Պանիր և գինի
Պանիր և գինի
Հը՜, եղբայր իմ, ընկե՜ր անգին,
Քեզ տեսնելիս միտս եմ բերում
Ես այն կարմիր, անույշ գինին,
Որ կոնծեցինք մութ սենյակում։
5
Բայց քեզ, Գալուստ, ինչպես կտեսնեմ,
Կարծես, պանիր-նախաճաշիկ
Առաջ դրած ես ուտում եմ
Տեր հետ, ընկե՜րք, գինով կարմրիկ։
Խնդրեմ, եղբա՜րք, դարձյալ գնացեք—
10
Այս անուշիկ է անպատում—
Գինի, պանիր, այլ ևս գնեցեք,
Անենք կրկին մենք կերուխում։