ԳԼՈՒԽ ԼԴ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՀԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿՎԱԾ ՀՐԵԱՆԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀՐԵԱՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՆ ԲՆԱԿՎԱԾ, ԹԵ ԻՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՐԵՆՑ ԿՐՈՆԻՑ ՀԱՆԵՑԻՆ ԵՎ ԴԱՐՁՐԻՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ

Սպահան քաղաքի քաղաքամիջից հայերին դուրս բերելուց հետո սկսեցին հրեաներին հանել։ Որովհետև այս Շահ-Արաս երկրորդի թագավորության ժամանակ և հայոց 1100 (1657) թվականին մի օր, և այդ օրը ուրբաթ էր, երեկոյան դեմ, որ մյուս օրը դառնում էր լույս շաբաթ, նույն եպարքոսը, որի անունն էր Մահմադ բեկ, որը և հայերին հանեց Սպահանի քաղաքամիջից, այժմ կամենում է նաև հրեաներին հանել։ Այս նպատակով պատրաստեց զորականներ և ուղարկեց հրեաների վրա, որոնք ջհուղ են, թե՝ «Դուք բոլոր հրեաներդ պարտավոր եք դուրս գալ քաղաքամիջից և գնալ քաղաքից դուրս քաղաքի ծայրամասերից մեկում բնակվել, որովհետև հավատով մահմեդական չեք, այլ անսուրբ ազգ եք, ելեք այս քաղաքից և քաղաքից դուրս բնակվեք, քանզի ձեր մասին թագավորի կողմից այսպես հրամայվեց»։

Այս առիթով հրեաները աղերսեցին՝ ասելով․ «Որովհետև մեր մասին թագավորի կողմից այդպես հրամայվեց, թագավորի հրամանը մեր աչքի վրա, թագավորի հրամանը անթերի կկատարենք, բայց ձեզ խնդրում ենք երեք օր զիջել մեզ, որպեսզի ուստրերով, դուստրերով և մեր ամեն ունեցվածքով ելնենք, գնանք։ Եվ մանավանդ տեսնում եք, որ այս օրը տարաժամել է, նաև հիվանդներ, ցավագարներ, ծերեր, մատաղ մանուկներ շատ կան, որոնք չեն կարող այժմ գիշերով գնալ, ուստի ձեզանից խնդրում ենք երեք օրով հետաձգել»։ Իսկ եկած զորականները թույլ չէին տալիս և չէին զիջում նույնիսկ մինչև վաղվան օրը, այլ ստիպում էին հապճեպով ու արագ ելնել այդ երեկոյան, քանզի եպարքոսը այդպես էր հրամայել իրենց, ոչ ներել և ոչ թողնել մինչև առավոտ, այլ նույն երեկոյին և նույն գիշերը նրանց բոլորին իրենց ողջ ընտանիքներով հանել։ Իսկ եթե մեկնումեկը մնա մյուս օրը, ծեծի, բանտարգելության, տանջանքի ենթարկեն այդ մարդուն, որովհետև չհնազանդվեց եպարքոսի հրամանին և չգնաց։

Այս բանը հրեաների վերաբերմամբ արեց եպարքոսը, որպեսզի դրանով հրեաները պասները լուծող և հանցավոր դառնան իրենց շաբաթի հանդեպ, որը պահում են առանց գործ անելու։

Իսկ եպարքոսի զորականները, որ եկել էին հրեաներին հանելու, տանջելով, ծեծելով, սրերով ու բրերով վիրավորեցին և բռնի դուրս քշեցին բոլոր հրեաներին յուրաքանչյուրին իր բնակությունից, նրանց կահկարասին ցրեցին, դռները խորտակեցին։ Իսկ հրեաները ճիչ ու կական բարձրացնելով, աղաղակով, լալով ու ողբալով յուրաքանչյուր մեկը բռնած իրենց ուստրերի ու դուստրերի ձեռքերից և անկողիններն ու ձորձերը առած մեջքներին ելան իրենց տներից և գիշերը, անպատեհ ժամի շրջում էին մահմեդականների դռներում, փողոցներում, պողոտաներում, և չկար մեկը, որ գթար նրանց։

Ապա հրեաները ելան քաղաքից և գնացին Ջուղայի և Գավրպատի մեջ, բայց այստեղ էլ ապրելու տեղ չգտան, քանզի ինչ-որ զորականներ եկան, որպես թե եպարքոսի կողմից ուղարկված, և պատվիրեցին ջուղայեցիներին ու գավրապատեցիներին, որ նրանց տեղ չտան, ուստի և չտվին. և բոլոր հրեաները մնացին անօթևան։

Նրանք ընկան մեծ փորձանքի ու նեղության մեջ, քանզի ժամանակը ցուրտ աշուն էր և ձմռան սկիզբը, ցուրտը խիստ նեղելով տանջում էր նրանց, որովհետև ծածկից դուրս, բացօթյա կին մնացել։ Նրանց մեջ շատերը խղճալի տղամարդիկ, կանայք էին, որովհետև ոմանք ծեր էին ու տարեց, հյուծված, ումից ընկած, ոմանք հիվանդ, ցավագար, մարմնավտիտ, որոնք շրջել չէին կարողանում։ Շատ մանկամայր կանայք որոնք ունեին կաթնակեր մանուկներ իրենց ստինքներից կախ, որոշ կանայք հղի ու ոտքը ծանր։ Իսկ աղջիկ երիտասարդուհիներին և վայելչատես տղաներին, որոնց տարփացած պարսից ազգից պիղծ, վավաշոտ, շնաբարո տղամարդիկ ասում էին տգեղ, պիղծ ախտավոր խոսքեր ծանր ամոթահարելով նրանց: Իսկ այլ մահմեդականներ, հանդիպելիս հայհոյում էին, անարգում, արհամարհում, ծեծում և բազմաթիվ նեղություններ էին տալիս այդ ողորմելիներին: Սրանից հետո, երբ եպարքոսը տեսավ, թե անհնար է նրանց կամավոր մահմեդականացնել, մտածեց բռնությամբ մահմեդական դարձնել, քանզի մահմեդականներին հրամայեց, մանավանդ զինվոր մարդկանց, որ ուր էլ գտնեն հրեա մարդ, բռնեն, կապեն, բերեն եպարքոսի առջև։ Նա սկզբում մեղմ էր խոսում նրանց հետ և ասում. «Եկեք դուք մարդիկդ, դարձեք ձեր դատարկ կրոնից և ճանաչեցեք արարչին երկնքի և երկրի տեր աստծուն, եղեք մեզ եղբայր»։

