***

Սգավոր հովը
Գլորեց իրեն անդունդներն ի վար,
Ուռենին հողի կրծքին հեկեկաց,
Ծնկները ծեծեց,
Եվ բարակ առուն նվաղեց լացով.
                -Այս ի՜նչ է եղել:
Է՛հ, ոչի՛նչ, ոչի՛նչ,
Ծաղիկների մեջ աննկատելի
Մի ծաղիկ մարեց...
                Ժպիտն աչքերում...