ԳԼՈՒԽ Խ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՊԻՂԾ ՉՈՄԱՐԻ ՍԱՏԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Երբ Սուլեյման բեկն ու Չոմարը ավարելով կողոպտեցին Վարագա վանքը և առան, գնացին Խոշար, այնտեղ մնացին մինչև հայտնության հիսնակը[Ն 1], ապա լրտեսները եկան նրանց պատմեցին, թե ահա Հուսեյին աղան այսինչ օրը ելնում է Ջուլամերկից և գնում է Խոնդկար թագավորի մոտ։ Հայնժամ Սուլեյման բեկի կամքով ու խորհրդակցությամբ Չոմարը առնելով հարյուր մարդ՝ գնաց Բերկրիի ու Արճեշի վրա Հուսեյին աղայի ճանաւղարհը պահելու, թե գուցե սպանի նրան։

Իսկ թագավորի այս հրամանը, որ վաղ ժամանակից Չոմարի մասին եղել էր, թե Չոմարը որ երկրում էլ երևա, զորապետները իրենց զորքերով կռվեն նրա դեմ և սպանեն, ուստի Կարինի փաշան, երբ լսեց Չոմարի գալու մասին, մի ոմն իշխանի չորս հարյուր մարդով ուղարկեց Չոմարի հետևից։ Սրանք եկան Չոմարին հանդիպեցին Կեղի[1] գավառում, որտեղ և մարտնչելով կռվեցին Չոմարի դեմ և նրան հաղթեցին, քանզի Չոմարի զորքը կազմված էր հարյուր մարդուց, իսկ նրանց չորս հարյուր էր։ Ուստի Չոմարի զորքից ոմանց սպանեցին, ոմանց փախցրին, իսկ ինքը Չոմարը միայն ութ մարդով ելավ ինչ-որ կողմ ու ազատվեց նրանցից։ Կամեցավ ետ դառնալ, գնալ Խոշաբ Սուլեյման բեկի մոտ։ Ճանապարհ ընկավ, եկավ հասավ Ոստանի կապանը[2]։

Իսկ Ոստանի հարկ առնողը, որ ճանապարհը պաՀում է և տուրքը առնում ճանապարհորդներից, հեռվից տեսավ Չոմարին և իմացավ, որ Չոմարն է, ինքը աճապարանքով դաշույնը իրենից հեռու գցեց և սկսեց այստեղայնտեղ որոնել, շրջել։ Այս արեց այն պատրվակով, որպեսզի չգիտենան, որ ինքը Ոստանցի է և սպանեն։ Բայց և Չոմարն էլ հեռվից տեսավ այդ մարդուն և իր մարդկանց ասաց. «Թե մեզ որևէ վնաս հասնի այս մարդուց կհասնի, ուստի երբ հասնեք նրա մոտ, սպանեք նրան և մի թողնեք»։ Չոմարն ու իր մարդիկ եկան հասան այդ մարդուն, հարցրին նրան, թե ինչի համար է շրջում, իսկ նա խաբեց նրանց և ասաց. «Ճանապարհորդ եմ, այստեղ եկա, կորցրի իմ դաշույնը, այժմ շրջելով որոնում եմ, որ գուցե գտնեմ այն»։ Եվ մարդուց այս լսելով՝ իրենք սկսեցին նույնպես որոնել ճշմարտությունը իմանալու համար։ Փոքր-ինչ այստեղ֊այնտեղ շրջելով դաշույնը գտան, և դրանով համարեցին, թե իրոք ճանապարհորդ է մարդը, ուստի չսպանեցին, այլ թողին, որ գնա։ Քանի որ այդ մարդը հմուտ էր վայրերին, նախքան Չոմարի կապանն անցնելը մի թաքուն ձորակով հապճեպ հասավ գյուղը և զորականներին ասաց, թե ահա Չոմարը եկել է կապանը։ Այս լուրը անմիջապես տարածվեց բոլոր զորականների մեջ, որոնք բոլորը կրակի նման ձիարշավ ընթացքով գնացին՝ ոմանք դեպի կապանը, իսկ ոմանք էլ դեպի վերին ճանապարհը, երկու ճանապարհն էլ բռնեցին։ Իսկ Չոմարը ոչ թե գնաց վերին ճանապարհով, այլ կապանի ճանապարհով եկավ մտավ կապանը, որով կամենում էր անցնել։

Այս կապանը հետնյալ ձևով էր, շատ բարձր քարաժայռ էր, քարաժայռի ներքև ծովն է ծովացած անհուն խորությամբ, որ միայն աստծուն է հայտնի նրա խորության որքանությունը։ Բայց շատ հին ու վաղեմի ժամանակներից քարաժայռի կուրծքը իմաստաթյամբ և ծանր աշխատանքով, քարհատ արհեստավորներով քարը կտրել են և ճանապարհ են արել, որով ուղևորներ են դնում, բայց ոչ թե լայն, այլ այնքան միայն, որ մի գրաստ կարող է գնալ, ոչ թե երկու