Ւսկ հրեաները պատասխանելով ասացին. «Երկնքի ու երկրի տեր աստծուն ճանաչում և պաշտում ենք, բայց ձեզ եղբայր լինել չենք կամենում, իսկ մեր կրոնից չենք դառնա, որովհետև մեր կրոնը ճշմարիտ է և աստվածատուր, որովհետև աստված Մովսես մարգարեի միջոցով տվեց, որին դու իսկ գիտակ ես»։

Եպարքոսը ասաց. «Եթե ընդունեք մեր հավատը, կլինեք մեզ սիրելի եղբայրներ, նաև մեծ գանձեր, պարգևներ ու մեծություն կտանք ձեզ»։

Սրան մի հրեա մարդ, որի անունը Հովսեփ էր, պատասխանելով ասաց. «Երբ այս աշխարհի հողագործ մի մարդ գալիս է մեզ մոտ պարտեզը պարարտացնելու համար մարդու աղբ գնելու, մենք նախ աղբի գինը առնում ենք, ապա աղբը նրան ենք տալիս, իսկ դուք գանձեր ու սլարդևնեըը դրած ձեր հավատի վրա, գցում եք մեզ վրա»։ Այս բանն ասաց Հովսեփը, որ թերևս այս խոսքի համար զայրանա եպարքոսը իր վրա և իրեն սպանի։ Այպես էին ասում նաև բոլոր Հրեաները․ «Սպանիր մեզ բոլորիս, որովհետև լավ է, որ մենք բոլորս մեռնենք, քան թե ձեր կրոնը ընդունենք»։

Եպարքոսը ասաց․ «Գիտեմ, որ այդպես զայրացուցիչ խսսքեր այն պատճառուէ եք ասում, որպեսզի ես զայրանալով ձեզ վրա՝ սպանեմ ձեզ, բայց իմացեք այնպես, որ ձեզից ոչ ոքի բնավ չեմ սպանի, այլ ավելի մեղմ ու երկար տանջանքով այնքան կչարչարեմ ձեզ, մինչև որ ամեն կողմից վհատվելով ընդունեք մեր կրոնը»։

Իսկ հրեաները համախորհուրդ եղած աղաչական խոսքերով խնդրեցին եպարքոսին բնակության տեղ և ասացին․ «Ինչպես որ հայերին հանելով քաղաքամիջից նրանց բնակության ուրիշ տեղ տվիր, այդպես էլ մեզ բնակության տեղ տուր, քաղաքի ծայրամասում մի որևէ տեղ ապրելու համար, որպեսզի քիչ-քիչ մեզ համար յուրաքանչյուրս բնակության տուն շինենք և քաղաքից ելնելով, այնտեղ հավաքվելով բնակվենք»:

Իսկ եպարքոսը պարսից այլ իշխանների հետ համախորհուրդ նրանց ցույց տվին քաղաքից հեռու ինչ-որ տեղ, որի անունը կոչում են Գոզալդարա, սա մոտ է Մուսալաս իմամին, բայց այս տեղը անհարմար ու անձեռնտու էր, նախ՝ որ քաղաքից շատ հեռու էր, երկրորդ ջուր չուներ, եթե (ուզեին) հեռվից ջուր բերել, ջուր չկար և չէր հասնի վայրի հեռավորության պատճառով, իսկ եթե տեղում ջրհոր փորեին, ջուր չէր բխի, որովհետև տեղը լեռնային էր ու քարքարոտ։

Այս անհարմար տեղը ցույց տվին այն պատճառով, որպեսզի սրանով անճարության ու տարակույսի մեջ ընկնեն հրեաները։ Այս պատճառով հրեաները չկարողացան գնալ այն տեղը, այլ մնացին դուրս, բացօթյա։

Սրանից հետո եպարքոսը մտածեց քիչ-քիչ տանջանքի մատնել հրեաներին։ Վաղ և հին ժամանակներից մի տեղում՝ քաղաքի ծայրամասում շինություններից ու բնակությունից դուրս ինչ-որ վայրում բարձր պարսպապատ, դուռը վրան մի տեղ կար, բայց պարսպի մեջ տուն կամ բնակություն բոլովին չկար, այլ լոկ միայն պարիսպ շուրջանակի բոլորված։

Եպարքոսը պարսիկ զորականներին հրամայեց, որ երկու հրեա մարդու մի զորական կանգնի իբրև չարչարիչ, և բոլորին բռնած և ձեռքի տակ ընկած հրեաներին կապանքով տանել և լցնել այն պարսպի մեջ. ջուր շաղ տալ նրա հատակը՝ գետնի վրա, բոլորի ձեռքերը հետևները կապել, նրանց վարտիքները հանել, հագուստների փեշերը վեր քշտել և մերկ մարմնով նստեցնել գետնի վրա։ Ժամսնակը ցուրտ աշուն էր, գետնի երեսը ջուր շաղ տալու ժամանակ գետինը թացանում էր, մանավանդ սառչում էր, իսկ խեղճ հրեաները մերկ մարմնով նստում էին սառած գետնի երեսին, և պարսիկ զինվորները գլխավերևները կանգնած ծեծում էին։ Հրեաները երեք օր, երեք գիշեր այսպես մնացին քաղցած ու անկերակուր, որովհետև ոչ ոք նրանց ուտելիք չէր տալիս։ Հրեաների ազգականները գալով պարսպի դրսի կողմում կանգնում էին, բերած հացը գցում էին պարսպից ներս հրեաներին կերակուր լցնելու համար, այդ էլ զինվորները հափշտակում ուտում էին, չէին տալիս հրեաներին։ Այս պատճառով երեք օր անկերակուր մնացին, մինչև եպարքոսը հրամայեց, որ այնտեղից հանելով բերին քաղաք և գցեցին բանտ։

Հրեաների մասին եպարքոսը հարցում արեց իրենց կրոնի առաջնորդին ու գլխավորին, որին իրենք սադրի մահմեդական կրոնի գերագույն առաջնորդի են ասում, թե՝ «Սրանք ինքնակամ մեր հավատին չեն գալիս, ի՞նչ անենք։ Կարելի՝ է բռնությամբ դարձնել, թե ոչ»։ Սադրը պատասխանեց. «Մեր օրենքներում հրաման չկա որևէ մեկին բռնությամբ դարձի բերել։ Կրկին եպարքոսը հարցրեց. «Հապա ի՞՛նչ անենք»։ Սադրը ասաց, «իմ գործը չի, դու գիտես»։

