Սա ծառին պես


ՍԱ ԾԱՌԻՆ ՊԵՍ

Ծառ մը ահա կանաչագես,
Որ առանձին, որ միս մինակ
Երկինքին դեմ սա անապակ
Բարձրացեր է երգի մը պես։

Կուրծք է տվեր ձմռան ձյունին
Ու բուքերու ապերասան,
Ու բռնկեր անեզրական
Խենթությամբը գարնանային,

Որ կատարին իր հովերեր
Արագիլներ իջնեն թափառ,
Ու շուքին տակ իր կենարար
Հովիվն ածե սիրո երդեր։

Երգիչ դուն ալ այս ծառին պես
Հողմերու դեմ ժամանակին
Կրնաս կուրծք տալ ու տակավին
Երջանկության դառնալ հանդես…