Իսկ Չոմարը, որ կապանի ճանապարհը մտած գնում էր, չգիտեր, որ այնտեղ մարդիկ են հավաքված իր համար և պահում են կապանի բերանը, ուստի անհոգ գնում էր։ Երբ ասավ կապանի այս կողմի եզրը, իմացավ այդ, անասելի վտանգի ահ ու սարսափով բռնվեց, որովհետև առաջ՝ ընդդեմ նրանց գնալ, վախենում էր, թե գուցե հրացանով խփեն, սպանեն, ետ դառնալ, որտեղով եկել էր, չէր կարող, քանզի տեղը չափազանց նեղ էր. ուստի բոլոր կողմերից անել վիճակում մնաց։ Չոմարը նայելով տեսնում է իրեն մոտիկ փոքր ինչ զառիվայր տեղ, իսկ քարերի հոսքը իջնելով մի նեղ ձորակ հասնում է ծովեզրը։ Թեպետ դժվարին էր, այլ սպանման երկյուղից Չոմարը իջավ ձիուց ցած, բռնեց սանձը և նրանով ինքն ու ձին իջան ծովեզր․ ապա հեծավ ձին, բռնեց երիվարի սանձը, ամենաքաջ պատրաստակամությամբ իրեն հավաքեց և երիվարը քշեց ծովի մեջ։ Երբ երիվարը քշեց ծովը, սկզբում խորասուզվեց, գրեթե հասավ ծովի, հատակը, քանզի երկար ժամանակ անհայտացավ, չերևաց։ Եվ երբ անցավ որոշ պահ, այն մարդիկ, որոնք կապանի բերանն էին պահում, տեսան, որ հեռու տեղում ելան ջրի երեսը երիվարն ու Չոմարը, և այնքան հեռու տեղ դուրս եկան և երևացին, որ հրացանի գնդակը չէր հասնի, քանի որ կամեցան կրակել և սպանել նրան։ Եվ որովհետև գնդակը չէր հասնի, ուստի չկրակեցին։ Եվ շատ գովեստների արժանի այն երիվարն էր, որ վերցրած իրեն նստածին տանում էր ոչ թե իրրև ցամաքային կենդանի, այլ իբրև ջրային կենդանի դնում էր լողալով, շնչում էր, փնչում էր, փռնգտում էր, ծովի ջրերի անհաշիվ խորությունը շարժելով կտրում Էր և գնում լողալով։ Գնաց, հասավ ծովեզրը և ելավ ցամաք Ոստանի կողմում։

Երբ Չոմարը ցամաք ելավ, չգիտեր սահմաններն ու ճանապարհները, կամ վայրի ցամաքային ու տղմային տեղերը, ուստի տագնապալից երկյուղի պատճառով երիվարը ուղիղ քշեց իր դիմացի կողմը և գնում էր [կարծես] ոչ թե գետնի վրայով, այլ օդով։ Գնալով հանդիպեց շատ խիստ տղմուտ տեղի, որը շատ լայն էր ու խոր։ Նաև Չոմարը ինքը գիտեր ու տեսնում էլ էր, որ գավառի զորքերի բազմությունը գրոհ տալով, ընթանալով հետամտում են իրեն։ Եթե դառնա, գնա ցամաքային վայրով, վախենում է ընկնի նրանց ձեռքը, ուստի անմիջապես մտրակեց երիվարը, քշեց տղմի մեջ։ Թեպետ քիչ տեղ գնաց, բայց տղմի շատությունը արգելեց նրան իր մեջ շատ ժամեր։ Մեծ ջանքով ու չարչարանքով, այստեղ֊այնտեղ տանել֊բերելով հազիվ երիվարը տղմից դուրս եկավ և իր հետ հանեց Չոմարին։ Երբ Չոմարը տղմից ելավ, երկրորդ անգամ երիվարը քշեց իր դիմացի կողմը փախչելու համար, բայց, ինչպես ասացինք, անտեղյակ էր վայրի որպիսությանը, չգնաց ճանապարհի ու կամուրջ կողմը, որ հենց մոտ էր, նաև ստույգ կազատվեր, եթե գնացած լիներ, այլ գնաց իր դիմացի կողմը։ Գնալով հանդիպեց Շամիրամի առվին, որից անցնելը անհնար էր, բացի կամուրջից, քանի որ (առուն) լայն էր ու խոր և երկու կողմերից թմբերը բարձր, որից մարդ ու ձի չեն կարող իջնել ու ելնել։ Այս առվի եզրով Չոմարը որոշ չափով գնաց զաոիվեր և ետ դարձավ եկավ Կեմ կոչված գյուղը։

