Պովետ


(Նվեր Մ. Սադաթյանցին)



Ինչ ժամանակ Պովետ՝ վառված
       Կայծակի պես երկնային,
Գրիչ ձեռին, ոգևորված
       Զարկում է յուր Քնարին։

5 Ինչ ժամանակ ազնիվ Ոգին
       Ջաղցրաժպիտ խնդալով,
Բորբոքում է Պվետիկային.
       Միտքը նորա վառելով.

Ո՜հ, ի՛նչ ժամեր բանաստեղծից
      10 Այն ժամանակ սլանում են,
Ի՜նչ գրվածներ նորա գրչից
       Արագ և շուտ թռչում են։

Պովետ զըվարթ և համարձակ,
       Այլ մարդ փոխված գլխովին՝
15 Բարձրանում է քաղցր ախորժակ
       Սուրբ բնակարան Մուսային,

Ուր օկտավներն ապոլոնյան
       Ոգեխառնած հնչում են,
Ով ալիքներով դաշնակաձայն
       20 Կենդանացայտ թնդում են։

Ուր պատկերներ վարդապսակ
       Նկարվում են լուսափայլ,
Եվ բանաստեղծն բացերևակ
       Տեսնում է յուր իդեալ:
       
       25 Ուրտեղ Սեր այն անմեղության
       Անուշ դեմքով ժպտում է,
Ուր և արդար Գեղն կուսական
       Վառվում է և վառվում է։

Այս հրոպեիս նա չի նայում
       30 Հրապույրներին հարստության,
Մի գերբնակա՜ն անձն է դառնում
       Սրբալեզու Պովետն այն:

Այս հրոպեիս ոգևորված՝
       Նա հարուստ է ամենից,
35 Նորա Քնարն ոսկելարած
       Մե՜ծ և վե՜հ է բոլորից։