Դարձյալ եպարքոսը կանչեց հրեաներին իր մոտ և ասաց, որ գան հնազանդության և ընդունեն Մահմեդի կրոնը։ Նա ասաց. «Որովհետև ով որ ընդունի Մահմեդի կրոնը, նրան կտանք երկու թուման պարգև, նա կազատվի տանջանքներից և խաղաղորեն կնստի իր տանը։ Իսկ ով ամենից առաջ ընդունի մեր հավատը, նրան պաշտոն ու իշխանություն կտանք»։

Հրեաների մեջ կային մարդիկ, որոնք թերահավատ էին իրենց կրոնի նկատմամբ և շեղված էին թյուր գործերում՝ գողության, բոզության և ուրիշ այսպիսի չարիքների մեջ և իրենց խորքում տրամադրված ու հակված էին դեպի Մահմեդի կրոնը։

Երբ այս բոլոր անցուդարձը տեսան, որ կատարվեց հրեաների հանդեպ, նաև լսեցին եպարքոսի հորդորիչ խոսքերը, այս թերահավատ մարդկանցից մեկը, որ խիստ անհավատարիմ ու պիղծ էր և որի անունն էր Ավատիա, ամենից առաջ սա եկավ, կանգնեց եպարքոսի առջև և ինքնակամ հանձն առավ ուրանալու հրեությունը ու դավանելու մահմեդական հավատը: Սրա խոսքերի վրա չափազանց ուրախացավ ու ցնծաց եպարքոսը և դատարկ սիրով գովեց ու սիրեց նրան և նրան համարեց իր հոգևոր եղբայր, իր անձնական զգեստը, որ հագած էր, հանեց հագցրեց նրան և մինչև անգամ մատներից մատանիները հանեց, գրեց նրա մատները, նաև շատ բան պարգևեց և նրա սիրտը գրավեց իր կողմը։

Եվ այս ուրացող Ավատիան դարձավ պարսից իշխանների համար հնարացույց, քանզի ասաց. «Հրեա մարդկանց շատերին միմյանց հետ մի պահեք, կամ չորսին, հինգին իրար հետ ատյան մի բերեք, որովհետև քաջալերելով իրար սիրտ են տալիս, այլ երկու և երեք միասին բերեք և բռնի կերպով դարձրեք, որովհետև նրանք ինքնակամ չեն դառնա։ Այլ նախ բռնեք նրանց քահանային, որին խախամ են ասում և նրա վրա մեծ ջանք գործադրեք պարգևների խոստումով, սպառնալիքներով, տանջանքներով, թերևս նրան դարձնեք, որովհետև եթե նա դարձավ, ամենքն էլ կդառնան»: Այս ձևով պարսիկներին շատ հնարքներ ցույց տվեց այն պիղծը և ուրացողի Ավատիան։ Սրա խորհրդով պարսիկները անդադրում փնտռտուքով որոնելով գտան խախամին, որի անունն էր Սայիդ․ բերին, կանգնեցրին եպարքոսի առջև, որին (եպարքոսը) ասաց․ «Համաձայնվիր իմ խոսքերին և կատարիր թագավորի հրամանը, եկ ընդունիր մեր մահմեդական կրոնը և ինձնից շատ պարգևներ ու բարիքներ ստացիր»: Ւսկ խախամը հանձն չէր առել, այլ հրաժարվել էր։ Նաև իշխանները շատ բաներ խոսեցին խախամի հետ, բայց նա չհամաձայնվեց, այլ թույլտվություն խնդրեց գնալու իր տունը, իսկ իշխանները թույլ տվին նրան գնալու։ Այնտեղ անմիջապես ուրացող Ավատիան ազդարարեց իշխաններին որ չթողնեն գնա իր տուն, այլ պահեն իրենց մոտ։ Այդպես էլ արին իշխանները։ Մյուս օրը դարձյալ կանգնեցրին ատյանում, նորից նույն բանը հրամայեցին՝ ընդունել մահմեդական կրոնը։ Այս անգամ էլ խախամը չհամաձայնվեց։ Երրորդ օրն էլ գործը այսպես կատարվեց, իսկ չորրորդ օրը շատ բաներից հետո, որ խախամի հետ խոսեցին, նրա մասին վճիռ կտրեցին, որ եթե չընդունի մահմեդական կրոնը, որովայնը պատռեն, կախեն ուղտից և շրջեցնեն քաղաքի մեջ, իսկ ունեցվածքն ու ընտանիքը ավարի ենթարկեն։ Այս վճիռը հանեցին և ուղտը անմիջապես բերին, նստեցրին այնտեղ։ Դահիճները եկան, բացին որովայնը և հանելով սրերը հարկադրում էին խախամին կամ ուրանալ, կամ (թե ոչ) որովայնը կպատռեն Խախամը սպանման ահից և առ ընտանիքը ունեցած սիրուց թուլացավ, ուստի դավանեցրին նրան իրենց կրոնի դավանությունը, ընդունել տվին իրենց Մահմեդի կրոնը և սրա վրա ուրախացան անպատմելի ուրախությամբ։

Սրանից հետո, երբ խախամին ընդունել տվին իրենց հավատքը, հրեա մարդկանցից ատյան էին բերում մեկ կամ երկու (հոգի), և ասում էին նրանց. «Էլ ի՞նչ կարող եք ասել, որովհետև ձեր խախամն էլ եկավ մեր հավատքին, իսկ դուք ինչու՞ եք համառելով հակառակ կանգնում»։ Հրեաները չէին համաձայնվում, ուստի իշխանները հրամայեցին զորականներին հրեաներին բանտ տանել և անմիջապես նորից բերել։ Եվ այսպես շատ անգամ տանում-բերում էին։ Եվ ամեն անգամ տանել-բերելիս իշխանների զորականները, ծառաները, սպասավորները, որոնք գտնվում էին այդ տեղերում, թքում, հայհոյում, խփում, ապտակում, գետին էին զարկում, քարշ էին տալիս և բերում կանգնեցնում էին իշխանների ու եպարքոսի առջև և բռնությամբ դավանեցնում էին մահմեդական կրոնի դավանությունը։ Իսկ հրեաները նեղության ու տանջանքի պատճաոով ակամա դավանում էին։ Եվ դավանելուլց հետո [պաշտամունքային արարողություն կատարում] պարսիկները բերում, դավանողներին հագցնում էին նոր կապա և նրանց արքունական գանձից յուրաքանչյուր մարդու երկոլ թուման դրամ պարգև էին տալիս և թողնում էին գնալու իրենց տները։ Իսկ նրանք, որոնք չէին ուր անում, դարձնելով պահում էին բանտում և կրկին, երեք կին և բազմակի բերում կանգնեցնում էին (իշխանների) առջև և ստիպում էին ուրանալ։ Այսպես անելով բոլոր բռնված մարդկանց դարձրին մոլար առաջնորդ Մահմեդի կրոնին։ Մի ամսաչափ ժամանակում երեք հարյուր հիսուն մարդ դարձրին մահմեդի:

Այնուհետև հրեաները տկարացան պարսիկների առաջ, որովհետև նրանց կես մասը ընդունեց մահմեդական կրոնը, իսկ պարսիկները զորացան հրեաների վրա և այլևս չլսեցին նրանց, որպեսզի այդպես մնան, այլ բռնի օրավուր բերում էին եպարքոսի առջև և ուժով դարձնում էին մահմեդական:

Եվ պարսիկները այնքան հետամտեցին ու բռնացան հրեաների վրա նրանց մահեդական դարձնելու և ոչ մի զիջում, ոչ իսկ չնչին, մինչև բոլոր հրեաներին, որոնք բնակվում էին Սպահանի քաղաքամիջում դարձրին մահմեդական, որովհետև Սպահան քաղաքում բնակված հրեաները քիչ էին՝ մոտ երեք հարյուր տուն, պակաս, քան ավելի։

Երբ բոլորին նվաճեցին, նրանց վրա նշանակեցին մահմեդական մոլլա, որ նրանց մահմեդական կրոնը սովորեցնի և միշտ տանի պարսից աղոթանոցը, որպեսզի պարսկերեն աղոթեն և նրանց մանուկներին սովորեցնի գրեր և մահմեդական ավանդություններ, նաև օրենք դրին հրեաների համար, որ իրենց դուստրերին տան մահմեդականներին և նրանց ուստրերին իրենք առնեն, նաև կենդանիների մորթ չկատարեն, ինչպես առաջ անում էին, այլ շուկայում մահմեդական մորթողներից միս գնեն: Պարսիկները այսպիսի շատ օրենքներ պարտագրեցին հրեաներին։

[Այնուհետև նրանց վերակացու մոլլան միշտ հավաքում էր նրանց և միասին դնում էին մզկիթ, և հրեաները աղոթում էին հակառակվելով պարսից քիչ օրերի ընթացքում։ Եվ որովհետև լրիվ ցանկությամբ չէին ընդունել մահմեդական ավանդությունները, քիչ օրեր գնացին և այնուհետև թուլացան, աստիճանաբար ետ մնացին։ Երբ վերակացու մոլլան հարցնում էր հրեաներին, թե ինչու աղոթանոց չեն գալիս։ Հրեաները այս կամ այն պատճառաբանությամբ անց էին կացնում: Մոլլան խրատում էր նրանց, նրանք դրան էլ չանսացին։ Ապա մոլլան բարկացավ նրանց վրա, Այգ էլ բանի տեղ չդրեցին։ Այնուհետև մոլլան գնաց մահմեդական իշխանների մոտ, հրեաներին ամբաստանեց, թե չեն ենթարկվում մեր կրոնին։ Հրեաները նույնպես ամբաստանեցին մոլլային, թե կաշառքի ակնկալություն ունի մեզնից, այս պատճառով անտեղի չարչարում է մեղ, և որովհետև մենք չենք տալիս, ուստի մեզ ամբաստանում է։ Եվ այնքան տեսակ-տեսակ կեղծիքներով և հնարքներով վարվեցին հրեաները պարսիկների հետ, մինչև որ պարսիկները ձանձրացան, իշխաններն ու մոլլան հեռացան նրանցից։ Նաև բոլոր պարսիկներին հայտնի եղավ, որ հրեաները չեն կամենում ընդունել մահմեդական կրոնը]։

Իսկ նրանք, որ մնացել էին հրեա, պարսից մզկիթ չգնացին, նաև բնավ նրանց չէին մոտենում, շուկայից միս չէին գնում, այլ ծածուկ իրենց տներում ոչխարներ էին մորթում և կամ շատ օրեր առանց մսի էին անցկացնում։ Այնպես էր լինում, որ երբեմն-երբեմն մատնողների և պարսից ահից ու երկյուղից հրեաները գնում էին շուկա և պարսիկ մորթողներից գնում միս և ակներև բացարձակ բոլորի ներկայությամբ իրենց աներն էին բերում որպես թե իրենց ուտելու համար, բայց չէին ուտում, այլ գաղտնի գցում էին շների առջև, և շներն էին ուտում: Այսպիսի շատ բաներ էին անում հրեաները, որոնցով հայտնի ստուգվեց, թե հրեաները հրեության կրոնը չեն ուզում թողնել։

Բայց անօրեն, ուրացող այն Ավատիան և իր գործակից լար ընկերները, որոնք նրա հետ ուրացան, չափազանց ուրախ էին ու հաստատ իրենց նորագյուտ հավատի՝ Մահմեդի կրոնի վրա, ուստի շրջագայելով հրեաների մեջ քննում, զննում, տեղեկանում էին, թե ով իր հոժար կամքով է ընդունել մահ-մեդական կրոնը, և ով ոչ, և տակավին ծածուկ պահպանում է հրեական կրոնը։ Այս պատճառով բազմաթիվ նեղություններ էին հասցնում հրեաներին, որը իրավացի, որը անիրավ է քանզի հրեաներից ոմանց բռնելով բռնություն էին գործ դնում, բանավիճում էին քաշքշում և ասում. «Ինչու՞ դու մզկիթ չես դնում աղոթելու, այլ գնում ես հրեաների ժողովարանը»։ Ոմանց էլ ասում էին. «Քո որդուն ուսանելու ես ուղարկում խախամի մոտ և ոչ թե մոլլայի մոտ»։ Ոմանց էլ, ասում էին, թե՝ Շուկայից միս չես առնում, այլ քո տանն ես մորթում»։ Եվ այսպիսի ուրիշ շատ բաներ էին անում հրեաների նկատմամբ սրանցից ուրացողները։ Իսկ հրեաները պարսիկներից երկյուղելով՝ շատ աղաչանքներ էին անում նրանց և կաշառք տալով հազիվ մի կերպ կարողանում էին ազատվել նրանց ձեռքից:

Նաև այս ուրացողները պատճառ դարձան, որ երեք հրեա մարդկանց դուստրերին պար սիկները առան իրենց համար կին, քանզի աղջիկներին հանվանե հիշատակեցին պարսիկների ներկայությամբ և շատ գովեցին, գովեցին պարսիկներին, որ աղջիկներին կին առնեն. նաև իրենք վրեժխնդիր լինելով ստիպում էին աղջիկների տերերին (աղջիկներին տալ պարսիկներին կնության։ Իսկ հրեաները չէին կամենում տալ, և աղջիկների տերերը բազմապիսի հնարներ գործադրեցին, կաշառք տվին, որ գոնե աղջիկներին ազատեն, բայց չկարողացան, այլ պարսիկները առան երեք աղջիկներին, իսկ հրեաները հոգու և սրտի խորքով խոցվեցին ուրացողների արարքների համար։ Զայրագին ցասումով և վրեժով լցվեցին և հաստատորեն մտադրվեցին ուրացողներին սպանել․ նախ Ավատիային որովհետև նա չափազանց ավելի չար էր։

Հրեաների ազգից մի մարդ կար, որ խիստ նախանձախնդիր էր հրեության համար. սրա անունը Փինհաս էր։ Սա հայրենի կրոնի նկատմամբ նախանձախնդիր լինելով սրտով ու հոգով այրվում էր Ավատիային սպանելու համար։ Խելացի հնարներով գտավ հրեաներից նաև ուրիշ երեք հոգի իրեն խորհրդակից ու ընկեր պիղծ Ավատիային սպանելու համար։ Այս մարդկանցից մեկի անունը Իսահակ էր, մյուսինը՝ Մասիհ, երրորդին՝ Հուդա։ Սրանք չորսը միաբանվելով՝ հաստատուն պայման դրին իրենց մեջ, հարմար պահի Ավատիային սպանեն։

Իսկ աստծու խնամքներով մի օր այսպիսի գործ պատահեց. Ավատիան, ըստ իր մշտական սովորության, շրջում էր հրեաների տները նրանց զննելու և դիտելու համար, հանդիպեց հրեաների քահանային, որին խախամ են կոչում։ Նրան սարսափացնելով ասաց. «Դու չես թողնում հրեաներին, որ մահմեդական կրոնը ընդունեն, որովհետև նրանց տները շրջում ես, խրատելով քաջալերում ես հաստատուն մնալ հրեության մեջ. նաև կենդանիների մորթ ես անում նրանց տներում»։ Եվ չնայած խախամը հրաժարվում էր և բազմաթիվ խոսքերով վկայում ու երդվում էր, որ գոնե ազատվի նրա ձեռքից, բայց չկարողացավ։ Ավատիան ասաց. «Եթե ճիշտ է քո ասածը, որ կենդանիների մորթ չես անում, ինչո՞ւ ես քեզ մոտ պահում մորթելու սուրը, այժմ բեր ու տուր ինձ»։ Մորթելու այն սուրը, որ Ավատիան պահանջեց, այս է, որ այն ուրիշ սրերի նման հասարակ սուր չէ, որ ամեն մեկը իր վրա կրում է, այն սուրը մի առանձին սուր է՝ մեծ, երկար և չափազանց ավելի սուր, որ առաջին անգամ ոչխարի պարանոցին քաշելիս կտրում է գլուխը, իսկ եթե երկրորդ անգամ ավելի ոչինչ, բայց եթե կրկնվի երրորդ անգամ, մորթվածը անընդունելի է, և այս սուրը հատկապեսշինում են մորթի համար, և քահանան իր մոտ է պահում մորթը անելու համար և ուրիշ ոչ ոք։

Այս բանի համար Ավատիան ասաց քահանային, թե ինձ տուր մորթի սուրը՝ Եվ խախամը, որովհետև չկարողացավ ազատվել նրանից, ուստի մորթի սուրը տվեց նրան, Ավատի անառնելով այն՝ խփեց գոտկամեջը, թողեց խախամին և գնաց պողոտայով, եկավ, հասավ մինչև Փինհասի տան դուռը, և նույն ժամին պատահեց, որ Փինհասը նույնպես դուրս էր գալիս իր տանից, իսկույն պատահեց Ավաաիային, և երկուսն էլ սկսեցին միմյանց բարևել ու հարցնել իրար ողջությունից։ Փինհասը խորամանկ նենգությամբ սկսեց կեղծությամբ առերես բարեկամ ու սիրելի ձևանալ և լուրջ սիրով ու բազում թախանձանքներով հրավիրել իր տունը պատիվ տալու համար, ուստի Ավւատիան գնաց Փինհասի տունը։ Այնտեղ եկան նաև երեք ընկերները Փինհասի ուխտադիրները՝ Իսահակը, Մասիհը և Հուդան, Առաջ բերին սեղան, կերակուր և գինի» քանի որ ժամանակը գարնանային էր, սեղանի վրա կար նաև վարունգ, որ խիարն է։ Փինհասը մորից դանակ պահանջեց վարունգը կեղևելու համար, իսկ մայրը, որովհետև գիտեր Ավատիային սպանելու պատրվակով է դանակ պահանջում, ուստի չտվեց, այլ ասաց, թե այստեղ տանը դանակ չկա։ Փինհասը կրկնեց, երերկնեց, մորից դանակ պահանջեց, բայց նա չտվեց։

Այդ ժամանակ Ավատիան այն սուրը, որ առել էր քահանտյից իր մոտ էր, հանեց, տվեց Փինհասին. «Ահա դանակ, առ, սրանով կեղևիր»։ Իսկ Փինհասը, երր սուրը ձեռքն առավ, նույն ժամին հարձակվեց՝ Ավատիայի վրա, ձախ ձեռքով բռնեց նրա մորուքից և ասաց. «Դու ես, որ ուրանում ես մովսիսական աստվածատուր կրոնը, նաև բռնանում ես Իսրայելի որդիների վրա, որ նույնը անեն»: Ավատիան թեպետ շատ աղաչեց, սակայն Փինհասը նրան չլսեց, այլ նույն պահին այն նույն սրով կտրեց Ավատիալի գլուխը և հեռու նետեց իր երեք ընկերների օգնությամբ։

