Սա վարդն աղվոր


Սա վարդն աղվոր
Ո՞ր պարտեզեն է փրցվեր,
Գավաթին մեջ ճառագայթող
Հրակարմիր գինին այս թեժ
Ո՞ր դաշտերեն,
Որո՞ւ ձեռքով
Հասեր է հուս։
Սիրտ բզքտող
Անտունիներն ո՞վ է գրեր,
Ո՞վ է գրեր հորովելներն հայկական;
Ես կուզեի, որ երգերն իմ
Գտնեն ճամփան մարդոց սիրտին,
Թեկուդ անոնք չիմանային՝
Ակն ադբյուրին։