Ջրաղացպանը
թարգմանությունը՝ Խնկո Ապոր

ՋՐԱՂԱՑՊԱՆԸ

Ջուրը ծակեց ջրաղացի ամբարտակը,
Բայց սկզբում այնքան մեծ չեր եդ փորձանքը:
Պետք եր հոգ տանել
Ու անցքը փակել:
Բայց ինչ եք կարծում,
Մեր ջրաղացպանը չի ել մտածում,
Ջուրն ել հոսում ե կարծես սափորից,
Ու քանդում անցքը, քանդում ե նորից:
«Ե՛յ ջրաղացպան, դե ուշք դարձրու,

Գործի անցիր, խելքի յեկ դու»:
Ջրաղացպանն ել ասում ե թե՝ «Եհ, տնաշեն,
Ինձ ծով ջրեր հարկավոր չեն,
Ինչքան գնա՝
Բավականին ջուր կմնա»:
Յեվ նա քնած ե, իսկ նրա բախտից
Ջուրը հոսում ե կարծես կարասից:
Յեվ յեկավ ահա են փորձանքը մեծ՝
Քարը կանգ առավ, ջրաղացը կանգնեց,
Ու ջրաղացպանը վայ տվեց գլխին,
Ուզում ե ջուրը հետ պահի կրկին.
Յեկավ ու նայեց քանդվածը նորից,
Տեսավ հավերը խմում են ջրից:
«Անպիտաններ,—բղավեց նա,—հավեր հիմար,
Առանց ձեզ ել ջուր չեմ ճարում յես ինձ համար,
Յեղած ջուրն ել խմում եք ու պրծացնում»:
Ու խփում և նրանց եդտեղ պառկեցնում:—
Իսկ դրանից վոչ մի ոգուտ այս մարդուն—
Առանց հավի, առանց ջրի գնաց տուն: