Պղնձագործն ու երկաթագործը
Պղնձագործ երկաթագործը միմյանց խնամի դառնալու ժամանակ վիճեցին. յուրաքանչյուրն իր արհեստն էր գովաբանում մեծաբարբառ, և նրանց մեջ հակառակություն ընկավ։
Գնացին ծերերի ատյանը։
Ծերունիներն ասացին, թե հասարակությանը օգտակարը պատվական է։