Պարտիզում վարդեր բացված
Պարտիզում վարդեր բացված
Պարտիզում վարդեր բացված,
Կսպասեն սոխակի,
Առանց սոխակ թառամած,
Կարոտ են պսակի…
Արդյոք ո՞վ է, դուռն է թակում,
Ա՜խ, սիրտս կդողա,
Իմ սիրուհիս ո՞ւր է գնում,
Ա՜խ, սիրտս կխաղա[1]:
Գետակի ալիքները գնում են խայտալով,
Սիրահարի աչերից արտասուք թափելով,
Սիրուհին տանը նստած սպասում է յարին,
Քնարը ձեռին բռնած նվագում լալագին:
Թիթեռը ճրագի մոտ շրջում է անդադար,
Մինչ իր վերջ սիրակարոտ չունի նա օր դադար,
Սիրուհին տանը նստած կազմում է նամակներ,
Խիստ տրտում կանցկացնե իր գեղեցիկ օրեր։
- ↑ Այս չորս տողերը պետք է կրկնել ամեն տան վերջում։