ԳԼՈՒԽ ԼԸ
ԱՆՎԱՆԻ ՎԱՐԱԳ ԱՆՎԱՆվԱԾ ՎԱՆԹԸ ԿՈՂՈՊՏԵԼՈՒ, ԱՎԱԳ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԸ ԽՈՇԱԲԻ[1] ԲԵՐԴԸ ՏԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆՏԵՂԻՑ ՎԱՆ ՔԱՂԱՔ ԴԱՐՁՆԵԼՈԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆՆ ՈԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Լինում Էր, որ ճամփորդ քարավանները Վանից գնում էին Թավրիզ, Թավըիզից՝ Վան։ Խոշաբի բերդի տերը, որ Սուլեյման բեկ էր կոչվում, քարավանների բեռները բռնությամբ բանում էր, ինչ բան որ հավանում էր, չնչին գին էր շպրտում տիրոջը և ապրանքը կորզելով տիրոջից, սեփականում էր՝ պատճառաբանելով, թե գնեցին։

Նաև այս ժամանակ Վան քաղաքի իշխանն ու հրամայողը մի ավելի մեծ իշխան էր, որին կոչում էին Հուսեյին աղա. սա նույն Վան քաղաքից էր։ Սրա մոտ գնացին այն մարդիկ, որոնց ունեցվածքն ու ապրանքները հափշտակել էր Սուլեյման բեկը, և շատ ամբաստանություններ արին Սուլեյման բեկի դեմ։ Իսկ Հուսեյին աղան Սուլեյման բեկի արարքի մասին հայտնեց Կոստանդնուպոլիս թագավորի արքունիք։ Ուստից թագավորից հրաման տրվեց Հուսեյին աղային Սուլեյման բեկի մասին, որ առած իրերը վերադարձնի տերերին։ Բայց Սուլեյման բեկը չվերադարձրեց, ուստի Հուսեյին աղան առավ Վանի ամբողջ զորքը, նաև հավաքեց մարերի շրջակա բոլոր իշխաններին, որոնց Հետ էր նաև մարերի մեծ իշխան Եզղիշերը՝ Ջուլեմերիկի, Շատախի և այլ բազմաթիվ գավառների, բերդերի տերը: Սրանց Հետ գնաց նստեց Խոշաբի բերդի շուրջը, որտեղ ամրացել էր, նստել էր Սուլեյման Բեկը։ Երեք ամիս նստած մնացին և ամբողջ երկիրը ավերեցին, ուստի Սուլեյման Բեկը անճարության ու տարակուսանքի մեջ ընկնելով անելանելիության մասնվեց։ Ոսկու և արծաթի շատ կաշառք տվեց Եղգիշեր մեծ պարոնին է որ գուցե Հուսեյին աղային և մյուս ամենքին առնի հեռանա։ Եվ գործն այդպես էլ ավարտվեց, որովհետև Սուլեյման բեկից մեծ հարստություն առան և հեռացան, ցրվեցին յուրաքանչյուրը իր տեղը։

Նրանց գնալուց հետո, երբ քիչ օրեր անցան, այդ ժամանակ Սուլեյման բեկի մոտ եկավ մի գոռոզ, արյունարբու, արյունահեղ, պատերազմում հաղթող, առաջամարտիկ Չոմար անունով մարդ։ Սրան օսմանցիների խոնդկար թագավորը պարգևել էր փաշայության պատիվ ու իշխանություն և կրցքիդ։ Երիցս ուղարկել էր քաղաքներ ու երկրներ՝ նրանց իշխելու ըստ օսմանցիների օրենքների կարգի։ Սակայն սա գնացած տեղերում խիստ բռնությամբ ու անիրավությամբ էր վարել իշխանությունը՝ կեղեքելով, կողոպտելով, հափշտակելով և ամենքի հետ անիրավությամբ վարվելով՝ թե ազնվականների, թե ռամիկների։ Ուր էլ գնացել էր, ամենաեղերից անիրավության համրով ու ամբաստանություն էր հասել դատավորին ու վեզիրին, ուստի և քաղաքն երի փաշայությունից գցեցին, և եկավ թագավորի արքունիքը, այլևս նրան իշխանություն ու փաշայություն չտվին։ Այս բանը շատ ծանր ու դժնդակ թվաց Չոմարին, ուստի ապստամբվեց թագավորից, ելավ Կոստանդնուպոլսից, գնաց Սարս այի և Անկարայի կողմերը։ Սրան հարեցին սրիկա, ելուզակ մարզիկ, որոնք բոլորը գողեր, ավազակներ, աշխարհավեր մարզիկ էին և չարագործությամբ նման էին նրան։ Սրանց հետ (Չոմարը) բնակվում էր լեռներում, անշեն վայրերում և այդպես էր անցկացնում իր կյանքը

