեր էլ կարող էր արտասանել կամ դասախոսություններ կարդալ ընտրությունների շուրջը։ Ճիշտն ասած՝ ես անհամբեր սպասում էի լսելու մր․ Գողբաուտին, որովհետև բոլորն էլ ասում էին, որ նա պետք է պարզաբանի այս ընտրական պայքարի բացառիկ երևույթը, ետ ուզում էի իմանալ, թե հատկապես ինչով էր շահագրգռված մր․ Գողբաուտը, ինչ էր ակնկալում ընտրությունից, թե առևտրական ինչ հեռանկարներ ուներ։ Դրանից կպարզվեր այն, թե ինչու այս ընտրական պայքարը մղել էր հազարավոր մարդկանց դեպի խելագարություն։
Այդ շրջաբերանից հետո մեր վաճառատան շառայողների մեջ տիրեց առանձին ոգևորություն։
–Մր․ Գողբաուտը պետք է գա։
–Մր․ Գողբաուտը պետք է դասախոսություն կարդա։
–Մր․ Գողբաուտին տեսե՞լ եք։
–Ո՛չ։
–Ես տեսել եմ, բայց ցանկանում եմ լսել նրան։
–Սարսափելի հետաքրքրական է։
Այս էր օրվա խոսակցությունն ամբողջ վաճառատան մեջ։
Շատերը կարծում էին, որ առիթ կլիներ ծանոթանալու մր․ Գողբաուտին և այդ ծանոթությունը, ո՜վ է իմանում, կարող էր տնտեսական լավ անդևադառնալ ծանոթացողների վրա։ Շատերը կարծում էին, որ ընտրական պայքարի այս հրավառ օրերին, մի ընտրություն, որով մր․ Գողբաուտը մեծագույն չափով շահագրգռվել էր, առաջ կքաշվեն։ Իսկ շատերն էլ ուրախանում էին պարզապես ստրկամտությունից, որ մր․ Գողբաուտը պետք է դասախոսություն կարդա, և իրենք էլ պատիվ պետք է ունենան նրան լսելու։
Վաճառատան ծառայողների մեջ կային և հանրապետականներ, որոնք լսել էին իրենց պաշտոնը կորցնելու վախից, բայց ատելությամբ լսում էին խոսակցությունները։ Նրանք, որոնք աշխատանքի ժամերից դուրս, գիշերները, ամբողջ հոգով խառնվում էին ընտրական խայտառակություններին, մինչև անգամ ջարդվածքներ էին ստանում, այժմ չէին խոսում։ Բայց մր․ Գողբաուտին դուր գալու համար շատերը այդ լսողներին գրգռում էին, որպեսզի մի կռիվ պատահի, մի սկանդալ և երեկոյան մր․ Գողբաուտը իմանա և ուշադրության արժանացնի իրենց, բայց հանրապետականները համառորեն լռում էին։ Խելագար ակտիվության մղվեցին այդ շրջաբերականից հետո, մանավանդ, բաժանմունքների վարիչները, որոնք ամեն կերպ ջանք էին թափում երևալու թուննգ դեմոկրատներ՝ մր․ Գողբաուտի աչքում։ Նրանցից մի քանին իրենց բաժանմունքների պատերից կախեցին մր․ Գրինի և մր․ Գողբաուտի անունները մետաքսյա կերպասներով գրված։ Դրսից եկողը կկարծեր, որ մր․ Գողբաուտն էլ թեկնածու է։
Ո՛չ, մր․ Գողբաուտը շողոքորթության օբյեկտ էր։
Երեկոյան բոլոր ծառայողները նստած էին դահլիճում, երբ վերելակը կանգ առավ, և Գողբաուտ ընկերությանմենեջրը և մի մարդ ներս մտան։
–Մր․ Գողբաուտը եկավ,– շշնջացին ծառայողները։
Մինչդես ծառայողների մեծամասնությունը ծափահարում էր, ես ապշած՝ նայում էի, կարծես տարածության մեջ։
Ուրեմն մր․ Գողբաուտն այն միաչքանի, բերանը, ծնոտը ծուռ, կաղ և կարճահասակ մարդն էր, որ երբեմն երբեմն հայտնվում էր մեր վաճառանոցում, դիտում էր չորս կողմը և գնում։
Երբ մր․ Գողբաուտը դահլիճի մեջտեղի անցքից, մենեջրի առաջնորդությամբ, առաջացավ դեպի բեմ, ես անմիջապես հիշեցի Շեքսպիրի Ռիչարդ 3–ին։ Նա շատ նման էր այդ հինավուրց, այլանդակ և սարսափելի անգլիացուն՝ Կլոստերի դքսին։ Ինձ այնպես թվաց, որ նրա ֆրակի տակ թաքնված էր մի դաշույն, որ դարանակալ սպասում էր դուրս ցատկելու իր պատյանից, արյան ծարավի։
Մենեջըրը, վաճառականական հսարակ մի քանի պրիոմներ որդեգրած մարդ, մեծ պաֆոսով ներկայացրեց մեձ մր․ Գողբաուտին։
Իմիջայլոց ասաց․ «Մր․ Գողբաուտը դեռ երեսուն տարի առաջ մի փերեզակ էր Նյու–Յորքի փողոցներում, բայց իր հանճարով կարողացավ մինչև այս դիրքին հասնել»։
Առաջին անգամն էր, որ ես հասկացա նշանակությունն այն հին, կոտրտված, կեղտոտած, չորացած և ճաթռտած պայուսակի, որ կախված էր մեր վաճառատան մեծ դռան վրա, որի վրա էլեկտրական փոքրիկ լամպերով գրված էր–Golden Rule (Ոսկեղեն Կանոն)։ Դա այն պայուսակն էր, որով մր․ Գողբաուտը երեսուն տարի առաջ չարչիություն էր արել Նյու–Յորքի փողոցներում։ Այս պայուսակը շատ բան գիտեր մր․ Գողբաուտի առևտրական կեղտոտ պատմությունից։
–Ջենտըլմեններ,– սկսեց մր․ Գողբաուտը,– խոսքը գալիք ընտրությունների մասին է։
Մր․ Գողբաուտը հազիվ այս մի քանի բառերն արտասանել էր, երբ ծայր առավ ծափահարությունը։
–Յուրաքանչյուր քաղաքացի,– շարունակեց մր․ Գողբաուտը,– պետք է կատարի իր քաղաքացիական պարտականությունների կատարման մեջ պետք է, ամենից առաջ, լինի գիտակից։ Նյու–Յորք քաղաքում հասարակական և քաղաքական բազմաթիվ խնդիրներ կան, որոնք սերտ կերպով կապված են դժբախտաբար քաղաքագլխի անձնավորության հետ։ Քաղաքական պլատֆորման չէ, որ արժեք ունի, այլ դրան գործադրող անձնավորությունը։ Ինձ համար կարևոր չէ, թե ո՛ր կուսակցության թեկնածուն կընտրվի Նյու–Յորք քաղաքի քաղաքագլուխ, այլ կարևորն այն է, թե ո՞վ է լինելու ընտրվելիք անձնավորությունը, նրա քաղաքական–հասարակական բարոյականը։
Մր․ Գողբաուտը ծածկեց իր կուսակցական հանգամանքը, որովհետև նա ուղում էր, որ ընկերության հանրապետական ծառայողներն էլ համոզվեն իր անկեշեղծության։
–Նյու–Յորք քաղաքը,– շարունակեց մր․ Գողբաուտը,– տիտանական քայլերով առաջ է գնում, ահա մեր առաջ դրված է ստորերկրյա նոր տրամվայներ կառուցելու խնդիրը, որը պետք է շահագրգռի ամեն մի Նյու-Յորքի քաղաքացու։ Հանդես են եկել մարդիկ, որոնք ամեն կերպ ուղում են հափշտակել նոր ներքնուղիներ կառուցելու մենաշնորհները, մարդիկ, որոնք երբեք նկատի չեն առել և չեն առնելու ժողովրդական շահը։ Ներքնուղին բացառապես ժողովրդի կամքով, նրա ցուցմունքներով, նրա հիմնական շահերի համաձայն, և մր․ Գրինը այն անձնավորութոյւնն է, որ նկատի կառնի, անպայման, ժողովրդի կամքը և շահը։