Մինչդեռ այս բոլոր փորձություններն էին անցնում Չոմարի գլխով, երկրի զորքը գրոհ տալով կրակ կտրած ընթանում էր Չոմարի հետևից։ Եկան հասան Շամիրամի առուն և հապճեպով բոներին կամրջի անցքը, քանզի վայրին լավ ծանոթ էին։ Նրանցից (զորականներից) ոմանք եկան Կեմ գյուղը և այնտեղ գտան Չոմարին, որ էկել էր ձիուց և դաշտում ինչ֊որ տեղ թաքնվել էր։ Նրանք շրշապատելով պաշարերին Տոմարին, որը իր հետ ուներ չորս հատ թափանչա հրացան, որոնք ուղղեց կրակելու, բայց չբացվեցին, քանզի վառոդը թրջված էր ծովի ջրի ու տղմի մեջ։ Մնացել էր մտահոգության մեջ, որովհետև քաջությունը լքել էր նրան։ իսկ երկրի զորքը շրջապատել էր նրան։ Նրանցից մեկը, որի անունն էր Շեխուբեկ, քաջությամբ աճապարեց և հրացանը ուղղեց Չոմարին, ձգելով խփեց գլխին և այնտեղ սատկեցրեր չար ու անիծյալ այն Չոմարին։ Նույն ժամին կտրեցին գլուխն ու աջ ձեռքը, առան և ձին, տարան իրենց Եզդիշեր իշխանի մոտ։ Եզդիշերը ձին պահեց իր մոտ, իսկ Չոմարի գլուխն ու աջ ձեռքը նշանով ուղարկեց Կոստանդնուպոլիս թագավորին։ Թագավորը տեսնելով գլուխը և լսելով սպանման հանգամանքների մասին դրա համար ուրախացավ, շատ թանկագին պարգևներ պարգևեց Եղգիշերին և նաև Սղերթի երկիրը[3] հանձնեց նրա խնամքին, որ արդեն իսկ եզգիշերը տիրում է Սղերթի երկրին և որքան ինքը կենդանի է, կտիրի։

Բայց պատմողներից ասացին, թե Չոմարը մի տիկ գինի էր կապել ձիու փորին, երբ քշեց ծովի ու տղմի մեջ։ Նաև ձիու տապճակը Չոմարը միշտ ձիու վրա էր պահում, ուր էլ գնում էր։ Երբ ձին քշեց ծովի ու տղմի մեջ, տապճակը ձիու վրա էր և բամբակը, որ տապճակի մեջ դրել ու կարել էին, ասածին, թե երեք լիար էր։ Իսկ ձին հսկայաձև էր, բարձրահասակ, զորեղ, լայնալանջ, երկայն ավիղ, կապտագույն, գեղեցկատես, սիգդաճեմ. մարդու նման որոշում էր ժամանակն ու դիպվածը և ճանաչում իր տիրոջը։ Այժմ Եղգիշեր իշխանի մոտ է, նրանից հինդ քուռակ են ստացել։

Արդ՝ պիղծ Չոմարի սատակումը այսպես եղավ, ինչպես որ պատմեցինք։ ժամանակն է, որ այսուհետև պատմենք Սուլեյման բեկի սատակման և Սուրբ նշանի Վան քաղաք վերադարձի մասին, քանզի մեր պատմությունը Սուրբ նշանի մասին է և ոչ թե անօրեն մարդկանց։

Նշումներ
  1. Հիսնակ կամ հիսունք՝ զատկից մինչև Հոգեգալստյան տոնը, որ կազմում է Հիսուն օր։
Ծանոթագրություններ
  1. Կեղի գավառը պատմական Հայաստանի Խորձյան գավառն է, որ գտնվում է Չորրորդ Հայքում և այժմ կոչվում է Քղի։
  2. Ոստան անունով բնակավայրեր շատ են եղել Հայաստանում (Արտաշատ, Դվին, Վաղարշապատ)։ Ոստաններ եղել են նաև Արևմտյան Հայաստանում. Ոստան Ռշտունյաց, Ոստան Վասպուրականի, Ոստան Արծրունյաց, և այլն: Այստեղ խոսքը վերաբերում է Վանա լճի եզերքին գտնվող մի փոքրիկ ավանի, որ մեծանալով դարձավ քաղաք և կոչվեց Ռշտունյաց Ոստան: Այս քաղաքի շինարարությունը վերագրվում է Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորին։ Ծովի կողմից անհնար է բերդ մտնել։ Ճանապարհը ապառաժի կողի վրա փորված մի նեղ անցք է։ Այդ է, որ Դավրիժեցին կապ է կոչում, որ մենք կապով ենք արտահայտում։
  3. Սղերթը հնում կոչվել է Սերխեթք գավառ։ Աղձնիք նահանգի գավառներից է։ Աղձնիքը Մեծ Հայքի ամենահարավային նահանգն է։