Կաղապար:Qualità

Գլուխ ԼԱ
ՄԵՐ ԿԱԹՈՂԻԿԵՆԵՐԻ ՇԱՐԱԿԱՐԴՈԻԹՅՈԻՆԸ, ՈՐ ԱՌԵԼ ՈԻ ՍԿՍԵԼ ԵՆՔ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ԿԼԱՅԵՑՈԻՑ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՎ ՀԱՍՑՐԵԼ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Կաթողիկոսների կարգը սուրբ Գրիգոր Լուսավորչից չենք առել ու գրել այն պատճառով, որ շատ սրբերի ու իմաստունների ու վստահելի մարդկանց կողմից այն գրվել է, որպես ամենքին հայտնի է։

Իսկ ինչ սուրբ Ներսես Կլայեցուց հետո է, ամբողջ մի տեղում գրված չէ, այլ մի մաս այստեղ է, մի մաս այնտեղ, սակայն մենք ամբողջը հավաքեցինք մի տեղում։

Բոլոր կաթողիկոսների անունները, որոնք հավաքեցինք, թե Սսի կաթողիկոսները և թե Էջմիածնի, երեք տեղից ենք հավաքել, մի մասը թվականներից (օծման թվից), որոնք մեզնից առաջ գրել էին․ սրանց ինքը Քրիստոսը թող վարձահատույց լինի։ Մի մասը վանքի կոնդակներից, որոնք կաթողիկոսներն էին շնորհել յուրաքանչյուր վանքի, մի մասն էլ գրքերի հիշատակարաններից, որ յուրաքանչյուր կաթողիկոսի ժամանակ գրել էին, իսկ մենք ժողովելով բոլոր կաթողիկոսների անունները՝ սկսեցինք շարադրել դրանք ըստ ժամանակագրության․ այն որ նախնի թվականությանն էր վերաբերում, նախադաս կարգեցինք, այն որ երկրորդ թվականությանն էր վերաբերում, երկրորդ դասում կարգեցինք, իսկ որ երրորդ թվականությանն էր վերաբերում, երրորդ դասում կարգեցինք։ Այսպես անելով հասցրինք մինչև մեր ժամանակները։ Այսպես անելով սկիզբը դրեցինք 620 թվականից, որը մինչև ութ հարյուր թիվը ուղիղ էր, սրանից հետո խառնիխուռն ու խառնաշփոթ էր, մանավանդ որ շատ֊շատերը չկային, սրանք մեծ չարչարանքով շարակարգելով հասցրինք մինչև մեր ժամանակները։

Իսկ այն թվականը, որ յուրաքանչյուր կաթողիկոսի անվան սկզբում դրված է, ոչ թե նույն կաթողիկոսների կալության առաջին տարին է նշանակում, այլ միայն նշանի համար գրեցինք, որպեսզի այդ թվում հեշտությամբ ճանաչենք տվյալ կաթողիկոսին։ Իսկ եթե լինեն երկու Կարապետներ, կամ երկու Պողոսներ իրար ժամանակով մոտիկ, այդ թվով դյուրությամբ կբաժանենք իրարից և չենք տարակուսի թե սրանք նու՞յն անձն են, թե՞ երկու։

Իսկ այն թվերը, որ կաթողիկոսների անուններից հետո են գրված, ցույց են տալիս, թե այս անունով կաթողիկոսը այսքան տարի իշխեց։ Այն թվերից շատերը չդրեցինք, միայն մի քանիսը, քանզի երկու և երեք օրինակ միասին բերելով, տեսանք, որ չեն համապատասխանում, ուստի չգրեցինք, իսկ որոնք համապատասխանում էին, նրանց թվերը գրեցինք։ Այս ասածս երկու թիվը Սսի կաթողիկոսների վրա է գրված, իսկ Էջմիածնի կաթողիկոսների ոչ սկզբում գրած գտանք և ոչ էլ վերջում, քանզի էջմիածնի բոլոր կաթողիկոսների անունները գրքերի հիշատակարաններից հավաքեցինք, որոնք ոչ կաթողիկոսների սկիզբն են ցույց տվել, ոչ էլ վախճանը։ Նաև՝ էջմիածնի կաթողիկոսները, որ մի թվի մեջ են, երկու, երեք, չորս կաթողիկոսներ են դրված, այսինքն որ գրքերի հիշատակարանները նաև թվականի կարգն են այդպես ցույց տրվել։ Նաև՝ մեզ կասկածելի թվաց, թե այդքան կաթողիկոսներ եղել են միաժամանակ և միևնույն թվականին։ Նաև՝ վերահասու չեղանք, թե ո՞րն է նրանցից ժամանակով առաին ը և ո՞րը վերջինը, այլև վերահասու չեղանք այն բանին, թե ո՞վ է նրանցից ինքնակալ և ո՞վ է ձեռքի տակ կամ հնազանդված։ Այլ գրքերի հիշատակարանները այդ մասին ցույց տվին, ուստի մենք այդպես կարգեցինք։

