Պատասխան Ավետիք Ահարոնյանի «Բաց նամակ»-ին

Մի բացատրություն Պատասխան Ավետիք Ահարոնյանի «Բաց նամակ»-ին

Վահան Տերյան

Նամակներ հայ գյուղացիներին և բանվորներին

[ 140 ] 15. ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԻՔ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ «ԲԱՑ ՆԱՄԱԿ»—ԻՆ

Հայ գրող Ա. Ահարոնյանը վերջերս թերթերում մի նամակ զետեղեց մեր հասցեին։ Աշխատեք պատասխանել կետ առ կետ պ. Ահարոնյանի նամակին.

1. «Մայրեր» վերնագիրը փոխելով «Мать» ենք դարձրել, որովհետև ռուսերեն .«Матери» երկիմաս՛տ է։ Ցանկանալով խուսափել մտքի շփոթությունից, մենք կանգ առանք «Мать»-ի վրա. որ ավելի մոտ է բնագրի մուտքին։ Կարծում ենք, որ սա ոչ բարբարոսություն է և՛ ոչ էլ անվայել բան, որի Համար մեղադրում է մեզ պ. Ահարոնյանը, ավելի ևս, երբ վերնագրի փոփոխությունը մի սովորական երևույթ է թարգմանական աշխարհում։ Կարելի է համաշխարհային գրականությունից մատնանշել տասնյակ դասական երկեր, որոնց թարգմանության վերնագիրը չի Համապատասխանում բնագրի վերնագրին։

2. «Եղիշե պատմագրից Motto-ն դուրս են ձգել»։ Այս առիթով պարտ ենք համարում պ. Ահարոնյանին Հիշեցնել, որ Ահարոնյանի, Աղայանի, Գումանյանի և Փափազյանի խմբագրությամբ հրատարակված «Հայ գրողներ» ժողովածուում, հավանաբար Ահարոնյանի, հեղինակի, միևնույն ժամանա՛կ ժողովածուի խմբագրի, համաձայնությամբ բաց է թողնված հիշված Mottо-ն: Այդ հանգամանրը մեզ թույլ էր տալիս բաց թողնել պ. Ահարոնյանի Mottо-ն ավելի ևս, երբ նա ռուս ընթերցողներին ոչինչ չէր տա, այլ կոմենտարիաներ կպահանջեր։

3. Այնուհետև հարգելի հեղինակը մատնանշում է, որ պ. Լ. Քալանթարի թարգմանության մեջ «բաց են թողնված ամբողջ պարբերություններ ու արտահայտություններ», «նրանց տեղ գրել [ 141 ] են իրենք», որով պ. Ահարոնյանի գրվածքը դառնում է «շինծու», «անհարազատ»։

Սաստիկ ծանր է, և դժվար թե տեղին լիներ լրագրի սուղ սյունակներում համեմատել բնագիրը, այդ պատճառով, էլ կարող ենք ասել միայն հետևյալը։

Մեր թարգմանությունները բառացի չեն, այլ գեղարվեստական, այդ պատճառով էլ պ. Ահարոնյանի հայերեն արտահայտությունները բառացի կերպով ռուսերենի վերածել անհնարին էր։

Սակայն այդ բոլոր ուղղումները կատարել են նախ՝ թարգմանիչ Քալանթարը (նա միաժամանակ ժողովածուի աշխատակիցներից մեկն է) և երկրորդ «Парус» հրատարակչական ընկերության խմբագրական մարմինը։

Շատ թե քիչ նշանակություն ունեցող բաց թողածները 60 տողից չեն անցնում (ամբողջ պատմվածքը բռնել է 900 տող)։ Պ. Քալանթարը, որ բացակա է Պետրոգրադից, հարկ եղած դեպքում կարող է պատճառաբանել իր արարքը, իսկ մնացած 2 — 3 տողից չանցնող փոփոխությունները զուտ խմբագրատան և ոճի բնավորություն ունեն, որոնք մտցված են ժողովածուի հրատարակության նախաձեռնող խմբագիր՝ Մ. Գորկու ձեռքով։ Մենք հուսով ենք, որ պրն. Ահարոնյանը կհավատա, որ Մ. Գորկին այդ փոփոխությունը գրական անպարկեշտության և բարբարոսության համար, չէ մտցրել։ Մենք վճռականապես պնդում ենք. այն աննշան փոփոխությունները, որոնցով ռուսերեն «Мать» թարգմանությունը տարբերվում է հայերեն «Մայրեր»-ի բնագրից, նախ՝ չեն խախտում գրական էթիկան, որովհետև այդ փոփոխությունները գրական սովորական փոփոխություններ են, և երկրորդ նրանք չեն աղավաղում պատմվածքի բովանդակոթյունը և պ. Քալանթարի թարգմանությունը չեն դարձնում «կեղծ», «անհարազատ», ինչպես պնդում է պ. Ահարոնյանը։

