Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԽԳ
Արդ՝ այն ժամանակ, երբ պարսից թագավորն էր մեծ, Աոաջին Շահ֊Աբաս կոչվածը, հանեց ջուղայեցի ժողովրդին հին Ջուղայից և նրանց քշեց տարավ Պարսկաստանի Սպահան քաղաքը։ Իսկ ջուղայեցի ժողովուրդը չկարողացավ իր ողջ ունեցվածքը վերցնել և իր հետ տանել, քանզի թագավորի հրամանը՝ ուղղված իշխաններին, շատ խիստ էր։ Նրանք սրով շտապեցնում էին նրանց հապճեպ ելնել տեղից ու գնալ, ուստի չկարողացան իրենց հետ վերցնել իրենց ունեցվածքը, այլ թաքցրին, պահեցին սենյակներում, հորերում, վիհերում և այլ պատշաճավոր տեղերում ու այդպես թողած գնացին։
Իսկ շրջակա գյուղերի ու գավառների բնակիչները, որոնք մոտ էին Հին Ջուղային, գիտեին պահուստների մասին, որ ջուղայեցիները արել էին, ուստի նրանք գալիս էին միշտ փնտրում, որոնում էին, պեղում էին հողն ու քարը հարստություն գտնելու համար, և շատերը շատ բան էին գտնում։
Այնպես եղավ, որ կրոնով մահմեդական Մեհրամ անունով գյուղից այլազգի մի մարդ եկավ Հին Ջուղա ինչք որոնելու։ Եկավ Վերին կաթան անվանված եկեղեցին․ այնտեղ որոնելիս ավագ խորանի արևելյան պատի մեջ գտավ մի խեցե աման, որի մեջ դրված էր մի փոքրիկ փայտե արկղ, որ է սնդուկ։ Երբ խեցե ամանի միջից հանեց փայտյա արկղը, իսկուկույն նրանից բուրեց շատ թանձր անուշահոտություն. սրանով իր հոգում այլազգի այդ մարդը զգաց, թե դրանք սրբերի նշխարներ են։ Արկղի մեջ կային մեծ ու փոքր ոսկորների կտորներ և դրանց հետ կար մի կտոր մագաղաթ, որի վրա ինչ-որ գիր էր գրված։ Այդ մարդը առավ արկղը ոսկորներով ու մագաղաթով տարավ իր տունը, որ տեսնի թե ինչ պիտի մտածի դրա մասին։ Նշխարները նրա տանը մնացին շատ օրեր։ Նրա հարստությունը սկսեց օրավոր նվազել, անասուններն ու կենդանիները սատկեցին, ամեն ինչ ջնջվեց, մինչև իսկ որդիներն էլ մեռան։ Մարդը հիշեց և իմացավ, թե այդ ինչ պատահեց իրեն, նշխարներից է, ուստի այնուհետև հանեց նշխարները իր տանից և տարավ մի բացօթյա վայրում քարակույտերի մեջ պահեց, որ գուցե թե տիրոջ ցասումը նրա տան վրայից վերանա, բայց չվերացավ։
Սրանից հետո այս այլազգի մարդը եկավ Սուրբ նախավկայի միաբանություն, որ գտնվում է Դարաշամբ գյուղում և այնտեղ Շմավոն անունով մի եպիսկոպոսի հայտնեց ամեն մի եղելություն։ Այս եպիսկոպոսը այդ այլազգի մարդուն վաղ ժամանակներից ծանոթ էր․ եպիսկոպոսը պատվիրեց դրանք բերել իր մոտ։ Եվ երբ այլազգին արկղը բերեց ու տվեց եպիսկոպոսին, բացելուն պես իսկույն անուշ հոտ բուրեց և լցրեց տունը։ Եպիսկոպոսը տեսավ մասունքները և առավ մագաղաթի կտորը ու կարդաց, մագաղաթի վրա գրված էր հետևյալը.