Պիղծ Ավատիայի սատակումից հետո չորս անձինք մտածեցին նրա պիղծ դեշը կորցնել: Թեպետ շատ ձևերով խոսեցին, բայց որևէ վճռի չհանգեցին, այլ չորսի համաձայնությամբ արին հետևյալ ձևով։ Երբ վրա հասավ գիշերը, կես գիշերին վերցրին պիղծ Ավատիայի դիակը և տարան, հեռացրին իրենց տներից և պողոտայի վրա ինչ-որ կողմ նետեցին այն, իսկ իրենք աներևութացան։

Այսպես անելու համար շատ հրեաների հարցրինք, թե ինչու այդպես անմիտ ու անվայել գործ արիք, որ սպանելուց հետո որևէ տեղում ծածուկ չկորցրիք, այլ տարաք պողոտայի վրա բաց դրեցիք։ Բոլորը այս պատճառաբանությունը տվին։ Հրեաների մեջ օրենք կա, եթե պատահի, որ որևէ մարդ մեռնի, պետք է նրա կինը ինքը ականատես լինի իր ամուսնու մահվան։ Իսկ եթե կնոջ ամուսինը օտար երկրում մեռնի, պետք է մի ականատես մարդ դա, վկայի նրա ամուսնու մահվան մասին, և կամ հավաստի լուր» կամ վկայական թուղթ դա ծանուցի ամուսնու մահը, ապա օրենքը իրավունք է տալիս կնոջը այլ տղամարդու հետ ամուսնանալ։ Իսկ եթե այդպես չէ, այդ կինը իրավունք չունի ամուսնանալու, այլ նստում է այրի ու անտեր, վշտով ու տառապանքով մինչև իր մահվան օրը: Այս չորս անձերը խղճալով Ավատիայի կնոջը, գեշը գցեցին պողոտայի վրա, որ նրա կինը տեսնի, իրավունք ունենա այլ մարդու հետ ամուսնանալու։

Եվ այն գիշեր, երը պիղծ Ավատիայի դիակը գցեցին պողոտայի վյրա, առավոտյան լույսը բացվելուն պես տեսան դիակը և բազմաթիվ մարդիկ հավաքվեցին վրան, և ճանաչվեց, թե ով է։ Ազդարարվեց հրեաներին և սպանվածի ազգականներին։ Սրանք հավաքվեցին նրա վրա և բարձր աղաղակով, խռովքով, որոնում, պահանջում էին սպանողին։ Իսկ Ավատիայի մայրը և կինը աճապարանքով գնացին եպարքոսի դուռը լալով ու հառաչանքներով կոծ արին, հայտնեցին նրան՝ ասելով. «քո եղբայր Ավատիային սպանեցին»։ Այդպես էլ գնացին թագավորի դիվան բեկի (գերագույն դատավոր) մոտ և նրան հայտնեցին։ Նույն ժամին եպարքոսը և դիվանբեկը հրամայեցին շատ զորականների, որպեսզի շտապ հասնեն հրեաների թաղը, տներն ու պողոտաները, շուկաները և ինչ վայրում էլ լինի, բոլոր հրեա տղամարդկանց գտնեն, բռնեն, կապված բերեն դիվանբեկի առջև, որը և անմիջապես զորակնները կատարեցին, իսկ Ավատիայի գեշը իշխանների հրամանով վերցրին գցեցին քաղաքի մեծ հրապուրակը։ Եվ ապա սկսեցին մարդկանցից երեքին և չորսին առաջ բերել ատյան, հարցնում էին, թե ո՞վ է սպանողը, իսկ հրեաները բոլորը միանման ասում էին, թե չենք իմանում։ Թեպետ շատերին հարցրին, սակայն չկարողացան գտնել, բայց գտան հետևյալ ձևով։

Հրեա ժողովրդից մի մարդ կար, որի անունն էր Սասուն։ Սա շատ հարստություն ուներ և ուրացող սպանված Ավատիայի քեռին էր, բայց ինքր Սասունը չէր ուրացել։ Մինչ Ավատիան կենդանի էր և ուրացած, մշտապես մեծաբանում էր իր քեռի Սասունի վրա, թե՝ «Քանի որ ես մահմեդական եմ դարձել քո ողջ հարստությունը ինձ կհասնի, ուստի քեզնից պարսից օրենքով ու դատաստանով առնելու եմ»։ Իսկ Սասունը նրանից այսպիսի խոսքեր լսելով՝ չափազանց երկյուղում էր և միշտ սպասավորելով պտտվում էր նրան ուտելիքներով ու խմիչքներով և թանկագին ինչք ու դրամ նրան կաշառք էր տալիս իբրև պարգև և նրան առինքնում էր, որպեսզի գործով չկատարի, ինչ որ խոսքով ասում է։ Եվ այսպես անց էր կացնում իր օրերը։ Եվ այս օրերին ու ժամին, երբ որոնում էին Ավատիայի սպանողին և չէին գտնում, վերոհիշյալ պատճառով կասկածեցին և բռնեցին Սասունին. նրա գլխին հավաքվեցին տղամարդկանց բազմություններ՝ ասելով. «Դու ես սպանել Ավատիային քո հարստության համար, որպեսզի քեզնից չառնի»։ Եվ թեպետ Սասունը շատ էր խոսում, վկայություններ էր բերում և երդվում, բայց չէր կարողանում համոզել։ Այս պատճառով անել վիճակում ընկավ Սասունը, սկսեցին ինքն ու իր բարեկամները հապճեպ փնտռտուքով որոնել հրեաների մեջ և հարցնել սրանից, նրանից։ Այսպիսի որոնումով պատահեցին Փինհասի ընկերներից մեկին, և ցավագին պաղատանքով Սասունը ինքը հարցնում էր և սա մեծամեծ երդումներով ու բազում խոսքերով հաստատում էր, թե՝ «Ոչ ոքի չեմ հայտնի: Արդ՝ մի հնար գտիր ինձ փրկելու համար։ Որովհետև, եթե ինձ բռնեն, տուգանք, հարստություն շատ են առնելու ինձնից իմ անվան հարուստ համբավի պատճառով, իսկ քեզնից չափավոր տուգանք կառնեն և այն, ինչ տուգանք ոք քեզնից առնեն, ես ամենը քեզ կտամ, միայն այս եմ խնդրում քեզնից, հայտնիր ինձ գործի որպիսությունը»։ Սասունի բազմաթիվ թախանձանքների, աղաչանքների ազդեցությամբ մարդը թուլացավ և Սասունին հայտնեց պիղծ Ավատիայի սպանության մասին, իսկ Սասուն իր փրկության համար պարսիկներին հայտնեց։ Պարսիկները անմիջապես բռնեցին երեք ընկերներին՝ Փինհասին և նրանց, որոնք Փինհասի հետ սպանեցին Ավատիային։ Բայց թեպետ մեծ ջանքեր գործածելով որոնեցին, Փինհասին չկարողացան գտնել, որովհետև այն գիշերը, երբ Ավատիայի դին դուրս դրեցին պողոտայի վրա, առավոտ լուսադեմին անդառնալի փախուստով Փինհասը ելավ քաղաքից, գնաց հեռու երկիր, որի պատճառով չգտան։

