«Լծկանը» Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Պետը)

Վարդան Հակոբյան

Մրցույթ
ՊԵՏԸ

Ինչ էլ որ անի՝ կնիքի հետ է,
Կատակ չէ, մի մեծ հիմնարկի պետ է,
Շուրջը՝ գեղանուշ, կաքավող կանայք,
Դե, առանց նրանց միշտ... անհեթեթ է։

Գործին գա, կասի՝ դժվար չէ, կանեն...
Աղոթեք, մարդիկ, «թող վերեւ տանեն»,
Թե չէ՝ պրծնելու ուրիշ ելք չկա,
«Մեջքը» իրենից պինդ է հինգ անգամ։

Աչքերդ փակիր, գովիր՝ քեզ հետ է,
Դեպի սիրտը- սեյֆ՝ ճամփադ անհերթ է...
Ի՞նչ պետ, ի՞նչ փստան... կնիկապետ է,
Կիներն էլ մի կողմ, կնիքապետ է։