Պետրոգրադի հայ գեղարվեստական ընկերության մեջ
13. ՊԵՏՐՈԳՐԱԳԻ ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Տեղիս Հայ Գեղարվեստական Ընկերությունը, որ մի քանի ամսից ի վեր ընդհատել էր իր գործունեությունը, վերջերս վերսկսեց այն Վարդանանց տոնի առիթով կազմակերպված մի երեկույթով։
Բավական է մատնանշել այն հանգամանքը, որ Ընկերության երեկույթների գլխավոր հաճախորդները տեղիս հայ ուսանող-ուսանողուհիներն են, որպեսզի պարզ լինի, թե որքա՜ն համակրելի է խրախուսելի պետք է համարել Ընկերության հիմնադիրների և ղեկավարների եռանդուն և միանգամայն անշահախնդիր գործունեությունը։
Այս Ընկերությունը կարող է որոշ կապ հաստատել ու պահպանել տեղիս ցրված ուսանողության և հասարակության միջև։
Որոշ հոգևոր շահերի շուրջը անտարակույս կարող են միանալ տեղական հասարակության դեմոկրատիկ մասը մի կողմից և ուսանողությունը մյուս կողմից։ Ասում եմ դեմոկրատիկ, որովհետև այստեղի բուրմուական տարրերը համախմբված են մի հիմնարկության շուրջը, որ «հայկական ակումբ» է կոչվում և որի մուտքը փակ է ուսանողների առաջ, որի մեջ տիրող մթնոլորտը հազիվ թե գրավիչ լինի դեմոկրատ տարրերի համար։
Այդ՝ չգիտեմ ինչ՛ու «հայկական» կոչվող ակումբի ղեկավարներն ու անդամներն ուսանողներին մտաբերեցին միայն այն ժամանակ, երբ պետք էր նրանց կռվի դաշտ ուղարկել իբրև կամավորների, այն ժամանակ այդ պարոնների ոգևորությունը հասավ այն աստիճանին, որ մինչև անգամ ճանապարհածախս տվին կռիվ գնացող ուսանողներին... եկեղեցու փողերից։
Հայ Գեղարվեստական Ընկերությունը այդպես չէ։ Նա ամենայն սիրով ընդունում է, ուրախությամբ հյուրընկալում ամեն մի հայի, որ այստեղ, հայրենի հողից հեռու, անշուշտ կարիք պիտի զգա, մանավանդ այս օրերում, հանդիպելու մի տեղ իր հայրենակիցներին և նրանց հետ որոշ բարոյական կապ պահպանելու։
Այսօր, չէ՞ որ, ավելի քան երբևիցե, անհրաժեշտ ու բաղձալի պիտի լինի մի այդպիսի կապ մեր ցիրուցան հայրենակիցների մեջ։ Մենք դժբախտաբար դեռ չենք սովորել գնահատել ու խրախուսել այսպիսի կուլտուրական հիմնարկությունները։ Ամենքը խոսում են անվերջ «հայրենիքի սիրո և ազգային հպարտության մասին», բայց ոչ ոք չի մտածում միացնել այդ հայրենիքի ցրված ուժերն ու աշխատել նրանց հոգևոր կապը հաստատ ու ամուր դարձնել։ Մինչդեռ չէ՞ որ ի վերջո այդ կապն է հայրենիքի ստեղծողն ու պահողը։
Ահա թե ինչո՜ւ պետք է սրտանց ողջունել տեղիս Հայ Գեղարվեստական Ընկերության գործունեությունը, որ վերսկսվել վերջին երեկույթով։ Ընկերության երեկույթները գրավիչ են I նրանով, որ մի զարմանալի պարզություն է տիրում այնտեղ որի շնորհիվ ստեղծվում է ընտանեկան մի մթնոլորտ միանգամայն հակառակ այն զսպված ու ինքնագոհ-փքուն տրամադրության, որ իշխում է այն մեծ ու պաշտոնական չոր երեկույթներում, ուր բարեհաճում են ճեմել տեղիս արիստոկրատ ձևացո հաստ գրպանները։
Գեղարվեստական Ընկերության երեկույթներին հրավիրվում են հաճախ անվանի երգիչներ, դերասաններ, գեղագետներ, բայց միևնույն ժամանակ ով որ շնորհք ունի՝ միշտ հնարավորություն է ստանում իր այդ շնորհքը ցույց տալու, և հաճախ այստեղ բեմ են ելնում ուսանող-ուսանողուհիներ՝ նվազելու, երգելու կամ ոգելու։ Սիրով մասնակցում են այդ երեկույթներին և աջակցում Ընկերության և մեր հայազգի երգիչներ ու երգչուհիները՝ օրինակ Աբրահամյան, Ամիրջան, Վարդ, մասնակցում են և ռուս արտիստներ։ Այս վերջին երեկույթը, որի կազմակերպության ամբողջ ծանրությունը իրանց վրա էին վերցրել Ընկերության ադամներ նկարիչ Օքրոյանն ու Ե. Սահաթչյանը, միանգամ անհաջող կարելի էր համարել, եթե միայն հայկականը մի քիչ ավելի լիներ, և դահլիճը՝ քիչ ավելի հարմար։ Սակայն այդ երեթերությունն էլ կարելի է ներելի համարել, աչքի առաջ ունենալով նախ այն, որ շատ սակավ են դժբախտաբար հայ արվեստագետները և նույնքան սակավ Ընկերության նյութական միջոցները։ Այդպիսի ընկերությունները սովորաբար ապրում են ու աճում կողմնակի նյութական օժանդակությամբ, որ շատ բնական է (այդպես է և ռուսների մեջ, որ մեզանից հազարապատիկ ավելի արվեստասեր հասարակություն ունեն), մինչդեռ այս Ընկերությունը պահպանում է իր գոյությունը առանց որևէ նյութական օժանդակության՝ ծածկելով իր ծախսերը մուտքի չնչին վճարներով ու անդամավճարներով։
Այս երեկույթին մասնակցում էին մի շարք արտիստներ ու արտիստուհիներ։ Առանձին հաջողություն էր վայելում, ինչպես միշտ, երգիչ Վարդը և Ամիրջանը, որ երեկույթի վերջում հայտնի երաժշտագետ Կազաշենկոյի նվագակցությամբ երգեց «Արևն ելավ» և «Մեր Հայրենիքը», որոնք մեծ ոգևորություն առաջացրին հասարակության մեջ, և վերջը խմբով երգեցին հոտնկայս նույն Ամիրջանի ղեկավարությամբ։ Ցանկալի է, որ Ընկերությունը կանոնավոր ու անընդհատ կերպով շարունակեր իր լավ գործը համախմբելով իր շուրջը տեղիս ցանուցրիվ ուսանողությունը և կենդանի դեմոկրատիկ հայությունը։