Արդ՝ սուրբ հոգու օժանդակությամբ ըստ մեր խոստման հենց այժմ կարգով կսկսենք կա թողիկոսների կարգը սուրբ Ներսես Կլայեցուց կհասնենք մեր ժամանակները։

614 (1165) թ․ մեռավ Գրիգորիս կաթողիկոսը և կաթողիկոս նստեց նրա եղբայր Ներսեսը 7 տարի։

621 (1172) թ. մեռավ տեր Ներսեսը և գահակալեց նրա եղբորորդի Գրիգորը օգոստոսի 13-ի հինգշաբթի օրը։ Տեր Գրիգոր Քարավեժը, տեր Գրիգոր Ապիրատը, տեր Հովհան Մեծաբարոն. սրան գցեցին և սրա փոխարեն կաթողիկոս դրին տեր Դավիթ Արքակաղնեցուն երկու տարի։ Տեր Դավիթը մեռավ և դարձյալ կաթողիկոս նստեց նույն Հովհանը, առաջ և հետո տասնհինգ տարի։

669 (1220) թ. տեր Կոստանդին Բարձրաբերդցին քառասունյոթ տարի։

717 (1268) թ. տեր Հակոբ Գիտնականը՝ տասնութ տարի։

736 (1287) թ. Աղթամարի տեր Կոստանդին Պրոնագործ (այծի փափուկ մազից գործող) Կեսարացին երեք տարի։

738 (1289) թ. Կոստանդին Պրոնագործին աքսորեցին և կաթողիկոս դրին տեր Ստեփանոս Հռոմկլայեցուն չորս տարի, սրան և Լուսավորչի աջը գերի տարան Մսըր։

742 (1293) թ. տեր Գրիգոր Անավարղեցին տասներեք տարի։

756 (1307) թ. տեր Կոստանդին Կեսարացի հերձվածողը տասնհինգ տարի։

770 (1321) թ. տեր Կոստանդին Լամբրոնացին չորս տարի։

776 (1327) թ. տեր Հակոր Ասեցին տասնչորս տարի։Սրան գցեցին և տեղը դրին տեր Մխիթարին 796 (1347) թ. տասնչորս տարի։ Այս Մխիթարը մեռավ, դարձյալ՝ աքսորյալ տեր Հակոբ Սսեցին չորս տարի։

814 (1365) թ. տեր Մեսրոպ տասներեք տարի։

823 (1374) թ. տեր Կոստանդինը։

825 (1376) թ. տեր Պողոսը։

829 (1380) թ. տեր Թեոդորոսը ութ տարի։

843 (1394) թ. տեր Կարապետը։

846 (1397) թ. տեր Դավիթը։

852 (1403) թ. մյուս տեր Կարապետը։

867 (1418) թ. տեր Գրիգորը։ Այս տեր Գրիգորին, որ մականունով Խանձողաթ էր կոչվում, աքսորեցին և նույն թվականին կաթողիկոս դրին տեր Պողոսին, այս պատճառով նույն թիվը միևնույն տեր Պողոսի վրա կրկին անգամ ենք գրում։

867 (1418) թ. տեր Պողոսը։

879 (1430) թ. տեր Կոստանդինը։

886 (1437) թ. տեր Հովսեփը։

889 (1440) թ. տեր Գրիգորը, որ մականունով Մուսարեկենց էր կոչվում։

Մինչ այստեղ, ինչ որ դրեցինք, վերաբերում էր Սսի կաթողիկոսներին, որոնք ասում էին նստում և վարում էին կաթողիկոսությունը, որովհետև տակավին Սուրբ աթոռ Էջմիածինը նորոգված չէր, այս ժամանակ նորոգվեց, քանզի սուրբ Գրիգորի՝ մեր Լուսավորչի աջը հայտնվեց Էջմիածնում, ուստի շատ երկրներից իշխան մարդիկ, նշանավոր եկեղեցականներ ու աշխարհականներ հավաքվեցին, տեր Կիրակոսին կաթողիկոս օծեցին և կաթողիկոսությունը հաստատեցին Սուրբ էշմիածնում, ինչպես որ պատմում է Թովմա վարդապետը[1], ուստի սրանից հետո կշարադրենք այն կաթողիկոսների անունները, որոնք նստեցին Սուրբ էջմիածնում. սրանց աոաջինը տեր Կիրակոսն է։ Սուրբ էջմիածնի նորոգումը եղավ 890 (1441) թվին, այս պատճառով գրում ենք 890։