Երբ ցանկանում էր, նրանց հետ իջնում էր լեռներից, դարանամտում էր ճանապարհների վրա և երթևեկելով քարավանների վրա հարձակվելով, ոմանց կոտորում էր, ոմանց փախուստի մատնում և ոսկի, արծաթ և ուրիշ բաներ, ինչ կամենում էր, առնում, գնում էր։ Այս բանը անում էր ոչ թե հազվադեպ օրեր կամ ծածուկ, այլ բացարձակ, շատ օրեր և այնքան, մինչև որ ճանապարհների երթևեկությունը դադարեց։ Լուրը հասավ Կոստանդնուպոլիս թագավորին, ուստի թագավորից հրաման ելավ՝ զորապետ նշանակել և մեծ զորքով գնալ կռվել նրա դեմ ու սպանել։ Նշանակված զորապետը գնաց, կռվեց նրա դեմ, բայց չկարողացավ սպանել, և սակայն իր տեղից փախցրեց: Չոմարը ուր էլ գնում էր, նույն գործն էր անում, ուստի հրաման ելավ թագավորից բոլոր երկրների իշխաններին ու զորագլուխներին, որ ուր էլ Չոմարը գնա, այդ երկրի իշխաններն ու զորքը կռվեն Չոմարի դեմ և սպանեն։ Իսկ եթե այնպես լինի, որ մեկը բերի Չոմարի գլուխը, և նրա (սպանության) նշանը, մեծ պարգևներ ու մեծություն է առնելու թագավորից։

Եվ որովհետև (Չոմարի) աջ ձեռքի ճկույթը ձեռքի ափի մեջ անբաժանելի զոդված, կպած էր, սրա համար ասացին նշանը բերի։

Թագավորի այս հրամանի համար Չոմարը ուր էլ գնաց, երկրների բոլոր զորքերն ու իշխանները հալածական դարձրին Չոմարին։ Չոմարը հալածանքներից դադար առնելու տեղ չգտնելով, եկավ դիմեց Սուլեյման բեկին։ Նրա առյուծասիրտ քաջության և հաղթական ճակատամարտերի համար Սուլեյման բեկը ընդունեց նրան և ասաց. «Երկուսս եղբայրներ լինենք և պահենք մեր հայրենի իշխանությունը և միասին վայելենք»։

Դարձյալ մեկ այլ պատմություն, որ անհրաժեշտ է այս պատմության մեջ։

Վերոհիշյալ այն Հուսեյին աղան ինչ֊որ պատճառով սիրով ու միաբանությանբ այնպես կապվեց մարերի Եղդիշեր մեծ իշխանի հետ, որ իր եղբոր դուստրը կնության տվեց Եզդիշերի եղբորը, որի անունն էր Խոսրով փաշա։ Սրանք երկուսով՝ Եզդիշեր ու Հուսեյին աղաները սերտ սիրով միաբանվեցին, եղան խնամիներ ու բարեկամներ։

Մի այլ պատմություն ևս։ Այս Հուսեյին աղան այնքան շատ զորացավ ու մեծացավ Վան քաղաքի մեջ, որ սրա հրամանին էին ենթարկվում փաշան, ղադին [Ն 1], ենկիչար աղասին[Ն 2], ղուլար աղասին[Ն 3], իսկ այլ իշխաններ սրա ահից փախստական դարձան։

Նաև այնպիսի մի բան պատահեց։ Ինչպես օսմանցիների սովորությունն է, հին փաշային հանելուց հետո սրա տեղը թագավորի արքունիքից նոր փաշա են ուղարկում։ Այսպես էլ Վան քաղաքի հին փաշային հանեցին և թագավորի արքունիքից Վան ուղարկեցին նոր փաշայի փոխանորդին։ Հուսեյին աղան և հին փաշան միաբանվեցին և չընդունեցին եկած նոր փաշայի փոխանորդին, այլ ետ դարձրին Կոստանդնուպոլիոս։ Իսկ Վան քաղաքի իշխանները, որոնք նեղված էին Հուսեյին աղայից, նրանից գաղտնի ու ծածուկ ամբաստանության շատ բաներ գրեցին նրա մասին և ուղարկեցին Մուսալիմի հետ ետ ուղարկեցին թագավորի արքունիքը։

