Պարզ երգեր


ՊԱՐԶ ԵՐԳԵՐ

Մանկիկ, արդեն կը տիրանաս գաղտնիքներու,
Մանկիկ, արդեն գիտես ժպտիլ ու արտասվել,
Մանկիկ, արդեն դուն կը խաբես մայրդ ու զիս
Ու խաբելու հրճվանքիդ մեջ իսկ խնդալի,
Մանկիկ, արդեն մենք ակամա կը սիրենք քեզ։