890 (1441) թ. կաթողիկոս նստեց տեր Կիրակոսը։ 892 (1443) թ. տեր Կիրակոսին հանին կաթողիկոսությունից, կապալով նստեց Մակվեցի Գրիգորը։ Այս Գրիգորը մասամբ նորոգել է Սուրբ Էջմիածինը։

904 (1455) թ. նույն տեր Գրիգորը նաև կաթողիկոս եղավ տեր Արիստակեսը։

910 (1461) թ. միևնույն տեր Գրիգորն ու միևնույն Արիստակեսը, նաև կաթողիկոս եղավ տեր Զաքարիան։

Այս տեր Զաքարիան նախապես Աղթամարի կաթողիկոս էր. 910 [1461] թ. երբ Ջհանշահ թագավորը Թավրիզ եկավ, սա բազմաթիվ ընծաներով թագավորին ընդառաջ դնաց Թավրիզում, իսկ թագավորը սրան իբրև պարգև տվեց Սուրբ Էջմիածնի կաթողիկոսությունը և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, սրա հետ նաև խաչվառը և ուրարը, ուստի Զաքարիա կաթողիկոսը իր հետ ունենալով աջը, եկավ Էջմիածին, նստավ Էջմիածնի կաթողիկոս. իսկ նույն խաչվառը և ուրուրը ահա պահված են Սուրբ Էջմիածնում. [սրանք] վկա են սուրբ աջի համար, որ այնտեղ Է։

911 (1462) թ. տեր Զաքարիա կաթողիկոսը սուրբ Լուսավորչի աջը իր հետ առած նավասարդի տասնվեցին, սուրբ Հակոբի պասի ուրբաթ օրը գնաց Ադթամար։

915 (1466) թ. նույն տեր Գրիգորը և նույն տեր Արիստակեսը, նաև կաթողիկոս եղավ տեր Սարգիսը:

923 (1474) թ. նույն տեր Սարգիսը, նաև կաթողիկոս եղավ տեր Հովհաննեսը։

925 (1476) թ. նույն տեր Հովհաննեսը, նաև կաթողիկոս եղավ մյուս տեր Սարգիսը։ Այս Հովհաննես և Սարգիս կաթողիկոսների ժամանակ Լուսավորչի աջը Աղթամարից դարձավ, եկավ Էջմիածին Վրթանես եպիսկոպոսի ձեռքով։

942 (1493) թ. նույն տեր Սարգիսը, այլև կաթողիկոս եղավ տեր Արիստակեսը։

948 (1499) թ. նույն տեր Սարգիսը, նաև կաթողիկոս եղավ տեր Թադեոսը։

953 (1504) թ. նույն տեր Սարգիսը, նաև կաթողիկոս եղավ տեր Եղիշեն։

955 (1506) թ. նույն տեր Սարգիսը և նույն տեր Եղիշեն, նաև կաթողիկոս եղավ տեր ներսեսը։

964 (1515) թ. կաթողիկոս եղավ տեր Զաքարիան։

969 (1520) թ. կաթողիկոս եղավ տեր Սարգիսը։

972 (1523) թ. կաթողիկոս էր նույն տեր Սարգիսը։

985 (1536) թ. կաթողիկոս Էր տեր Գրիգորը:

990 (1541) թ. նույն տեր Գրիգորը, նաև կաթողիկոս եղավ տեր Ստեփանոս Սալմաստեցին։

994 (1545) թ. նույն տեր Ստեփանոսն Էր, նաև կաթողիկոս եղավ տեր Միքայելը։

1006 (1557) թ. նույն տեր Ստեփանոսը և նույն տեր Միքայելը, նաև կաթողիկոսներ եղան տեր Բարսեղը և տեր Գրիգորը։

1016 (1567) թ. նույն տեր Միքայելը, նույն տեր Բարսեղը և նույն տեր Գրիգորը, նաև կաթողիկոս եղավ տեր Ստեփանոս Առնջեցին։