Քիչ օրեր անց թագավորի արքունիքից Վան քաղաք եկավ Սինան անունով մի ոմն իշխան ենիչերի աղասի, մտավ բերդը և տիրեց վերին բերդը և բոլոր ենիչերիներին։ Քիչ օրեր հետո այս նոր եկած Սինան աղան, որ ենիչերի աղասի էր, սկսեց վերին բերդից թնդանոթով արկակոծել փաշայի ապարանքը, ասելով, թե՝ «Թագավորից քո վրա հրաման կա՝ գնալ, ուստի պիտի ելնես, գնաս քաղաքից»։ Նաև արկակոծում էր Հուսեյին աղայի տունը և պատգամ էր ուղարկում նրան, թե՝ «Մի պահիր փաշային, այլ ուղարկիր»։ Իսկ Հուսեյին աղան ու փաշան, երկյուղելով թնդանոթից, ելան, գնացին ներքին բերդի հյուսիսային կողմը Թավրիզի դարպասին մոտիկ և մտան այն տեղը, որ կոչում են Պալթի տներ, և այնտեղ ամրացան, որպեսզի արկը, որ գալիս է վերին բերդից, այդ տեղին չկպչի, որովհետև լեռան ժայռը վերևից հովանի է նրա վրա։ Իսկ Վանի ենիչերիները թեպետև թշնամանք ունեին Հուսեյին աղայի դեմ և ատում էին նրան, բայց որովհետև խիստ վախենում էին նրանից, ուստի նրանք ևս հավաքվեցին այնտեղ Հուսեյին աղայի մոտ։

Իսկ ենիչերի աղասին մարդիկ ուղարկեց Խոշաբի բերդը և Սուլեյման բեկին հայտնեց թագավորից եկած հրամանի, Հուսեյին աղայի և փաշայի թաքնվելու մասին։ Իսկ Սուլեյման բեկը, քանի որ անցել Էր քենը և վրեժխնդրության ծարավը, մեծ տենչանքով ցանկանում Էր այդպիսի լուր լսել։ Չդանդաղեց, այլ ինքը կտրուկ վեր կացավ մեծ զորքով, իր հետ առնելով նաև վերևում հիշատակված Չոմարին գնացինք հասան Վան քաղաքը և քաղաքի շրջակա գյուղերում այստեղ֊այնտեղ մշտապես շրջում Էին, որ գուցե ձեռք գցեն Հուսեյին աղային։ Նրանք շրջելով գնացին Արջակ գյուղը և այնտեղից Խառակոնիս գյուղը, որ պատկանում Էր Հուսեյին աղային։ Հուսեյին աղայի դեմ քինախնդրության համար Սուլեյման բեկը գյուղի տանուտերին ձողի վրա հանելով սպանեց։

Այնտեղից Սուլեյման բեկն ու Չոմարը իրենց ղորքով ելան, գնացին Վարագա վանքը և այն, ինչ առաջ լսել էին Վարագի մեծահանդես միաբանությունից, այժմ աչքերով ամենը տեսան, մտքով զննեցին և մտածեցիին, թե այս վանքը ունի երկար Ժամանակ մթերված ինչք ու հարստություն, պղնձյա, արծաթյա, ոսկյա սպասքներ. արդ՝ ժամանակդ է, որ մենք ամբողջը գրավենք։ Այս նկատառումով հանկարծակի վանքի բոլոր բնակի չներին բռնեցին, կապեցիմ և պահում էին կալանքի մեջ. մեկ-մեկ բերում էին իրենց առջև, հարցնում էին վանքի ունեցվածքի մասին և նրանցից պահանջում էին։ Իսկ նրանք ինչ որ հայտնի էր, ցույց էին տալիս, այլ իրերի մասին ասում էին, թե բոլորը քաղաք են տարել և այնտեղ են պահում, որովհետև ավազակների ահուդողից այստեղ չեն թողնում։

Իսկ վանքի բնակիչներից թեպետ ոմանց ավելի, ոմանց պակաս չարչրեցին, բայց նրանց բոլորին թողին, իսկ նրանցից ով փախչելու հնար գտավ, անդարձ փախավ։