–Ես մր․ Հարրի Գրինին ճանաչում եմ մոտ երեսուն սարի, ճանաչում եմ նրան իբրև մաքուր անձնավորություն, մի մարդ, որ իր ամբողջ էներգիան վատնել է ժողովրդի շահերի համար և այսօր էլ բարոյական քաջություն ունի դեն շպրտելու իր մաքուր անձնավորության դեմ բարձրացած վայնասունները և նետվել է քաղաքական հրապարակ միմիայնայն նպատակով, որ պաշտպանի ժողովրդի շահերը։
Կամաց–կամաց ինձ համար զզվելի էր դառնում այդ «ժողովուրդ» բառը և մր․ Գողբաուտը այնքան էր կրկնվում, որ կեղծավորությունը այլևս քողազերծելու կարիք չկար, կեղծավորությունը բացարձակ էր։
-Հանրապետությունը,– շարունակեց ճառախոսը,– դա ժողովուրդն ինքն է, հանրապետության պաշտոնյան– դա ժողովրդի ծառան է։
Ես հիշեցի, որ Միացյալ Նահանգների նախագահն անգամ երբ որևէ քաղաքացու պաշտոնական նամակներ էր գրում՝ ստորագրում էր– «Ձեր ծառան»։
Կեղծ դեմոկրատիզմը սրանից ավելի չէր կարող լիել։
–Գողբաուտ ընկերության բոլոր ծառայողներից սպասվում էր, որ չմոռանան ժողովուրդը, ժողովրդի գերագույն շահերը և իրենց քվեները տան մր․ Գրինին։
ներկաների մեծամասնության կողմից բարձացավ բուռն ծափահարություն։ Երբ մր․ Գողբաուտը վերջացրեց իր ճառը, մինչև անգամ եղան մարդիկ, որոնք ոտի կանգնեցին և ծափահարեցին, որպեսզի մր․ Գողբաուտը նշմարի իրենց և նկատի առնի։
Ինձ համար այլևս պարզ էր, որ մր․ Գեղբաուտը եղել էր մր․ Գրինի կազմակերպած և առաջնորդած ավազակային շայկայի անդամներից մեկը։
Չէ՞ որ նրան ճանաչելիս է եղել 30 տարուցի վեր։
Մր․ Գողբաուտից հետո մենեջըրը էլի սկսեց խոսել։ Նա խոսեց ո՛չ թե դեմոկրատական թեկնածու մր․ Գրինի, այլ մր․ Գողբաուտի մասին, միայն ի վերջո ասաց, որ մենք բոլորս էլ հավատալով մր․ Գողբաուտին և հարգելով նրան՝ պետք է մեր քվեները տանք մր․ Գրինին։
–Տալով մեր քվեները մր․ Գրինին,– ասաց մենեջըրը,– տված կլինենք մր․ գողբաուտին, մեր քվին տալով մր․ Գոդբաուտին հարգանք մատուցած կլինենք նրան և հետևած կլինենք ճշմարտության։
Ծառայողներից մեկը բացականչեց․
-Մր․ Գոդբաուտը թեկնածու չէ, մր․ Գրինն է թեկնածու։
Մր Գոդբաուտը պատասխանեց՝«ճիշտ է» և ծիծաղեց այլանդակ, անճոռնի գրիմասով։ Ծառայողներից մի քանիսը, որ Գոդբաուտի կողմից առաջ քաշված մարդիկ էին, առանձին խոսք վերցրին և դրվատեցին մր․ Գոդբաուտին և խոստացան իրենց քվեները տալ մր․ Գրինին։
Արտահայտվողներից մեկին՝ մր․ Ուիգլինգին շատ լավ էի ճանաչում։ Մր․ Ուիգլինգը կլյոնկաների բաժանմունքի վարիչն էր։ Կյոնկաների բաժանմունքը մեր բաժանմունքին կից էր, և ես նրան տեսնում էի ամբողջ օրը։ Մր․ Ուիգլինգը մի մարդ էր, որի դեմքի որոշ գծերը, մշտնջենական կեղծ ժպիտից, այնքան էին խորացել, որ բարկացած պարագայումն իսկ՝ ժպիտի գծերը չէին կորչում, բարկության գծերը ժպիտի գծերին չէին կարողանում հաղթահարել։ Բարկանում էր բայց կարծես ժպտում էր։
Հաճախորդներին այնքան էր քծնում, որպեսզի կարողանար նրանց գովասանքն ստանալ, որ մինչև անգամ քայլած ժամանակ, երբ պատահմամբ սյունին զարնվեր՝ հեզությամբ խոնարհվում էր և ներողություն խնդրում։ Այնքան սովորական, այնքան բնական էր այս՝ խորապես «հեզահոգի» մր․ Ուիգլինգի համար։
Մր․ Ուիգլինգն ինձ խոր տխրություն էր պատճառում, որովհետև ես նրա վրա նայում էի իբրև մարդու։ Եվ նրա ականջները, որ չէին մասնակցում նրա քծնանքներին, նման էին մարդկային ականջների։
Մր Ուիգգլինգը արժանացել էր և արժանանում էր մր․ Գոդբուտի գնահատնքին։
Շաբաթը մեկ-երկու անգամ, հակառակ բաժանմունքի վարիչը լինելուն, մր․ Ուիգլինգը, փոշեսրբիչը ձեռքը, ամբողջ օրը բաժանմունքի փոշիներն էր սրբում, և ես չէի հասկանում դրա գաղտնիքը։ Ինքը բացատրում էր այդ իր բնավորության «դեմոկրատիզմով», բայց երբ ճանաչեցի մր․ Գոդբաուտին, հիշեցի, որ Ուիգլինգի փոշեսրբության օրերն էին, երբ մր․ Գոդբաուտը անպայման այցելում էր վաճառատունը։ Ուիգլինգը սպասում էր, որ մր․ Գողբաուտը գար և իրեն տեսներ փոշեսրբիչը ձեռքը։ Երբ Գողբաուտը մտնում էր բաժանմունք, հազիվ նշմարում էր Ուիգլինգին, որ փոշեսրբիչը բռնած, իբրև խոնարհության և հպատակության սիմվոլ՝ կռացել էր հարգանքի համար։ Գողբաուտի գնալուց հետո՝ Ուիգլինգը նետում էր փոշեսրբիչը, չորս կողմը նայում, ժպտալու այլևս կարիք չուներ, նա քարացրել էր իր դեմքի վրա կեղծ ժպիտի պերմանենտ գծերը։
Հակառակ այն բանին, որ Ուիգլինգը ինձ խոր տխրություն էր պատճառում՝ բայց ես միշտ հետևում էի նրան և ուզում էի տեսնել, թե օրվա յուրաքանչյուր ժամին ինչ է անում, ինչպես է ընդունում հաճախորդներին։ Սա մի ներքին սազիզմ էր, որով ես տանջում էի ինձ, որովհետև նրան դիտելը պարզապես տանջանք էր ինձ համար։
Ասում էին, որ տասներկու տարի է, ինչ Ուիգլինգը ծառայում է այս վաճառատանը, սկսել էր դռնապանությունից և հասել էր մինչև կլյոնկաների բաժանմունքը։ Նրա սողոսկումը եղել էր փշոտ ուղիներով և նրան երկար տարիներ ճանաչողները խղճում էին։
Ինձ համար պարզ եղավ նաև, թե ինչու մր․ Գողբաուտը շահագրգռված էր մր․ Գրինի ընտրությամբ։ Նա պատկանում էր կապիտալիստների այն խմբակին, որ ճգնում էր վերցնել ներքնուղիների մենաշնորհը։
Դեմոկրատական կուսակցության ետև կանգնած էր Թամանի Հոլը։ Սա ինքնին մի դեմոկրատական կազմակերպություն էր, որ Նյու–Յորքում ստեղծել էր քաղաքական մեքենայի ամենամութ, ամենակեղտոտ տեսակը։ Ինքը՝ մր․ Գողբաուտը, Թամանի Հոլի ամենափայլուն աստղերից էր։ Թամանի Հոլի ֆինանսի խոշորագույն մասը մր․ Գողբաուտն էր մատակարարում, այդ մազմակերպությունը, իսկապես, բաղկացած էր մր․ Գրինի նախկին ավազակային շայկայի անդամներից։ Մր․ Գողբաուտը իր ճառում չմոռացավ խոսել նաև Թամանի Հոլի մասին։
–Թամանի Հոլը,– ասաց մր․ Գողբաուտը,– այն կազմակերպությունն է, որ բարձր և անաղարտ է պահում դեմոկրատիայի դրոշակը Ամերիկայում։ Դուք չեք կարող երևակայել Նյու–Յորք քաղաքի, Նյու–Յորք նահանգի և առհասարակ սարակ Միացյալ Նահանգների քաղաքական կյանքը առանց Թամանի Հոլի։ Առանց Թամանի Հոլի դուէ կգտնեիք այդ քաղաքական կյանքը կեղտով լցված։ Նա է, որ մաքրում է քաղաքական կեղտը մեր կյանքից։ Թամանի Հոլը կանգնած է մր․ Գբինի ետև, նա պաշտպանում է նրա թեկնածությունը, պետք է աջակցել նրան։
Իսկ Թամանի Հոլը, ամբողջ Միացյալ Նահանգների մեջ ճանաչված էր իբրև այն կազմակերպությունը, որ արտադրում է քաղաքական կեղտի ամաենաընտիր տեսակը։ Առանց Թամանի Հոլի ամերիկյան քաղաքական կյանքի կեղտը մեծ չափով անպայման պակաս կլիներ։
Իր առևտրական տան 1300 ծառայողների քվեն չէր, որ շահագրգռում էր մր․Գոդբաուտին, առանց այդ ճառին էլ նա վստահ էր, որ այդ ծառայողների 90 տեկեսը պետք է քվեարկեն ի նպաստ մր․ Գբինին, այլ նրան առավելապես շահագրգռում էր ճառելու պատեհությունը, որովհետև երկրորդ օրը քաղաքի բոլոր թերթերը հրատարակեցին նրա ճառը։ Այդ ճառի հրատարակումը կարևոր էր Գոդբաուտի ֆինանսների հետ կապված հազարավոր այլ ծառայողներրի համար։ Նրանք պետք է կարդային այդ ճառը, նկատի պետք է ունենային մր․ Գոդբաուտի տեսակետերը և աճապարեինհաճեցնել նրան։ Չէ՞ որ մր․ Գոդբաուտը մինչև անգամ սպառնում էր, որ եթե մր․ Գրինի ընտրությունը չապահովվի՝ առևտուրը մեծ չափով պետք է կանգ առնի և մեծ չափով էլ պետք է կրճատումներ լինեն։
Այս վերջին խոսքը մր․Գոդբաուտն առանձնապես ընդգծեց։ Նրա մեծագույն նպատակն էր տնտեսական սարսափ ստեղծել իր ֆինանսների հետ կապված հազարավոր քաղաքացիների մեջ։
Եվ իսկապես, երբ մր․ Գոդբաուտն իր ճառում այդ սպառնալիքն արավ, բոլոր ծառայողներն էլ սկսեցին իրար նայել սարսափով և շատերն ինչ-որ շշնջացին։ Իսկ երբ մր․ Գոդրաուտը տեսավ, որ իր այս խոսքերն ազդեցություն գործեցին ունկրդիրների վրա, նա ավելի ծանրացավ այս կետի վրա և սկսեց ավելի գունավոր և խոր պատկերացումներ տալ գալիք «ֆինանսական կրիզիսի» մասին։
Ճառախոսելիս մր․ Գոդբաուտի այլանդակ դեմքը ավելի անճոռնի ձև էր ստանում: Ինձ թվում էր, որ նա մի դերասան է բեմի վրա, գրիմ արած, կանգնած, գրիմասներ է անում, խաղում է բեմական կատարյալ արվեստով, բայց երբ հանկարծ սթափվում էի և զգում, որ դերասան չէ բեմի վրա, այլ մի մարդ առանց գրիմի, սարսուռ էի զգում, Ահավասիկ Ռիչարդ 3-ն, ինքը, ո՛չ թե նա, որ խաղում է նրա դերը, այլ ինքը՝ Ռիչարդ 3-ը, որ քայլում է դագաղի ետևից և լզվռտում է կնոջ ձեռքերը և նախապատրաստում իր վերելքի սանդուղքները:
Բայց ես մտածում էի նաև այն, որ այդ սանդուղքները շատ են լպրծուն, թաթավված մասսաների արյունով և որ այդ արյունոտ, լպրծուն սանդուղքներից վեր բարձրացողը կխոորտակվի մի օր և կընկնի մինչև հասարակական կյանքի նատիրը:
Ես գտա, որ. Գոդբաուտը ոչ միայն այլանդակ էր ֆիզիկապես, այլ բոլորովին անճոռնի էր և՛ հոգով, ներքին դիվական դեմքով:
Երբ նա խոսում էր, ինձ թվում էր, որ նա ինչ որ մութ ծակից նայում է մեզ վրա դահանակե աչքերով և դիվահար ինչ-որ գազան, որ դարանակալ սպասում է իր զոհին մթում: Նրա ամեն մի խոսքը բարակ, երկար և պինդ օձի պես դալարվում էր, փաթաթվում իմ հոգուն, կարծես նա մի մարդ էր, որին նոր էին դուրս բերել կործանված շենքի քարերի տակից և դեմքն ամբողջ այլանդակվել էր:
Եվ այս մարդն էր, որ իր վաճառատան ճակատին էլեկտրական լույսերով գրել էր ոսկեզեն կանոն:
- Ահա թե ինչու երբեմն կեղտը ոսկու գույն ունի, մտածում էի:
Երբ ճառը վերջացավ, վերելակի դուռը բացվեց, ներս մտավ արևելյան ուղտերի քարավանի առաջից գնացող ջորու նման զարդարված մի երիտասարդ և գեղեցիկ կին:
- Տիկին Գոդբաուտն է,- շշնջաց կողքիս նստողը:
Փողի, զարդարանքի և կուշտ փորի համար այդ մանկա մարդ, գեղեցիկ կինը «սիրում էր» այդ անճոռնի, այլանդակ, ֆիզիկապես և հոգեպես աղավաղված մարդուն: 7
Մր. Մագինկտոնը եռանդուն կերպով շարունակում էր նկարել ծաղրանկարներ դեմոկրատական լրագրերի համար: Նա կողմնակից էր դեմոկրատական թեկնածու մր. Գրինին: Ընտրական պայքարի ընթացքում նրա ծաղրանկարները հրատարակվում էին մի քանի լրագրերում: Նրա որոշ նկարներից միլիոնավոր օրինակներով արտատպումներ էին լինում և ցրվում փողոցներում, կաֆեներում, թատրոններում, գործարաններում, մեծ և փոքր հիմնարկներում, եկեղեցիներում, մյուզիք հոլերում և ամեն վայրում: Նրա նկարներն արտատպվում էին նաև նահանգների լրագրերում, որովհետև Նյու-Յորք քաղաքի ընտրական պայքարը շահագրգռում էր և ամբողջ Միացյալ Նահանգների քաղաքական աշխարհը:
Ինձ միայն մի բան էր ապշեցնում — թե ինչպե՞ս էր պատահում, որ մր. Մագինկտոնը լոկ պատվերներ էր ստանում դեմոկրատական լրագրերից և այնքան աջող էր նկարում: Իհարկե, կարելի էր պատվերով նկարել, բայց ինչպե՜ս պատվիրված նկարի մեջ այսքան ուժ և խորություն կարող էր դնել նա:
Նյու - Յորք քաղաքի դեմոկրատական—կուսակցական ընտրական մեքենան, նրանց հազարավոր ճառերը, պլակատները, հոդվածները, թռուցիկները, շրջաբերականները, պորտրետները, միլիոնների կաշառքները, ինտրիգները, ստերը, լեզվագարությունները, հանդեսները, վարձված պոետները, լրագրողները, լրագրողները, քարոզիչների քարոզները, ագիտատորները, պոռնիկները, «բարձր դասու» տիկինների հրավերները, այս բոլորը այնքան մեծ դեր չէին կատարում, որքան մր. Մագինկտոնի ծաղրանկարները:
— Չէ՞ որ նա միայն պատվերներ է ստանում, — մտածում էի և չէի կարողանում գտնել, թե ի՞նչ բանի մեջ էր կայանում նրա արվեստի ուժը:
«Եթե իսկապես հավատար նա մի որևէ հասարակական դատի, ի՜նչ հանճարեղ ծաղրանկարներ կարող էր ստեղծել», — մտածում էի ես:
Բայց, երկար մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ Մագինկտոնը պարզապես ինձ ստեց Սարումյանի
29 - Վ. Թոթովենց, գիրք 2 տանը, թե՝ «եթե սոցիալիստական թերթերն էլ պատվեր տան՝ կնկարեմ»։ Սուտ էր, նա չէր նկարի, կամ եթե նկարեր էլ, կնկարեր մի ողորմելի բան։ Նա պարզապես հավատում էր ամերիկյան «դեմոկրատական» կարգերին։
Ես չեմ կարող մոռանալ նրա մի ծաղրանկարը հանրապետական թեկնածու մր․ Հիբըն Ֆուլլըրի մասին։ Նա նկարել էր մի օձ, որի գլուխը Հիբըն Ֆուլլըրի գլուխն էր, որ գտնվում էր Ուոլ Ստրիտում (Ամերիկյան Բիրժա), իսկ պոչը երկարել էր մինչև ստորերկրյա տրամվայների տակը, ռելսերի հետ զուգահեռ էր կազմում: Օձի մարմնի վրա նկարված էին բազմաթիվ մերկ կանայք, որոնք հեռվից տալիս էին օձի շապկի պատրանքը: Գլխի շուրջը բոլորվել էին Նյու-Յորքի հայտնի կապիտալիստները (ոչ դեմոկրատներ), իսկ պոչի ծայրից կախված էին զանազան մենաշնորհների պայմանագրերը:
Այս ծաղրանկարն այնքան ժողովրդականացավ, որ երկու օր հետո տպվեց մեծ և գունավոր և, իբրև պլակատ, կախվեց ամեն տեղ, մինչև անգամ դեմոկրատական եկեղեցիներում, գինետներում և հանրային տներում:
Ես շատ էի ուզում տեսնել մր. Մագինկտոնին, ուզում էի նրան տալ մի քանի հարց: Հեռախոսեցի մր. Սուրամյանին, թե արդյոք չէ՞ր կարելի տեսնել մր. Մագինկտոնին. նա պատասխանեց, որ Մագինկտոնն այժմ «սատանի չափ» զբաղված է, նրան կարելի է տեսնել միայն ընտրությունից հետո:
— Մինչև անգամ նա մոռացել է իր ամենասիրած բանը` կինը, — ասաց Սուրամյանը և ավելացրեց, — Բայց փող է աշխատում, հա՛...
Մագինկտոնն իսկապես մեծ փող էր աշխատում, միայն օձի պլակատի իրավունքը վաճառեց դեմոկրատական կուսակցության 25.000 դոլլարով, չհաշված ուրիշ բազմաթիվ ծաղրանկարների վաճառքները, որոնք գնում էին, ինչպես ասում էին, «տաք խմորեղենի նման»:
Մր. Մագինկտոնը արտադրում էր մեծաքանակ:
Իսկ նրա դիմաց` հանրապետական կուսակցության պատկանող ծաղրանկարիչները, համեմատած Մագինկտոնի հետ, շատ թույլ էին: Նրանք մինչև վերջն էլ, չկարողացան ազատվել ընդհանուր շաբլոնից, թեև մր. Գրինը, իբրև ծաղրանկարչական մատերիալ, չափազանց հարուստ մատերիալ էր, չափազանց բազմակողմանի՝ իբրև գող, իբրև շայկայապետ։
Հանրապետական ծաղրանկարիչները մր․ Հարրի Գրինին ներկայացնում էին միշտ հոբոների գլխարկով (Հեբոներ կոչվում են ամերիկայի շուրջմոլիկները), գինետներում թափառելիս կամ բանկ կտրելիս, դանակը կախած ատամներով, երբեմն էլ ներկայացնում էին նրան արևելյան սատրապ։
Մր․ Գրինը իսկապես հաղար գլխարկի մի գազան էր, որի միայն մի գլուխն էր երևում, իսկ մյուս գլուխները թափառում էին աղջամղջում մութ անկյուններում, բաց, լպրծուն քաղաքական նկուղներում:
8
Ընտրությունների ընթացքում բանվորական թաղեը դարձան հետաքչրքրության առարկա: Նեղ և հին փողոցներում, որտեղ արևը, բարձր ու կուտակված շենքերի պատճառով, չէր թափանցում, երեվացին մարդիկ, որոն առաջին անգամ էին տեսնում և այնտեղ բնակվող կիսաքաղց՝ տժգույն, կիսատկլոր և գառնությամբ լցված մասսաներին: Այդ մասսան, բանվորական մասսան, տարօրինակ հայացքներ էր ձգում հանրապետական և դեմոկրատական պրոպագանդիստների վրա, որոնք «դուրեկան» բաների մասին էին ճառում:
-Եթե մր. Հարրի Գրինը քաղաքագլուխ ընտրվի,-ասում էր դեմոտրատական պոպագանդիստը,- պետք է ջանա բարելավել ձեր վիճակը:
Նույնն ասում է և Ֆուլլըրի մասին ագիտատորը:
Տասնյակ թեկնածուների մասին էին այդպես աել, և վիճակի բարելավում չէր եղել, ընդհակառակը, այդ մասսայի վիճակը ավելի և ավելի վատացել էր:
Իհարկե, կային բանվորներ, որոնք համոզվում էին մեկն ու մեկին:
Տասնյակ հազարավոր գործազուրկներ թափառում էին նավահանգստում, օվկիանի ափին: Մռնչում էին նրանք, ինչպես մռայլ ծովը, բայց նրանց մոտ ոչ մի ագիտատոր չէր երևում,որովհետև նրանք զրկված էին քվե տալու իրավունքից: քից: Նրանք հավաքել էին ուրիշ քաղաքներից, ուրիշ նահանգներից և վեց ամիս չէին ապրել մի վայրում և չէին արձանագրվել ժամանակին, որպեսզի իրավունք ունենային քվե տալու։
Սոցիալիստները, ներքին պառակտումների պատճառով, դատապարտված էին անգործության, միայն I.W. W.կազմակերության (Աշխարհի Ինդուստրիալ Բանվորներ) ագիտատորներն էին, որ հանդգնում էին հանդես գալ խոսելու բոլոր կուսակցությունների և կազմակերպությունների թեկնածուների դեմ, I.W. W. ինքը թեկնածու չուներ, նրանք քաղաքական բոյկոտի էին ենթարկել հանրապետության բոլոր ապարատները: Ոստիկանական խիստ հսկողություն էր նշանակված Աշխարհի Ինդուստրիալ Բանվորների ագիտատորների վրա: Նրանք սանձարձակ էին, ճշմարտախոս, անզուսպ և հանդուգն: Ես հանդիպեցի Ա. Ի. Բ.—ի մի ագիտատորի 3-րդ ավընյուի և 14—րդի անկյունում, որ տակառի վրա կանգնած խոսում էր Ֆուլլըրի և Գրինի դեմ: Ոստիկանությունը պաշարեց նրան և արգելեց խոսելու, առարկելու Նյու—Յորք քաղաքի անցուդարձային օրենքները, որովհետև հսկա բազմություն էր հավաքված փողոցում, և տրամվայները չէին կարող անցնել: Բանվոր այդ ագիտատորը կարևորություն չտվեց ոստիկանության, շարունակեց իր ճառը, բայց ոստիկանները բռնի կերպով նրան վար քաշեցին և տարան:
Ամբողջ քաղաքական կյանքը մնացել էր հանրապետականներին, դեմոկրատներին և ողորմելի հակաալկոհոլիստականներին: Բոլորն էլ խոսում էին դեմոկրատիայի անունից, բոլորն էլ խոսում էին ճշմարտության, հավասարության և ազատության անունից:
9
Հանրապետական և դեմոկրատական թերթերը կարդալով և լսելով երկու կողմի ճառախոսներին, ես եկա այն եզրակացության, որ երկու կողմերն էլ ճիշտ էին խոսում իրար մասին: Ես հաստատ համոզվեցի, որ նրանք իրար մասին չէին ստում — Ֆուլլըրը գող էր, Գրինը` հին ավազակ, Ֆուլլըրն անբարոյական էր, կաշառակեր, ստախոս, անամոթ, Գրինը` լիրբ, լպիրշ և բռնակալ:
Ընտրություններից մի քանի օր առաջ հայտարաված էր, որ Ֆուլլըրը պետք էր խոսեր վերջին անգամ Նյու—Յորքի հիպոդրոմում: Ես ցանկացա անպայման գնալ և տեսնել այդ սարսափելի մարդուն: Ինձ թվում էր, որ ես ահա պետք է տեսնեմ հեքիաթների հրեշավոր հերոսներից մեկին: Շատ կանուխ գնացի, որպեսզի բեմի մոտիկ տեղ գրավեմ, որ հնարավոր լինի մոտիկից տեսնել հրեշին: Այդպես էլ եղավ: Մր. Ֆուլլըրը բեմ եկավ ավտոմոբիլով: Ավտոմոբիլը հենց փողոցից քշել էին բեմ: Երբ նա որոտացող ծափերի և ուռաների տարափի տակ կանգնեց ավտոմոբիլի վրա խոսելու` ես ապշեցի: Մր. Հիբըն Ֆուլլըրը շատ բարի, նուրբ դիմագծերով և հեզահամբյուր ժպիտով մի մարդ էր: Մի վայրկյան մտիցս անցավ. սուտ են բոլոր գրվածներն ու խոսվածները այս մարդու մասին: Բայց մր. Ֆուլլըրը երբ սկսեց խոսել, դեմքի բոլոր գծերը փոխվեցին: Նրա գլուխը մեծացավ իմ աչքին, կարծես ճղվեց և երկու գլուխ եղավ: Դեմքի մեղմ գծերը խստացան, աչքերը փայլատակեցին գազանի աչքերի նման, ինչպես քաղցած վագրի աչքեր, որովհետև նա առաջին հերթին հայտարարեց.
— Բոլորը դեմ են հարուստներին (հեգնական և անճոռնի ծիծաղեց), հարուստները հարուստ են նրա համար, որ նրանք մարդկության լավագույն տարրերն են, հարուստները հարուստ են նրա համար, որ նրանք բացարձակապես արժանի են: Ով որ հարուստների դեմ է, սուտ է, որովհետև ամեն մարդ ցանկանում է հարստանալ:
Նա մինչ անգամ հայտարարեց, նա` մր. Ֆուլլըրը, այսպես կոչված հանրատների դյուցազնը, որ եթե ինքը նորից ընտրվի քաղաքագլուխ` պետք է փակել տահանրատները:
— Քանի տարի է քաղաքագլուխ եք և չեք փակել հանրատները, — բացականչեց մեկը:
Ամբոխը միաբերան և թունավոր փրփուրով որոտաց այդ բացականչողի վրա, և նա լռեց:
Մր. Ֆուլլըրը նրան միայն պատասխանեց հետևյալը.
—Մասսաներն արթուն են և թույլ չեն տա, որ դուք վայրահաչեք: Ապա մր. Ֆուլլըրը սկսեց հայհոյանքների մի տեղատարափ մր. Գրինի և նրա կուսակցության հասցեին: Ես զարմացա: Ես զարմացա ո՛չ թե նրա համար, որ մր. Ֆուլլըրը իրեն թույլ էր տալիս հայհոյանքներ ընտրական պայքարի ընթացքում, այլ նրա համար, որ ես այդ օրը ծանոթացա անգլերեն լեզվի «գանձերին»: Մինչև այդ ես կարծում էի, որ անգլերեն լեզուն ճոխ, հարուստ և ճկուն լեզու է, բայց հայհոյանքներով աղքատ: Մինչ այդ` ես լսել էի միայն մի հայհոյանք, որ հայերեն թարգմանած մի բան չէր — անիծված — բայց մր. Հիբըն Ֆուլլըրը ապտակեց ինձ իմ տգիտության համար: Նա ինձ պարզապես ապշեցրեց իր հայհոյանքների արվեստով, բառամթերքով և ոճավորումով: Ես համոզվեցի, որ տգետ եմ անգլերենի ունակությունների մասին: Մինչ այդ անգլերենը ինձ համար լիրիզմ էր, լեցուն թռչնական, երգող, դայլայլող բառերով, բայց մր. Ֆուլլըրն ինձ համոզեց, որ անգլերենն ունի նաև երկաթյա, ծանր հայհոյանքներ:
Շնորհակալ եմ Ֆուլլըրից այդ բանի համար:
10
Գիշերն ուշ տուն եկա: Հոգնած էի: Երբ ապարտմանին մոտեցա, դռան առաջ մեկը ցցվեց դեմս և սկսեց նայել ինձ: Փողոցի լույսը նրա ետևից էր, և ես չկարողացա ճանաչել նրան:
— Բարև, — ասաց հայերեն:
Ձայնից անմիջապես ճանաչեցի նրան և մի տեսակ սարսուռ զգացի: Ինչո՞ւ նա պետք էր լիներ այստեղ, ե՞րբ է եկել, ինչպե՞ս է գտել իմ հասցեն և ինչո՞ւ է գտել, ի՞նչ է ուզում:
-Ես եկել եմ քո մոտ իբրև բարեկամ, իբրև եղբայր...-
Նրա ձայնը հեկեկաց, ամբողջ մարմնով դողում էր: Իմ վախն անցավ, բայց չպատասխանեցի, որովհետև մտածեցի՝ պատմությունն ավելի հզոր է, քան ասված խոսքը՝ բարեկամ, եղբայր:
-Տիգրան, ի՞նչ է պատահել քեզ,- հարցրի:
-Ամեն ինչ,- պատասխանեց,- այն, ինչ, դու, թերևս, վաղուց ես գուշակել:
Բռնեցի նրա ձեռքը. —Մենք բարեկամներ ենք, եղբայներ, գնանք իմ սենյակը,-ասացի:
Երբ վառեցի սենյակի լույսը և նայեցի նրա դեմքին, զգացի, որն մարմնացած թշվառությունն էր մտել իմ սենյակ:
Տիգրանն ինձ գրկեց:
-Ների՜ր,- ասաց արցունքոտ աչքերով:
Ես չպատասխանեցի, բայց համբուրեցի նրան:
Նա նստեց թախտի վրա և լռեց:
Տիգրանն այն մարդն էր, որ ինձանից մի կին խլեց:
Այպես պատահեց:
Հարավում ես հանդիպեցի մի աղջկա: Նա ծնվել էր Վերա Կրուզում (Մեքսիկո), և հայրը նրան Մեքսիկա էր կոչել: Մեքսիկային ես հանդիպեցի այն տարիքում, որ երբ թշերը սեղմեիր՝ արյուն կկաթեր: Մեքսիկան շաղակրատ էր, պճնամոլ և հրային: Նա ինձ սիրում էր, բայց երբեմն կատաղում էր ինձ հանդեպ, երբ ես ոտիս տակ տրորում եմ նրա պճնամոլությունը՝ վիրավորելով նրա էության ամենաէական հատկանիշը: Բայց բոցավառ էին նրա թևերը: Երբ նա օղակում էր ինձ, թվում էր, որ ահա շրջապատվում եմ բոցերով:
Հայտնվեց Տիգրանը: Նա հորից ժառանգություն էր ստացել: Հարուստ էր և կամազուրկ: Բնականորեն Մեքսիկան հակվեց նրան, ինչպես արևածաղիկը՝ արևին:
Առաջին անգամ վատ զգացի, բայց կամաց-կամաց տեսա, որ Մեքսիան մեծ ոտներ ունի և շրթունքները հաստ են:
Մեքսիկային զիջեցի Տիգրանին և հեռացա հարավից:
Երկար լռությունից հետո Տիգրանը սկսեց խոսել:
-Վատնեցի բոլոր հարստությունս, փլացրի առողջությունս և մի օր էլ գտա Մեքսիկային մի ուրիշ մարդու զրկում: Երեք օր է Նյու-Յորքում եմ գտնվում, փնտրում էի քո հասցեն: Ես կարծում էի, որ դու ինձ կհայհոյես, կթքես իմ վրա, կվռնդես ինձ, և ես կհանգստանամ, բայց դու ինձ պաղատես խոցում ես:
-Ես քեզանից պետք է շնորհակալ լինեմ,- ասացի,- որ հայտնվեցիր, և ես ազատեցի իմ թևերը բոցերից:
-Ես այրվեցի, ես մոխիր դարձա,- պատասխանեց Տիգրանը դողահար: Տիգրանն առավոտյան շատ կանուխ զարթնեց: Երեկոյան նա ձեռքին ուներ լրագրի մեջ փաթաթված մի կապոց, որ դրել էր սեղանի վրա: Տիգրանը բաց արեց կապոցը: Գիշերանոց նման երկար, շապիկ նման մի զգեստ էր: Տիգարանը հագավ այդ շապիկը, որ հասավ ծնկներին: Շապկի կռնակի և կրծքի վրա կարմիր տառերով գրված էր՝
Քվե տվե՛ք մր. Հիբըն Ֆուլլրին,
Նա ժողովրդի բարեկամն է:
Ապա դրեց մի բարձր, քառակուսի և սպիտակ գլխարկ, խոհարարի գլխարկի նման, որի յուրանչյուր կողմի վրա գրված էր.- Հիբըն Ֆուլլըր, Հիբըն Ֆուլլըր, Հիբըն Ֆուլլըր, Հիբըն Ֆուլլըր:
- Մնաս բարով, - ասաց Տիգրանը և աճապարեց դուրս:
- Երեկոյան արի՛ ինձ մետ,- ասացի:
- Ո՛չ, էլ չեմ գա, դու ինձ է՛լ երբեք չես տեսնի:
Տիգրանը աղքատացել էր և վարձվել էր հանրապետական կուսակցության ագիտացիայի բաճին կողմից, որպեսզի հագնի այդ այլանդակ շապիկը և գլխարկը և ման գա օրական 12 ժամ Նյու-Յորքի փողոցներում: Ամենամեծ այն էր, որ այդ վարձկանները պարտավոր էին փողոցներում, օրական 12 ժամ, գրիմասներ անել, զանազան տեսակի միմոսություններ, որպեսզի ուշադրություն գրվեն:
Նյու-Յորքի փողոցներում Տիգրանի նման հարյուրավորներ էին ման գալիս:
11
Ընտրության օրը, երեկոյան, ամբողջ Նյու-Յորքի արտակարգ իրարանցման մեջ էր: Ամբողջ ցերեկը քվեները ձգված էին տուփերի մեջ և երեկոյան, ժամը 6-ից հետո, պետք էր արդյունքները դուրս տրվեցին: Նյու-Յորքի բոլոր օրաթերթերի կողմից քաղաքի զանազան մասերում, պատերի վրա, ցույց էին տրվում առանձին թաղերի, արվարձանների, փողոցների, ձեռնարկ-հիմնարկների, մեծ վաճառատների, գործարանների, նավահանգստի, կայարանների քվեների արդյունքները էկրանով: Ամբողջ ցերեկը տրիբունաներից խոսում էին խողովակներով, շուկայի զանազան անկյուներում բարձրախոսներ էին դրված, որոնց առաջ հսկայական բաղմություններ էին տեղի ունենում, միլիոնավոր թռուցիկներ էին ցրվում, քերքերի տասնյակ հավելածներ էին հրատաբակվում:
Երեկոյան մր. Հիբըն Ֆուլլըրը, գրում էին թերթերը, գնացել էր մի հյուրանոց և քնել էր հանգստանալու համար, իսկ մր. Հարրի Գրինը քաշել էր դեմոկրատ հարուստի անձնական նավը և դուրս էր եկել դեպի բաց ծով: Երբ քվեատուփերը փակվում էին, նրանց ոչինչ չէր մնում անելու, բայց ակտիվանում էր խարդախությունը քվեատուփերի փակվում էին, նրանց ոչինչ չէր մնում անելու, բայց ակտիվանում էր խարդախությունը քվեատուփերի մոտ: Նորանոր զեղծումների տեսակներ էին հնարվում քվեները կեղծելու:
Այդ օրը գրեթե ամբողջ Նյու-Յորքի հարբած էր, որովհետև հազարավոր մարդիկ վաճառում էին իրենց քվեները մի բաժակ գարեջրով: Հազարավոր մարդիկ փողոցներում ընկած էին հարբած, անգիտակից և ողորմելի, զզվելի վիճակում, հաղարավորներ ման էին գալիս զիգզագ, ետ ու առաջ, օրորվելով և հայհոյելով կա՛մ մր. Գրինին և կա՛մ մր. Ֆուլլըրին:
Ամբողջ օրը ամեն մի գինետան մեջ կանգնած էին կուսակաությունների ներկայացուցիչները և քվե ավողներին խմիչք էին հյուրասիրում: Հասարակ, փողոցային առևտրի նմա, նրանք իրենց կուսակցությունների «ապրանքներն» էին գովաբանում, ոչ մի բացատրություն լոզունգների, իբրև ամեն ինչ բացատրված էր, հերթ եկել էր միայն մարդկային ամենահարուստ բնաղդների և մոլորությունների - հարբածության, շահագործման: Խմեցնում էին անվերջ, լցնում էին քվեները և տանում տուփը: Քաղաքն ամբողջ դառել էր աղբակույտ, հանրապետական և դեմոկրատական մի աղրակույտ:
Գինետները վաճառված խմիչքների բաժակները չէին հաշվում, նրանք ամբողջ ճրվա համար գնված էին մեկն ու մեկ կուսակցության կողմից: Սա համարվում էր պրոպագանդայի ամենաճկուն և արդյունավետ տեսակը: Խմիչքների միասին տրվում էին նաև ուտելիքներ, մինչև անգամ տաք կերակուր: Քաղցը հազարավոր մարդկանց մղում էր դեպի իրենց քաղաքական իրավունքը ծախելուն, մի օրվա լավ խմելու և կուշտ ուտելու համար՝ մարդիկ վաճառքի էին հանում իրենց քաղաքական պատիվը: Գինետներում երևում էր, գղտոր ծովի նման, գորշ, այլանդակ ծամածռված մի ամբոխ: Միացյալ նահանգների սահմանադրության «ամենասրբազան» տոնն էր կատարվում մութ անկյուններում:
Այս բոլորի մեջ ամենազզվելի պատկերն այն էր, որ հակաալկոհոլիստական կազմակերպությունն էլ քվե էր հավաքում՝ հարբեցնելով քաղաքացիներին: Հակաալկոհոլիստական կազմակերպության ընտրական պայքարի բյուջեի մեծագույն մասը ծախսվում էր խմիչքների վրա, որը հաշվետվության մեջ ձևակերպվում էր իբրև «պրոպագանդ գինեաներում»:
Երբ ես մոտեցա մի հակաալկոհոլիստ «հյուրասիրողի» և հարցրի, թե ինչո՞ւ ալկոհոլով հակաալկոհոլիզմ են քարոզում, նա «սրամիտ» պատասխան տվեց ինձ.