«Սա սուրբ Հովհաննես Կարապետի նշխարների մասն է, որ Գրիգոր Լուսավորիչը բերեց Հայաստան և դրեց Խրամ[1] քաղաքում․ հայոց 421 [972] թվականին բերին Ջուղա»: Այսքան խոսք էր գրված մագաղաթի վրա։ Շմավոն եպիսկոպոսը Սուրբ Հովհաննեսի նշխարների գյուտի համար գոհացավ աստծուց և լցվեց մեծ ուրախությամբ։ Այլաղգիի սիրտը գրավեց, նրան ինչք տվեց և նրանից նշխարները առավ․ մարդը գնաց իր տեղը։
Օրեր հետո այս բանը հայտնի եղավ Սպահան գնացած ջուղայեցի ժողովրդին, որի պետն ու գլխավորն էր խոջա Նազարը։ Ոչ միայն (հայտնի եղավ) ջուղայեցիներին, այլ նաև պարսից թագավորական իշխանության ներքո բնակվող բորր հայազգի քրիստոնյաներին։
Քանդի այս խոջա Նաղարը չափազանց հզոր էր ու նշանավոր, նաև սիրելի էր Շահ-Աբասին, ուստի խոջա նաղարը ջուղայեցիներից մի քանի մարդ ուղարկեց Շմավոն եպիսկոպոսի մոտ և նրանից խնդրեց նշխարների մի մասը, նաև սպառնալից ու ահաղդու խոսքեր։ Խոջա Նազարի կողմից ուղարկվածները եկան եպիսկոպոսից պահանջեցին նշխարների մասը։ Խոջա Նաղարի երկյուղից վախենալով եպիսկոպոսը չկարողացավ թաքցնել կամ գլուխը պրծացնել ջուղայեցիներից, մտածեց նրանց տալ նշխարները։ Բայց մասերից մեծ կտորը թաքուն պւսհեց իր մոտ, սա թիակի գլուխն էր, որ բոլոր ուսոսկորների տեղն է։ Իսկ մյուս մասունքները և գրված մագաղաթը դրին միևնույն արկղում և տվին ջուղայեցիներին, որոնք տարան Սպահան քաղաքը խոջա Նազարի մոտ։
Իսկ Շմավոն եպիսկոպոսը այն նշխարը պահեց իր մոտ մինչև այս ժամանակ, երբ մեր հայոց 1103 [1654] թվականն է, երբ մեծ վարդապետ Հակոբը, որ ջուղայեցի էր, նորոգում էր Սուրբ Ստեփանոս նախավկայի միևնույն վանքը։ Շատ ու անթիվ ծախսերով և ծանր աշխատանքով եկեղեցու հիմքից մինչև ավարտը կոփածո քարերով, նաև ողջ պարիսպը, սրա մեջ գտնված շենքերը, հիմքից ձեռնարկելով վերստին նորոգեց։
Շմավոն եպիսկոպոսը եկավ մեծ վարդապետ Հակոբի մոտ, նրան հայտնեց նշխարների մասին և ասաց, թե` «Կամենում եմ իմ հիշատակի համար խաչ շինել և այնտեղ հանգստանալու դնել այն նշխարը։ Իսկ վարդապետը ասաց եպիսկոպոսին, թե՝ «Կանոնների մեջ հրաման չկա սրբերի նշխարները խաչի մեջ դնելու, այլ պետք է դրվի ուրիշ արկղում»։ Ուստի նշխարների համար շինեցին աղյուսաձև արծաթյա այլ արկղ, ոսկեզօծեցին՝ թանկագին քարեր ընդելուզելով, այնտեղ դրին սուրբ Հովհաննես Կարապետի նշխարը և համառոտ խոսքով գրեցին այս բոլոր անցուդարձը և դրին Սուրբ նախավկայի նույն վանքում մյուս բազմաթիվ սրբությունների հետ, որոնք այնտեղ են գտնվում և բարեխոս են բոլոր քրիստոնյաների համար, մանավանդ պահապան ու պարծանք են հայոց աշխարհի համար: Սրանք կա տարում են ամեն կարգի բժշկություններ բոլոր նեղյալների համար, որոնք դիմում են նրանց. Սրանցով փառավորվում է մեր օրհնված տեր Հիսուս Քրիստոսի անունը հավիտյանս հավիտենից. ամեն:
- Ծանոթագրություններ
- ↑ Խրամ ավանը գտնվել է Մեծ Հայքի Վասպուրակսւն նահանգի Նախիջևան գավառում։ Նախիջևանից հարավ Արաքսի աջ ափին։ Ենթադրվում է, որ եղել է այժմյան Դարաշամբի տեղում։ Այս այն Խրամն է, որի եկեղեցում (Նախիջևանի ևս) արաբները 704 թվականին այրում են հայ նախարարներին։ Այդպիսի նշխարներ 972 թ., իրոք, հիշյալ մագաղաթի հետ փոխադրվում է հիմնովին ավերակված ավանից։