Ջա՜ն ձմերուկ, Կարմրամիջուկ, Սառը շաքար, Մեղր անհալ։ Դանակի տակ տրաք-տրաքում ես, Շղարթ-շղարթ ճաքճքում ես, Բաց ես լինում վարդի նման, Սեղան մտնում զարդի նման։ Մարդի բերնում Համ ես բերում, Ախորժալի ճաշակ տալի։