- Հարբեցնում ենք, որպեսզի իմանան, թե ինչքա՜ն վատ բան է հարբելը:
Ես լռեցի: Անամոթի հանդեպ ամեն զենք բութ է:
Երեկոյան ժամը 5-ին տուփերը փակվեցին և գինետներում վերջ գտան հյուրասիրությունները: Ժամը 5-ից հետո ով որ մտավ գինետուն՝ մի բաժակ ձրի գարեջուր խմելու՝ փող պահանջեցին:
- Ե՜ս ք՜վ՜ե՜ ե՜մ տվե՜ե՜ե՜լ...
- Քվեն անցավ, սպասիր, որ նորից ընտրություն լինի և խոզի նման լակես և հարբես:
Քվե տվողներից շատերը մյուս առավոտյան չէին հիշում, թե որ կուսակցության թեկնածուին են քվե տվել և պետք էր զարմանային իհարկե, թե ինչու այսինչը քաղաքագլուղ է ընտրվել:
Մինչև գիշերվա ժամը 11-ը արդեն պարզ էր, որ Նյու-Յորքի քաղաքագլուխ է ընտրված դեմոկրատական կուսակցության թեկնածու մր. Հարրի Գրինը:
Կատարվել էր մի շատ պարզ երևույթ Նյու-Յորքի մունիցիպալ կառավարության ղեկը մի գողից անցել էր մի ուրիշ գողի:
Մր. Հիբըն Ֆուլլըրն առաջինը եղավ, որ շնորհավորեց իր հակառակորդի՝ մր. Գրինի ընտրությունը: Սա շատ հատկանշանական էր ամերիկյան «դեմոկրատիզմի» համար: Ընտրական պայքարից հետո ամեն մի պարտված կողմ շնորհավորում էր իր հակառակորդի հաղթանակը — «ուրախ եմ, որ դուք հաղթեցիք»: Չէր կարելի երևակայել սրանից ավելի մեծ կեղծավորություն: Ծախսել միլիոններ, կորցնել պատիվ, խորասուզվել քաղաքական կեղտի մրուրում, ավելացնել լեզվի հայհոյանքների պաշարը, չխնայել ոչ մի օտար միջոց հաղթելու համար, կորցնել կին, երեխաներ, լրագրերում դառնալ ծաղրի ու ծանակի առարկա, շողոքորթել, ոտներ լիզել, ուրանալ, ստել, քծնել, հայհոյել — մանավանդ հայհոյել և հուսկ ապա՝ հեռագրել — «Ուրախ եմ, որ դուք հաղթեցիք:»
Մր. Հիբըն Ֆուլլըր, այն ժամանակ և հիմա էլ և կյանքիս մինչև վերջն էլ՝ պետք է խորապես հավատացած լինեմ, որ դուք ստել եք ավելի, քան որևէ մեկն այս աշխարհում:
12
Ընտրություններից մի քանի օր անց՝ երեկոյան ժամը 10-ին Բրոդուեի մի կինոյից դուրս գալուց հետո՝ ես տեսա, որ լրագրավաճառ տղաները վարդագույն թղթի վրա տպագրված հավելված էին ծախում: Ամբողջ փողոցը բռնել էր նրանց աղմուկը — extra, extra, մեծ հրդեհ 5-րդ ավընյուի վրա:
Առաջին հերթին ուշադրություն չդարձրի, թեև համառորեն լսում էի՝ մեծ հրդեհ 5—րդ ավընյուի վրա, — ես դեռևս մտածում էի էկրանի այն խեղճ աղջկա մասին, որ սիրուն էր, սիրում էր և խաբվեց ու իրան գետը նետեց: Բայց փոքրիկ տղաների աղաղակներն ականջս ծակում են, նրանք ամեն կետի վրա են, ամեն անկյունում, ամեն մեկի քթի առաջ տնկում են հավելվածը և սուր ճչում — հրդե՜հ, մեծ հրդեհ:
Վերջապես մի հավելված գնեցի և սկսեցի կարդալ.
Գոդբաուտ ընկերության շենքը վառվում է:
Ուրեմն վառվում էր իմ ծառայատեղին: Քայլերս ուղղեցի դեպի 5—րդ ավընյու, ճանապարհին պատկերացնելով մր. Գողբաուտի անճոռնի դեմքը։ Գողբաուտի շենքի առաջ ահավոր բազմություն էր հավաքվել։ Փողոցը լուսավորված էր արտակարգ դեղնավուն լույսով։ Շենքի երեք կողմերին հրդեհաշեջ մեքենաներից ջրի հոսանքներ էին խուժում, այդ հոսանքներն այնքան ուժգին էին, որ մոտիկից անկարելի էր առաջից անցնել։ Հրդեհաշեջները շենքը վերևից քանդում էին, քարերը, երկաթները շառաչյունով թափվում էին ներքև։ Շենքի հարավային պատին ամրացված էր հրդեհի համար սանդուղք, թեթև և բարակ երկաթից շինված, բայց միաժամանակ ամրացված էին պատերի զանազան մասերից հրդեհաշեջ խմբի բարակ և երկար սանդուղքները։ Տասնչորրորդ հարկից բարձրացող ամպանման ծխի և դժոխային բոցերի արանքներում երևում էին հրդեյաշեջները, որոնք պարզապես պայքարում էին մահվան դեմ, մինչդեռ նորեր էին մագլցում նեղ և բարակ սանդուղքներից։
Հանկարծ լսվեց ոսկորներ սարսռացող ճարճատյուն, ամբողջ հրդեհի տարածությունից խուրձ–խուրձ կայծեր թռան և բյուրավոր ասուպների նման կորան մթան մեջ։
Ոստիկանները շղթա էին կազմել և չէին թույլ տալիս, որ խռնվող ամբոխը շարժվի առաջ, բայց բազմությունը ետևից աղմում էր և կանգնողներն անընդհատ իրենց տեղերը փոխում էին ակամա։ Հրմշտվելով, սղմվելով, թոթվելով՝ ես ինձ գտա մի կետում, որից քիչ հեռու կանգնած էին երկու մանուկ՝ 10–12 տարեկան և մի կին։ Նրանք անձկագին իրենց աչքերը չռել էին հրդեհի ահարկու բոցերին։ Մանուկներից մեկը հանկարծ փաթաթվեց մոր սրունքներին և ասաղ,
–Այ, պապան երևաց, կարծես ուզում է իջնել։
Մայրը լուռ էր, անթարթ, շրթունքները սզմած, նայում էր վերև, մեքենայորեն շոյելով մանուկների գլուխները։ Հրդեհաշեջ նոր խմբեր էին հասնում։ Ձիերը սլանում էին, ինչպես հրեղեն նժույգներ, նրանց բաշերի ալիքները նման էին հրդեհի բոցերին։
Հանկարծ ավտոմոբիլով հայնտվեց մր, Գողբուատը իր տիկնոջ հետ, որոնց համար ոստիակնությունը բաց արավ շղթան, և նրանք մտան շղթայից ներս։
Տիկին Գեղբաուտը սկսեց լոռնետով դիտել հրդեհը, իսկ մր, Գողբաուտի դեմքը պարզապես անմարդկային էր հրդեհի արտակարգ դեղնավուն լույսի տակ։ Նա ինչ - որ սկսեց խոսել իրեն մոտեցող հրդեհաշեջների պետի հետ։
Տասնևերկրորդ հարկի լուսամատից մի հրդեհաշեջ գլուխը դուրս հանեց խելագարի նման, թևերը պարզեց դեպի դուրս ինչ - որ անհասկանալի բառեր աղաղակելով: Նրա ամբողջ շորերը բոցավառված էին։ Ներքևից ջրի մի ուժեղ հոսանք ուղղվեց դեպի այդ հրդեհաշեջը: Երբ նա ամբողջովին ողողվեց ջրի հոսանքից, թվաց, որ ուշքի եկավ։ Հրդեհի երկար և բարակ սանդուղքներից մեկը մոտեցրին լուսամուտին։ Հրդեհաշեջը ոտը նետեց դուրս, նա ջանում էր վայր իջնել։ Առաջին փորձն անհաջող անցավ։ Լսվեց.
