Մելիքին մեղվանոցում մեղրով հյուրասիրեցին, եկավ ու տանն էլ թարմ սեխ կերավ։ Փորը սկսեց ցավել։

-Պուղի,- ասաց,- ոնց որ էս սեխն ու մեղրը իրար հետ չունեն, փորումս կռիվ են տալիս։

-Չէ, Մելիք,- պատասխանեց Պուղին,- մեղրն ու սեխը իրար հետ շատ լավ են, միայն թե խոսքը մեկ արած քեզ են ուզում մեջտեղից հանել։

-Կկարողանա՞ն։

-Ինչո՞ւ չեն կարողանա, իրենք՝ երկուսով, դու՝ մենակ, ուրիշ բան է՝ դրանցից մեկը դու ուտեիր, մեկը՝ ես, երկուսով երկուսի դեմ կելնեինք։