4. Մնում է մի մեղադրանք ևս, որ մենք «անհրաժեշտ չենք համարել» Ահարոնյանի պատմվածքը թարգմանելու մտադրության մասին հայտնել հեղինակին։

«Парус» հրատարակչական ընկերությունը իր ժամանակին նամակով թույլտվություն է խնդրել ինչպես հարգելի հեղինակից, նույնպես և ժողովածուի մեջ տեղ ունեցող բոլոր հայ գրողներից։ Հեղինակի արտասահման լինելու պատճառով նրա հասցեն հայտնի [ 142 ] չէր Հրատարակչական ընկերությանը, այդ պատճառով էլ նամակը գրվեց պ. Ահարոնյանի որդու Վ. Ահարոնյանի անունով, որի մեջ խնդրված էր՝ հաղորդել հորը։ Բացի այդ, թարգմանիչ պ. Լ. Քալանթարը բանավոր համաձայնություն է սորացել հեղինակի որդուց՝ պ. Ահարոնյանից:

Եթե Ահարոնյանը նամակ չէ ստացել, դրա մեղքը մերը չէ, և մեզ թվում է, որ գրականության պահանջած բոլոր վայելուչ ձևերն ու հարգանքը մենք պահել ենք դեպի հեղինակը։

Ի վերջո՝ չենք կարող մեր կողմից մի քանի խոսք չասել պ. Ահարոնյանի նամակի ընդհանուր ոգու և «Ժողովածու»-ի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Որքան էլ կրքոտ վինի պ. Ահարոնյանի վերաբերմունքը «Ժողովածու»-ի նկատմամբ, հավանորեն նրա ուշադրությունից չի վրիպի այն հանգամանքը, որով «Ժողովածու»-ն սոսկ գաղափարական բնույթ ունի, որի նպատակն է ըստ հնարավորության ռուս ընթերցողներին ծանոթացնել հայ հեղինակների ավել կամ նվազ չափով բնորոշ ստեղծագործությունների հետ, հետաքրքրություն զարթնեցնել դեպի հայ ժողովուրդը. հետաքրքրություն, որի պակասն այնպես զգալի է մեզ համար։ Հասկանալի է, որ ինչպես յուրաքանչյուր գործ, նույնպես և մեր «Ժողովածու»-ն պակասություններ և սխալներ կունենա, այդ պակասություններն ակնարկելը ազնիվ քննադատության պարտականություն է և այդ ուղղությամբ արված յուրաքանչյուր նկատողություն մենք կընդունենք շնորհակալությամբ։ Բայց մի՞թե պ. Ահարոնյանը չգիտե, որ հասարակական նշանակություն ունեցող գործերում տեղ չկա ինքնասիրության ու վիրավորանքի։

Մեզ թվում է, որ հենց պ. Ահարոնյանին «Ժողովածու»-ի մեջ տեղ տալու փաստը բացասում է ամեն տեսակի վիրավորանքի և ստեղծագործությունն աղավաղելու մտադրությունը։ Մյուս կողմից, «ժողովածու»-ն կազմելիս, տեխնիկական զանազան անհարմարությունների պատճառով, մեզ շատ հարգելի գրողների արժեքավոր ստեղծագործություններին տեղ չտալով՝ մտադրություն չենք ունեցել վիրավորել նրանց:

Իսկ եթե այդպես ,Է, մի՞թե պ. Ահարոնյանն իր բավական անհիմն անբավականությունն արտահայտելու համար ուրիշ ուղի, ուրիշ միջոց չգտավ։