— Ջուր...
Երկու մանուկները և նրանց մայրը քարացել էին կանգնած տեղում և չոել էին իրենց բյուրեղացած աչքերը։
Էլի ջրի մի հոսանք ուղղվեց դեպի հրդեհաշեջը։ Նա երկրորդ փորձն արավ սանդուղքի վրա գալու։ Կինը ջղային սղմեց մանուկներին և կուչ եկավ, արձանացավ։ Հրդեհաշեջի երկրորդ փորձը բոլորովին աղետավոր եղավ, նա սայթաքեց, և նրա մարմինը վայրկենապես փռվեց մայթի վրա։
Կինը հիստերիկ ճիչ արձակեց և ընկավ գետին։
Ոստիկանները գրկեցին անմիջապես նրան և մանուկներին և դնելով ավտոմոբիլի վրա՝ տարան։
Քիչ անց իմ առաջից անցկացրին հրդեհաշեջի դիակը։ Նա ամբողջովին տափակացել էր, ձեռքերը և դեմքը սևացած, մարդկային ոչ մի կերպարանք չէր մնացել, կիսայրած շորի և մսի մի այլանդակ զանգված։ Գանգն ամբողջ փշրվել և ցրիվ էր եկել։
Դիակից հետո իմ առաջից անցկացան մր. Գոդբաուտը և տիկին Գոդբաուտը։ Վերջինս, դեռևս, ավտոմոբիլից դիտում էր լոռնետով հրդեհի տեսարանը։ Ես միայն այդ ժամանակ նշմարեցի, որ տիկին Գոդբաուտի գրկում մի սպիտակ և մեծ բերանով շուն էր նստած, որին մեր վաճառանոցի «չլար լեզուները» մր. Գոդբաուտի անկողնի «տեղակալ» էին անվանում։
Մր. Գոդբաուտի այլանդակ դեմքից պարզ երևում էր խորունկ ուրախություն, որովհետև միլիոններ էր շահելու այդ հրդեհից։ Նա ոչ մի գրոշ չէր կորցնելու։ Հրդեհաշեջ խմբի ղեկավարը, տեսնելով, որ հրդեհը գնալով սաստկանում է, աճում, կատաղում և կարող է անցնել շրջակա շենքերին, մոտեցավ իր կարմրագույն ավտոմոբիլին և սեղմեց կոճակը։ Բարձրացավ երկար և աղեկտուր ճիչ, կարծես մի առյուծ էր մռնչում հոգեվարքի պահին։ Այդ ճիչը երեք անգամ կրկնելուց հետո՝ հրդեհի շենքում գտնված բոլոր հրդեհաշեջները սկսեցին արագ կերպով իջնել սանդուղքներից։ Դա պարզապես սիգնալ էր՝ թողնելու հրդեհի շենքը։
Ոմանց շորերն արդեն հրդեհվել էին, բայց ջրի հոսանքներն անմիջապես հասնում էին օգնության՝ փրկելով նրանց այրվելուց։
Երբ բոլոր հրդեհաշեջները դուրս եկան շենքից, բաց թողին ջրի բոլոր հոսանքները և սկսեցին քանդել շենքը, որպեսզի կարողանան ամբողջովին կղզիացնել հրդեհը։
Ես երկար չսպասեցի և հեռացա։
Ամբողջ գիշերը չկարողացա մոռանալ այն հրդեհաշեջին, որ տափակացավ մայթի վրա։ Հիշում էի նրա ցրիվ եկած ուղեղը և այն կնոջն ու այն երկու մանուկներին։
Ասում էին, որ մր. Գոդբաուտը հրդեհել է տվել հսկա շենըր շահադիտական նպատակներով։
Այդ գիտեին բոլորը, գիտեին հաստատապես, բայց ոչ ոք չուզեց արձանագրել, ոչ ոք չուզեց բողոքել։ Ապահովագրական ընկերությունը մինչև անգամ փորձ չկատարեց հաստատելու իրողությունը։ Դա կվարկաբեկեր ապահովագրական ընկերության, նրա ապահովագրական առևտրին։ Դաժան և ստոր էր մրցումն այդ ասպարեզում:
Ուրեմն, պիտի ասեին, դա այն ընկերությունն է, որը հեշտությամբ չի վճարում, ապահովագրական վնասները։
Այսպիսով պիտի պակասեին հաճախորդները։ Դարանակալ սպասում էին ուրիշ ապահովագրական ընկերություններ, կառաջարկեին ավելի էժան, ավելի նպաստավոր և ավելի շահավետ պայմաններ։
Ապահովագրական ընկերությունը միլիոններ վճարեց մր. Գոդբաուտին։ ⁂
Գոդբաուտի ծառայողները տասնևհինգօրյա աշխատվարձ ստացանք իբրև լիկվիդացիա։
Ես անձնապես կորցրի աշնանային իմ թեթև վերարկուն, որը հրդեհի օրը մոռացել էի մեր բաժանմունքում:
Լիկվիդացիա ստացած օրս հանդիպեցի մր. Ուիգլինգին։ Նա էլ եկել էր լիկվիդացիան ստանալու։ Ստանալիս նա խոնարհվեց, խորին շնորհակալություն հայտնեց վճարողին: Երբ նա ետ դարձավ, մենք դեմ դիմաց եկանք։ Նրա աչքերից, կեղծ ժպիտի խոր գծերով, արցունքի կաթիլներ էին վազում։ Նրան չճանաչող մի որևէ մարդ պիտի կարծեր, որ նա թափում էր ուրախության արցունքներ, որովհետև մր. Ուիգլինգը ժպտում էր արցունքների միջից։
Բայց ես խղճացի այդ մարդուն՝ հիշելով 12 տարվա նրա կորացած մեջքի տառապանքը, փշերը, որ ծակծկել էին նրա հոգին և արյուն հոսեցրել ամբողջ 12 տարի։
Նա ինձ նայեց, նայեց երկար և շշնջաց.
— Ի՛նչ երիտասարդ ես, մինչև անգամ պատանի, կգնաս, նոր աշխատանք կճարես, իսկ ես...
Նրա արցունքները վազեցին ներքև դեմքի խոր գծերից, և նա կորսվեց փողոցի ահարկու բազմության մեջ:
1929 թ.