Պառակտում մը
4. ՊԱՌԱԿՏՈՒՄ ՄԸ
Լուսավորության հսկա մը այս օրերս ծանր կնճիռ մը կ՚երկնե։
Կառափն իր գաղափարը կը ծաղրե։
Ազգասեր մը ազգային ներդաշնակութենեն թել մը կը կոտրե¹), ազգին սրտին վրա մշտնջենավոր վերք մը կը փորե, վերք մը՝ զոր Ագապյան բուրաստանի) ծաղիկները կը պճնեն:
Ագապյանը գրկող գաղափարին ձայնախող հարված մ՚է այդ։
Ցուրտ օձտում մը, որ Ագապյանի վսեմ նպատակին վրա ոճիրներ կը ջարդե։
Ինչո՞ւ այդ օձտումը:
— Ի՜նչէ ազգային ամբոխն ու ժխորը ամբաստանե՜լ։
Միթե անցյալ տարվան Սահմանադրության հանդիսին) ազգն իրավունք չունե՞ր իր քույրերը կամ ապագա մայրերը տեսնելու վազել, որոնք կուշանային4) հանդիսավայրին առավելավյուն ներշնչելու։
Սակայն իցի՜վ թե՝ այս տարի ալ Ագապյան աշակերտուհիները Պեյգոզի ծովափը բերող շոգենավին անիիվը կոտրեր) քան թե ազգի մը սիրտը։
Գուցե այս տարի Ագապյանք ճերմակ հեղեղի մը անզգայությամբ չէին անցներ սիրազեղ ամբոխ մը մոգաբար պատռելով։ Ազգային հանդիսավայր մը ճեղքե՜լ, ազգային հիշատակ մը հոշոտե՜լ ազգի մը սիրտը ճեղքել, ազգի մը սիրտը հոշոտել է։
Ասով Ագապյանի վսեմ նպատակը իր օրրանին մեջ կը դեղնի, լուսահար ճակատը կը կարմրի, մայրության կորովի սիրտը կը սխրի, ծունկը կը կթոտի։
Ագապյանի սրտեն սրբազան տրոփը խեղդել է այդ։
Մտածեցե՛ք, ո՛վ Ագապյանի վեմը։
Դուք՝ որ ազգին գահոսը կը խառնեք միշտ, դուք՝ որուն քրտունքը ազգի մը այն ահավոր վերքին սպեղանին կը կազմեն և քանի մը տարի առաջ լուսո տաճարին հիմունքը օծեցին, մտածեցե՜ք։
Այդ տաճարին սեմին վրա սիրտ մը կ՚արյունի:
Ազգինն է այդ սիրտը։
Եվ դուք պարծանոք կը խոստովանիք թե Ձեր նպատակն է այդ սիրտը վիրաբուժել, մտածեցե՜ք վերջին անգամ։
Եվ Ագապյան սանուհիք կը հավանին այս որոշման։ Չեն բողոքեր այսպիսի ցավալի պառակտման մը դեմ), և իրենք իրենց կ՚ուզեն оտար հանդիսավայրի մը մեջ հիշատակել ազգին Սահմանադրության ԽՈՐԹ հանդեսը)7։
Անոնք այժմեն կը սովրին դյուրավ վշտահարել, հանրության դեմ քեն պահել, բաժանման ոգի կրել, անոնք՝ որ լուսո տաճարի մը հանրության ջահերը պիտի ըլլան, անոնք՝ որ մայրության առաքելուհիներ պիտի ըլլան։
Ջնջեցե՛ք, ջնջեցե՛ք այդ սև դրոշը Ագապյանի պայծառ ճակտեն։
Ձեր նպատակեն սոսկացե՜ք։