Սասունասար

Սասունասար


Առանց վախի, առանց ահի
Քաջերու տուն, Սասունասար,
Քեզնից հրդեհ կպատահի,
Կրակի բուն, Սասունասար:

Այնպես դիրք բռնեց Հովնանը,
Որ սարսեց Արաբիստանը,
Քեզ չհաղթեց Չինգիզ խանը,
Կեցար կանգուն, Սասունասար:

Հայաստանը նոր կանաչեց,
Թշնամին տեսավ՝ ամաչեց,
Եվրոպան քեզի ճանաչեց,
Առար անուն, Սասունասար:

Վերացավ խավար գիշերը,
Վառվեց երկնային լապտերը։
Կսպասեն բոլոր հայերը,
Քեզնից գարուն, Սասունասար։