Բայց վանքի միաբաններից երեք ծեր աբեղան եր, որոնց անուններն են տեր Հովհաննես, տեր Սահակ, տեր Մովսես, բռնեցին և պահում էին կապանքներում, այն էլ մեծ զգուշությամր։ Սրանց ասում էին. «Վանքի այլ բնակիչներ ավելի փոքր են, տեղյակ չեն վանքի թաքստոցներին. սրանք հնօրյա են և ծեր, սրանք ամեն ինչից տեղյակ են։ Առաջ բերին, նախ համոզկեր խոսքերով, ապա սպառնալիքներով պահանջում էին ցույց տալ իրենց վանքի թաքստոցները: Իսկ աբեղաները ասում էին, որ իրենք բնավ տեղյակ չեն այն բաներից, որոնց մասին խոսվում է։ Քանզի իրենց կամքով ու սրտի ցանկությամբ հանձն առան մահն ու մեռնելը, քան թե ցույց տալը։

Բազմաթիվ հարց ու պատասխանից հետո սկսեցին նրանց չարչարել։ Նախ՝ ոտքերից կախեցին նրանց և բրերով խստագույնս ծեծեցին չափազանց անխղճորեն ու անչափ։ Ապա յուրաքանչյուր աբեղայի երկու ձեռքերը տարան հետևը, ապա ձեռքերի երկու բութ մատներր կապեցին իրար վրա, պարանը գցեցին նրանց երկու ձեռքերի միջև, ապա բարձր տեղից կախեցին նրանց։ Բերին ծանր քարեր դրին նրանց թիկունքներին։ Այդպես թողին կախաղանի վրա, որ մնացին մինչև երեկո. նրանց երկու ձեռքերի հոդերը խախտվեցին, իսկ աբեղաները ողբալով աղաղակում էին, թե չենք իմանում ձեր պահանջածի տեղը, բայց անօրենները չէին լսում։

Սրանից հետո աբեղաների գլուխները պարանից օղակ հագցրին, որն այսպես էր։ Կանթեղի պարանը, որ բարակ է ու ամուր, օղակի ձևով կապեցին և անցկացրին աբեղաների գլուխները, օղի մեշ փայտ մտցրին և սկսեցին փայտը ոլորել, պարանը մանվեց ու ոլորվեց սաստիկ ամրությամբ և թաղվեց աբեղաների գլուխների մորթու և մսի մեջ, իբրև մամուլի մեշ պնդվեցին ու սեղմվեցին նրանց գլուխները. բոլոր մսերը, մորթիները, գլուխների ու պարանոցների երակները այտուցվեցին, դարձան կարմիր, և նրանց երկուսի աչքերը կարծես դուրս պետք է թռչեին կապիճներից, իսկ աբեղաները անշնչացած, ուշագնաց իբրև մեռած ընկան gետին։

Ապա բերին բարակ ու պինդ պարան, կապեցին աբեղաների աճուկներից և քաշելով վեր յուրաքանչյուրին կախեցին բարձր տեղից, իսկ նրանց շուրջը բոլորված անօրենները և սրանց զորքը հայհոյում, թքում, ծաղրում էին՝ ասելով. «Այդքան չարչարանքներ եք կրում, ինչո՞ւ ցույց չեք տալիս վանքի թաքստոցները»։ Բայց աբեղաները ցույց չէին տալիս, որովհետև մահ էին հանձն առել:

Սրանից հետո Չոմարը ինքը եկավ, բաց արեց աբեղաների ամոթույքները, շոր գցեց նրանց առնանդամների վրա ինքը առավ դրանք իր բերանը և ատամներով ծամում էր։ Դրանից աբեղաները սարսափելի տառապեցին և անշնչացած ընկան իբրև մեռելներ։

Արդ՝ այսքան սարսռելի տանջանքներ կրեցին խղճալի աբեղաները և գրեթե յուր աքանչյուր չարչարանքի ժամանակ առանձին-առանձին մեռնում ու կենդան անում էին, մանավանդ այս վերջին չարչարանքում, որ ահավոր սարսռելի տանջանք էր։ Եվ այս բազմաթիվ տանջանքներից ճնշված, մաշված, տկարացած մարմնով այնպես որ ուժ չունեին ոտքի վրա կանգնելու։

Այոքան չարչարանքները, որոնք անուն առ անուն հիշեցինք, երևացող ու բացահայտ էին, որոնք խոսքի շարադրության բերումով նկարագրեցինք, նրանք, որ ավելի փոքր էին, որ մենք թողեցինք, դու այն քո մտքով պատկերացրու. և այս ամենը հնարելով գործադրում էր անիծված, անխիղճ, անաստված ու մարդադեմ գազան այն Չոմարը։

Այսքան տառապանքներից ու նեղություններից հետո, երբ Չոմարը տեսավ, թե աբեղաները թաքստոցները ցույց չեն տալիս ինքը վեր կացավ որոնելու վանքի թաքստոցները։ Քանզի իր ձեռքը առավ մի գործիք, որ քլունգն է, և սկսեց շրջել վանքի եկեղեցիների մեջ, տներում և ամեն տեղերում։ Կանգնում ու նայում էր, դիտում զննում էր ամեն տեղ, ապա որտեղ որ կասկածում էր, թե նմանվում է թաքստոցի, այն քլունգով, որ բռնել էր ձեռքում, թակում էր տեղը։ Այսպես շրջելով եկան, մտան եկեղեցիներից մեկը, և երբ զարկեց կասկածելի տեղին, անմիջապես լսվեց թնդյունի ձայնը, ուստի անմիջապես քանդեցին այդ տեղը և գտան պղնձեղենով լիքը մի հոր, որովհետև վանքի բոլոր պղնձյա ամանները լցրել էին այնտեղ, թաքցրել։ Դրանք բոլորը դուրս բերին և հավաքեցին մի տեղում։ Եվ երբ սրանք գտան, ավելի դրդվեցին՝ կարծելով, որ այսպիսիք շատ կան և խիստ որոնումով սկսեցին թակել բոլոր տեղերը։ Այնտեղից գնացին մի այլ եկեղեցի և բախելիս տեղը թնդաց, անմիջապես քանդեցին և գտան մի դատարկ թաքստոց, ոչինչ չկար այնտեղ։

Այս թողին, գնացին մի այլ եկեղեցի և բախելիս հանդիպեց տեղը, որտեղ էր մեծ թաքստոցը. այստեղ պահված էին Ավագ սուրբ նշանը և եկեղեցիների բոլոր անոթները։ Անմիջապես քանդեցին և գտան թաքստոցի դուռը, մտան ներս, տեսան, որ հարստությամբ լիքն է՝ Ավագ սուրբ նշանը բազմաթիվ կերպասներով պատված և գեղեցկաշեն արկղի մեջ դրված և բազմեցրած բոլոր անոթների վրա․ որը [Սուրբ նշանը] Սուլեյման բեկը ինքը գիրկն առած բերեց դուրս։ Ապա դուրս բերին այլ անոթներ ևս՝ բազմաթիվ արծաթեղեններ, սկիհներ, խաչեր և մի մարդաչափ խաչ, որի կշիռն էր մի խոնդկարի [թագավորական] լիտր[Ն 4] և վրան գրված ուներ «Դավթի խաչ» և բազմաթիվ ոսկետուփ ու արծաթապատ ավետարաններ և այլ գրքեր, արծաթեղեններ, քշոցներ, բուրվառներ, կանթեղներ, թանկագին կտորից մեծագին շուրջառներ, վարագույրներ, բեմի ծածկոցներ և այլ բազմաթիվ սպասքներ, որոնք այնտեղ էին պահել։ Բոլորը հանին, բերեցին դուրս։ Ինչ որ արծաթյա իրեր էին, դրին սնդուկի մեջ, ինչ որ պղնձյա էին, ջարդեցին։ Նաև, էլ ինչ-որ գտան բարձին ձիերին, նաև Սուրբ նշանը իր զարդերով։ Բռնված մի քահանա բերին և նշանակեցին, որ գնա Սուրբ նշանի հետ սրան սպասավորելու համար։ Թե Սուլեյման բեկը, թե Չոմարը իրենց զորքերով այդ ամենը առած՝ գնացին հասան Խոշաբ։

Արդ՝ Վարագա բոլոր անոթները և ինչքերը այդ ձևով գնացին Խոշաբ, երբ մեր 1100 [1651] թվականն էր։

Իսկ երեք աբեղաները, որոնք այնքան տառապեցին, թեպետ մի տարի քաշ տալով ապրեցին, բայց (ապրում էին) իբրև մեռած զեռուն, որովհետև ճլերքամահ կյանքով էին մնում և մահ էին տենչում, որը մի տարի հետո վրա հասավ նրանց. մահը հանգստացրեց նրանց իրենց տառապանքներից։

Նշումներ
  1. Հոգևոր դատավորը։
  2. Ենիչերիների պետը։
  3. Հավատարիմ ծառաներից կազմված զորքի հրամանատարը։
  4. Լիտրը հավասար է 12 ֆունտի, մոտ 5 կգ։
Ծանոթագրություններ
  1. Խոշաբը բերդաքաղաք է Վանից հարավ-արևելք 35 կմ վրա։ Շինված է Խոչաբ գետի եզերքներին։