Պստիկ ծիտը

Հակոբ Աղաբաբ


Պստիկ ծիտը


Պստիկ ծիտ եմ՝
Ծտի ցեղից,
Ծտաստանի
Ծտոց գեղից.

Իմ պապերին
Ծիտ են ասել,
Ծիտ անունը
Ինձ է հասել։

Հիմի էլ ես՝
Ծիտ պապիս պես
Ծլվլում եմ,
Թռչկոտում եմ...

Ծլվլոցս
Ո՞վ չի լսել,
Թռվռոցս
Ո՞վ չի տեսել։