Հարութն ու Նարեկը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Սարգիսիկը եւ ծիտը)

Վարդան Հակոբյան

Ամանորի մաղթանքներ
ՍԱՐԳԻՍԻԿԸ ԵՎ ԾԻՏԸ


Անջուր շոգից,
անմիջատ օդից
դիվահար, շուկայի մոտ
ընկավ մի ծիտ։

Սարգիսը վազեց,
ջուր տվեց
եւ ծիտը բացեց
աչքերը.
-Բարեւ։

-Բարեւ,- բայց այս երկու
հատիկն էլ կուլ տուր։

Ծիտը կամաց
ուշքի եկավ
ու թռավ։ Վերջ։

Աշխարհում սուտումուտ
շատ հանդիպումներ են լինում,
բայց այս մեկը նրանցից է,
որ ճիշտ են։