Սրանից հետո դիվանբեկը ատյան նստեց դատաստանի և նրա առջև բերին Ավատիայի երեք սպանողներին: Նրանց հարցրեց սպանության մասին, իսկ նրանք հանձն առան իրենց հանցանքը: Այս պատճառով դիվանբեկը վճիռ կտրեց և այս երեք սպանող մարդկանց համար հրամայեց, որ տանեն մեծ հրապարակ Ավատիայի գեշին ընդհուպ երեքին էլ սպանեն և գցեն նրա մոտ. այդպես էլ արին:

Այն ժամին, երբ դիվանբեկը եկավ նստեց դատելու սպանողներին, սրանց հետ այն բոլոր հրեա մարդիկ, որ բռնված էին պարսիկների կողմից, բոլորի ձեռքերը հետևները կապած էին և պարսիկ զորականները հսկում էին։ Նաև այնտեղ էին հավաքված պարսից բոլոր դահիճները, զինվորները, զորականները և զորապետները, նաև գրեթե միանգամայն ողջ պարսից ժողովուրդը, ոչ թե իբրև թռչունների երամներ, այլ իբրև անձրևի կաթիլներ և ավազների սարեր, որ անթվելի են, հավաքվել էին այնտեղ դատարանի դռանը այնքան, որ տեղը չէր բավարարում բազմությունը տեղավորելու: Եվ երբ դիվանբեկը հրաման տվեց երեք մարդուն տանել սպանել, այդ ժամանակ պարսիկ ժողովրդի մահմեդական բազմությունը՝ դահիճները, զորականները, ազնվական, ռամիկ սկսեցին ձեռք գցել հրեաներին՝ ծեծել, գյխատել, սրերով ու բրերով, թրի բութ ծայրով, հրացանի կոթունով, դետնի վրա քարշ տալով, ջրերի լճակները խեղդելով և դարձյալ հանելով ու ծեծելով։ Այնքան չարչարեցին խեղճ հրեաներին, որ չեմ կարող թվել: Իսկ Ավատիային սպանող երեք մարդկանց տարան մեծ հրապարակը, պիղծ Ավատիայի գեշի մոտ սպանեցին։ Երեք մարդկանց սպանելուց հետո իրենք՝ պարսիկները իրենց այդքան շատ արարքներից ձանձրացան, մնացած հրեաներին թողին, հեռացան։ Սպանվածների դիակները երեք օր մնացին այնտեղ հրապարակի վրա և երեք օր հետո պարսից իշխանների հրամանով այնտեղից վերցրին, տարան, թաղեցին։

Այնուհետև պարսիկները այլևս ոչինչ չխոսեցին կամ արին հրեաների դեմ. ոչ նրանցից արքունական հարկ պահանջեցին, ոչ էլ իշխանական որևէ պարտավորություն, այլ նրանց համարում էին պարսիկ և մահմեդական կրոն ընդունած, քանզի թողեցին, որ իրենց կամքով ապրեն, թեպետ պարսիկները գիտեին, որ հրեաները մահմեդական կրոնը չեն ընդունել, բայց ժամանակավորապես այդպես թողին։

Բայց հրեաները իրենց ժողովներում և ժողովրդի մեջ հրեական օրենքներն ու ավանդություններն էին կատարում և ոչ թե մահմեդական։ Նաև ասում էին. «Թե մենք ամեն տարի այն հարկը, որ տալու ենք արքունիքին, տարի առ տարի առանձնացնում ենք, գցում գանձարկղի մեջ և պահում, որպեսզի երբ պահանջեն, անմիջապես տանք, ազատվենք»։ Այլև ասում էին. «Այն երկու թումանը, որ ուրախության օրը մեզ իբրև պարգևներ տվին, այդ նույնպես պահել ենք և մշտապես յուրաքանչյուր տարվա շահը ավելացնում ենք վրան, որպեսզի երբ պահանջեն, տանք, ազատվենք նրանցից»:

Մինչ այս տարի, երր այս պատմությունը շարադրեցինք, որ մեր 1109 [1660] թվականի մարտ ամսի տասն է, այսպես ըստ մեր պատմածի են պարսիկները ու հրեաները, իսկ ապագան աստծուն է իմանալի։

Նաև պետք է այս իմանալ, որ այն օրերում, երբ Սպահան քաղաքում գտնվող բոլոր հրեաներին կամա թե ակամա դարձրին մահմեդական, ապա եպարքոսը հրովարտակ հանեց թագավորից և ուղարկեց պարսից տերության բոլոր երկրները, երկրների իշխաններին, որ ուր էլ լինեն հրեաները՝ թե գյուղերում, թե քաղաքներում, բոլորը պետք է թողնեն հրեության կրոնը և ընդունեն մահմեդականությունը: Ովքեր կամավոր հնազանդվեն, լավ, իսկ ովքեր ընդդիմանան, այդպիսիներին իշխանները բռնությամբ ու տանջանքներով բերեն անապատի պիղծ հավատին [մահմեդականության]։

Եվ երբ արքունական հրամանը հասավ տեղերում, անմիջապես ինչպես եղեգնուտում բորբոքված հուր, բոլոր հրեաներին հավաքեցին և ստիպում էին կատարել թագավորի ողջ հրամանը: Բոլոր հրեաները, որտեղ էլ գտնվեին, չէին կամենում ընդունել Մահմեդի կրոնը, այլ ոմանք կաշառքով, ոմանք փախուստով, ոմանք էլ այլ հնարներով դուրս էին պրծնում: Իսկ նրանք, որոնք հնարք չէին գտնում, ակամա, առերես կեղծավորությամբ ընդունում էին մահմեդականությունը. և թեպետ պարսիկների աչքում ձևանում էին, թե մահմեդական են, բայց այդպես չէին, այլ բոլորը ծածուկ հրեական կրոնն էին պաշտում։

Հրեա ժողովրդից նրանք, որ պարսից ամեն քաղաքներում բնակվում էին, անել վիճակում գտնվելու ակամա, առերես ընդունեցին մահմեդականությունը, սրանք են. նրանք, որ բնակվում են ՔաշաԱնում, Ղումում, Թավրիզում, Արդաբիլում, Ղազբինում, Լոռում, Շիրազում, Բանդարիքում: Իսկ նրանք, որոնք կաշառքով, փախուստով կամ հայտնի դիմադրելով չընդունեցին պարսից կրոնը, նրանք են, որ բնակվում են գուրբաքենում, խունսարում, Բանդարում, Շուշտարում, Համադանում, Եղդում, Քիրմանում, Խորասածոում, Ղումավանդում, Աստապատում, գիլանիերկրում, Ֆահլապատի գյուղերում։

Իսկ ֆահրապատ քաղաքում բնակված հրեաները բացահայտ կերպով ընդդիմացան արքունական հրամանին և չընդունեցին մահմեդական կրոնը, և նրանց վերակացու իշխանը, որի անունն էր Միրզա Սադըղ, երբ լսեց, թե Սպահա քաղաքում բնակվող հրեաները ընդունել են տվել մահմեդականությունը, ինքն էլ սկսեց ձեռք գցել Ֆահրապատ քաղաքում բնակվող հրեաների և բռնությամբ մահմեդականացնելը Իշխանը այս արել էր մինչև թագավորի հրովարտակի գալը. իսկ հրեաները նեղված նրա բռնությունից, իշխանի երեսին ասացին, թե՝ «թագավորի կողմից քեզ չի հրամայված այդպիսի բան, ինչու՞ ես անտեղի տանջում մեզ։ Այս խոսքի վրա իշխանը բռնությունը մասամբ թուլացրեց, բայց իր սրտում խիստ ոխ պահեց և համբերեց, մինչև արքունական հրովարտակ եկավ։ Դրանից հետո իշխանը կանչեց հրեաներին և ասաց, «Էլ ինչ ունեք ասելու, քանի որ ահա թագավորի հրաման հրովարտակը։ Արդ՝ եկեք կատարեք թագավորի հրամանը և ընդունեք մահմեդական կրոնը»։

Իսկ հրեաները հայտնի ու համարձակ ընդդիմացան՝ ասելով. «Մահմեդի կրոնը չենք ընդունում և մեր հայրենի կրոնը չենք թողնում, իսկ դու ինչ կամենում ես, արա մեր նկատմամբ»։

Իսկ իշխանը շատ չարչարանքների ենթարկեց նրանց։ Բազմաթիվ անգամ կախաղանից կախած բրածեծում էր նրանց այնքան, մինչև որ անշնչանում էին, բազմաթիվ անգամ լճի ջրում հեղձամղձուկ անելով հանում էր ու նորից բրածեծում։ Նաև զորականներ ուղարկում նրանց տները նրանց ունեցվածքն ավարելու և նրանց կանանց խայտառակելու համար, որ չափազանց անպատկառորեն արին այս գործը հրեաների կանանց, ուստրերի ու դուստրերի հետ։ Եվ այս հրեաները հարուստ, ունևոր էին, որոնցից շատերը շուկայում խանութներ ունեին, որ է դուքան, որտեղ վաճառում էին թակագին կերպասներ ու արծաթեղեն անոթներ, որոնց համար իշխանը հրամայեց մահմեդականներին, որ հրեաների խանութների ամեն ինչ ավարի ենթարկեն, որ և իսկույն կողոպտեցին։ Եվ խանութների ապրանքները ոչ թե չափավոր էին, այլ՝ շատ:

Իսկ հրեա տղամարդկանցից կալանավորել էին ավելի քան հարյուր հոգի, որոնց բոլորի պարանոցներին երկաթյա ծանր ու երկայն շղթա էին գցել և բոլորին այդ շղթայով շարան-շարան կապել էին միմյանց հետևից, որովհետև շղթան մեկ էր, և միշտ բերում էին իշխանի դուռը դատելու և տանում էին բանտը պահելու համար։

Այս գործը երկարեց մինչև երեք-չորս ամիս, և այն բազմաթիվ չարչարանքներից, որոնց իշխանը ենթարկեց հրեաներին ինքն էլ ձանձրացավ։ Ապա նրանց հրամայեց, թե՝ «Որովհետև չեք կամենում թողնել հրեությունը, ձեզ վրա երևացող նշան փակցրեք, որով ամեն տեսնող ճանաչի ձեզ, թե հրեա եք»։ Հրեաները այս հրամանը ընդունեցին մեծ հոժարությամբ։ Իսկ իշխանը նրանց ծաղրուծանակելու համար հրամայեց մի լարանի վրա շարել պղնձե բոժոժներ, պղնձի ու երկաթի կտորներ, ջշխմիկ փարչի ու պուտուկի կանթեր և կախել բոլոր հրեա տղամարդկանց պարանոցից, որպեսզի հրեաները այդպիսի նշանով շրջեն փողոցներում։ Իսկ այն հրեաները, որ չունենան այդ նշանը, ենթարկվեն ծեծի, բանտի, տուգանքի։ Հրեաները ընդունեցին այս հրամանը, բոլորը իրենց պարանոցներից կախեցին իշխանի ասած (վզնոցը) և այդպես շրջում Էին ամենուրեք։

Ուրիշ շատ տանջանքներ ու նեղություններ էլ կրեցին հրեաները, այնքան, մինչև որ նրանց տանջող պարսիկները ձանձրացան նրանց նեղելուց և ետ կանգնեցին, թողին հրեաներին չարչարելը։ Եվ նրանք այսպես ազատվեցին պարսիկների ձեռքից և տակավին իրենց հրեական հավատին են, իսկ ապագան աստծուն Է իմանալի, որին փառք հավիտյանս, հավիտենից․ ամեն։