1025 (1576) թ. նույն տեր Գրիգորը, այլև կաթողիկոսներ եղան տեր Թադևոսը և տեր Առաքելը:

1035 (1586) թ. նույն տեր Գրիգորը և նույն տեր Առաքելը, նաև կաթողիկոս եղավ տեր Դավիթը։

1042 (1593) թ. նույն տեր Դավիթը, այլև կաթողիկոս եղավ տեր Մելքիսեթը։

1052 (1603) թ. նույն տեր Դավիթը և նույն տեր Մելքիսեթը, նաև կաթողիկոս եղավ տեր Սրապիոնը:

1073 (1624) թ. նույն տեր Դավիթը և նույն տեր Մելքիսեթը, նաև կաթողիկոս եղավ տեր Սահակը:

1078 (1629) թ. կաթողիկոս էր տեր Մովսեսը երեք ու կես տարի։

1082 (1633) թ. տեր Փիլիպոս կաթողիկոսը քսաներկու տարի և կես։

1104 (1655) թվականին տեր Հակոբ կաթողիկոս Ջուղայեցին, որ կա մեր օրերում և վարում է կաթողիկոսության իշխանությունը։

Արդ` 1042 (1593) թ. եղած կաթողիկոսները Դավիթն ու Մելքիսեթը նրանք են, որոնց մասին պատմությանս սկզբում գրել ենք, թե Սրապիոն վարդապետի մոտ (մարդ) ուղարկեցին, որ գա լինի կաթողիկոս. սա եկավ, Էջմիածնի կաթողիկոս եղավ մեր 1052 (1603) թ., իսկ 1053 (1604) թ. այս Սրապիոնը վերադարձավ գնաց Ամիդ և 1055-ի (1606) թ. ապրիլի քսաներեքին վախճանվեց։ Սրապիոնի գնալուց հետո կաթողիկոսության իշխանությունը իրենց ձեռքում ունեին նույն Դավիթն ու Մելքիսեթը և վարում էին։

Բայք նախանձ ու գրգռություն և հակառակություն քիչ չընկան Դավթի և Մելքիսեթի միջև կաթողիկոսության իշխանության համար. այս պատճառով Մելքիսեթը ընկավ ծանր հարկի տակ և Դավիթին հեռացրեց, ինքն էր միայն վարում կաթողիկոսությունը։ Հարկի ծանրության պատճառով չկարողացավ վճարել: Մելքիսեթը կաթողիկոսությունը հանձնեց իր եղբորորդի Սահակին, իսկ ինքը փախավ օսմանցիների եկիրը, (այնտեղից) գնաց Լվով և այնտեղ վախճանվեց։ Կաթողիկոսության իշխանությունը վարում էր Սահակ կաթողիկոսլը, բայց հարկի ծանրության պատճառով չկարողացավ վճարել, նա ևս փախավ օսմանցիների երկիրը։ Սրա փախուստից հետո հայոց ողջ ազգը՝ արևմուտքցներ և արևելքցիներ միաբանվեցին և Մովսես վարդապետին օծեցին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս մեր թվականության 1078 (1629)-ի հունվարի տասներեքին, իսկ 1081 (1632)թ. մայիս ամսի տասնչորսին վախճանվեց։

1082 (1633) թվականի հունվարի տասներեքին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս օծեցին Փիլիպոս վարդապետին, որ կաթողիկոսական իշխանությունը իր ժամանակ վարեց ճոխ ու փառավոր, մինչև որ վրա հասավ մեր թվականության 1104 (1655) տարին։ Սույն տարվա մարտի քսանհինգին սա վախճանվեց։ Սրանից հետո կաթողիկոսության աթոռը գրավեց Հակոբ Ջուղայեցի վարդապետը, քանզի 1104 (1655) թվականի ապրիլ ամսի ութին Հակոբ վարդապետին օծեցին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս, և այժմ սա է վարում կաթողիկոսական իշխանությունը մինչև այսօր, որ մեր թվականոլթյան 1111 [1662] տարվա հուլիս ամսի չորսն է, ուստի և տիրոջից խնդրում ենք, որ երկար տարիներ պահի սրան հուրախություն մեր սրտերի և ի փառս իր անվան. ամեն։

Ծանոթագրություններ
  1. Թովմա վարդապետը Թովմա Մեծոփեցի պատմիչն Է, որ գրել Է «Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց խրոց»։ Բովանդակում Է 386֊1441 թվականների դեպքերը, վախճանվել Է 1446 թվականին։